Սերգեյ Գորոբչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գորոբչենկո
Ծնվել էհուլիսի 29, 1972(1972-07-29) (51 տարեկան)
ԾննդավայրՍևերոուրալսկ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1998-ից
Ամուսին(ներ)Polina Nevzorova? և Aleksandra Florinskaya-Budanova?
IMDbID 1330495

Սերգեյ Բորիսովիչ Գորոբչենկո (ռուս.՝ Серге́й Бори́сович Горо́бченко, հուլիսի 29, 1972(1972-07-29), Սևերոուրալսկ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գորոբչենկոն ծնվել է 1972 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սևերոուրալսկ քաղաքում։ Հայրը՝ Բորիս Պետրովիչ Գորոբչենկոն, ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ուսումնարան, դարձել վարորդ, իսկ մայրը՝ Նինա Ալեքսանդրովնա Գորոբչենկոն, եղել է ինժեներ-տնտեսագետ[1]։

Սերգեյ Գորոբչենկոն դպրոցում լավ է սովորել։ Զբաղվել է վոլեյբոլով, հաճախել երաժշտական դպրոց[2]։

1989-1991 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի լեռնագործության պետական ինստիտուտում, սակայն կիսատ է թողել ուսումն ու ընդունվել Լենինգրադի Ն. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ։

Ինստիտուտն ավարտելուց հետո՝ մինչև 2000 թվականը, Սերգեյ Գորոբչենկոն եղել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան։ 2000-2002 թվականներին որպես դերասան աշխատել է Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոնում։

Կինոյում նկարահանվել Սերգեյ Գորոբչենկոն սկսել է 1998 թվականին։ Ճանաչման է արժանացել ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Բումեր» (2003) ֆիլմում Պետյայի դերը կատարելուց հետո։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար դերասանն ստիպված է եղել հեռանալ «Լենկոմ» թատրոնից[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինգրադի Ն. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում Սերգեյ Գորոբչենկոն ու նրա համակուրսեցին՝ ապագա դերասանուհի Ալեքսանդրա Ֆլորինսկայան, որդի են ունեցել, ում կոչել են Գլեբ[4]։ Ինստիտուտն ավարտելուց հետո նրանք աշխատել են նույն թատրոնում։ Բաժանվելուց հետո մնացել են ընկերներ։
  • 2008 թվականին Սերգեյ Գորոբչենկոն ամուսնացել է դերասանուհի Պոլինա Ալեքսանդրովնա Նևզորովայի հետ (ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 9-ին), ով հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի դուստրն է[5],
    • Որդիներ – Ալեքսանդր (ծնվել է 2008 թվականին[6]), Պյոտր (ծնվել է 2010 թվականին[6]), Իվան,
    • Դուստրեր – Աննա (ծնվել է 2014 թվականին) և Սոֆյա (ծնվել է 2015 թվականին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-1999 ս Ազգային անվտանգության գործակալ Агент национальной безопасности Պյոտր Եվգենևիչ Սմիրնով
2001 ս Տուրեցկու քայլերգ Марш Турецкого Վալերի Վեդենեև
2002 ֆ Կոշկակար Башмачник Անտոն Գորոխով
2002 ֆ Ցեղատեսակ Порода «Սերեբրյանի»
2002 ֆ Միայն մեկ անգամ... Только раз… Պավլիկ
2002 ս Կամենսկայա։ Մաս 2 Каменская. Часть 2 Յուրի Օբորին
2003 ֆ Բումեր Бумер Պետյա «Ռամա»
2003 ս Մոսկվա։ Կենտրոնական շրջան Москва. Центральный округ Վոլոդյա Ռեպեյնիկով
2003 ֆ Շերտավոր ամառ Полосатое лето Բեթմեն
2003 ս Սվինադաշույն Стилет Ալեքսեյ
2004 ս Տեղ արևի տակ Место под солнцем Պաշա Դուբրովին
2004 ս Տաքսիստ կինը Таксистка Սևա
2004 ս Մոսկվա։ Կենտրոնական շրջան-2 Москва. Центральный округ 2 Վոլոդյա Ռեպեյնիկով
2004 ֆ Մոսկովյան տոթ Московская жара Օլեգ
2004 ս Տաքսիստ կինը։ Նոր տսրի ըստ Գրինվիչի Таксистка. Новый год по Гринвичу Սևա
2004 ֆ Սիրո տարիֆ Тариф на любовь Վլադ
2005 ս Դոկտոր Ժիվագո Доктор Живаго Պատուլյա Անտիպով
2005 ս Մոտ մարդիկ Близкие люди Պավել Անդրեևիչ Ստեպանով
2005 ս Սիրահարված Գործակալը Влюблённый Агент Բոբ Ուտոչկին
2005 ֆ Բումեր։ Ֆիլմ երկրորդ Бумер. Фильм второй Պետյա «Ռամա»
2005 ս Пуля-дура Բոբ Ուտոչկին
2005 ֆ Առաջինը Աստծուց հետո Первый после Бога Գալիև
2006 ս Աղջիկը հյուսիսից Девочка с севера Եգոր Զուբկով
2006 ս Կապիտանի երեխաները Капитанские дети Գեորգի Տուրչին
2006 ֆ Վերելակ Лифт Գոշա
2006 ս Սպաներ Офицеры Ալեքսանդր Գայդամակ («Շուրակեն»)
2006 ֆ Պարիր... Танцуй... Օլեգ
2007 ֆ Կատակ Шутка Գլեբ
2007 ս Սուպերմարկետ Супермаркет Սերգեյ Մոիսեև
2007 ֆ Հանկարծ կգա հրաշագործը Прилетит вдруг волшебник Սերգեյ Լիսիչկին
2007 ս Լենինգրադ Ленинград Սելիվանով
2008 ս Շրջանային մասշտաբի խուզարկուներ Сыщики районного масштаба Նիկիտա Սավուշկին
2008 ֆ Московский жиголо Կոնստանտին Սերգեևիչ Եվստաֆև
2008 ֆ Կարմրահեր Рыжая Ստաս Լիսիցկի
2008 ֆ Пуля-дура. Возвращение агента Բոբ Ուտոչկին
2008 ֆ Աշնանային վալս Осенний вальс Մասիմ Լեոնիդովիչ Պրոտասով
2008 ֆ Մեծ տարբերություն Большая разница Իվան (հնչյունավորել է Սերգեյ Ստրելնիկովը)
2008 ֆ Աշխարհում ապրում են բարի ու լավ մարդիկ На свете живут добрые и хорошие люди Դմիտրի Իսաև
2008 ս Цыганочка с выходом Իվան Գոլովին
2008 ֆ Квартирантка Օլեգ
2008 ս Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Դմիտրի Կարամազով
2008 ս Ինը նարինջ Девять апельсинов Նիկիտա Սավուշկին
2009 ֆ Лавэ Տիմուր
2009 ֆ Մինեսոտա Миннесота Միխայիլ Բուդնիկ[7]
2009 ս Սպաներ 2 Офицеры 2 Ալեքսանդր Գայդամակ («Շուրակեն»), հատուկջոկատային[8]
2009 ֆ Վերջին վագոնը Последний вагон
2009 ֆ Մոնրո Монро Սերգեյ Շմելյով
2009 ֆ Рябиновый вальс Եգոր
2009 ս Ճակատագրի նվերը Подарок судьбы Ալեքսանդր Պրոկոպենկո
2010 ֆ Դուրս եկավ ոզնին մշուշից Вышел ёжик из тумана Իգոր Տյուրին (հնչյունավորել է Դենիս Բեսպալին)
2010 ֆ Չափահաս աղջիկ, կամ Թեստ... Взрослая дочь, или Тест на... Պոսրեդնիկով
2010 ֆ Հայրեր Отцы Օլեգ Խրոմով
2010 ս Ռուսական դուբլ Русский дубль Վլադիմիր Սուրովցև
2010 ֆ Գտիր ինձ Найди меня Յուրի Կուզովլյով
2010 ս Մոսկվա։ Կենտրոնական շրջան-3 Москва. Центральный округ 3 Վլադիմիր Ռեպեյնիկով
2011 ֆ Վրեժ առանց փոխանցման իրավունքի Месть без права передачи Մաքսիմ Կռիլով[9]
2011 ֆ Հյուսիսային քամի Ветер северный Սերգեյ Պրոզորով
2012 ս Դեսանտի եղբայրություն Братство десанта Օլեգ Դյոմին
2012 ս Պաշտպանը Защитница Սերգեյ Մակարով
2012 ս Արտաքին հսկողություն Наружное наблюдение Իգոր Լադոնին
2012 ֆ Ֆրոդյա Фродя Պավել Պլատոնով
2012 ս ППС-2 Վալերի Իգորևիչ Իլյին
2013 ս Կրկնակի բլյուզ Двойной блюз Օլեգ Լևին[10]
2013-2014 ս Օտար Чужой Միխայիլ Արիստով
2013-2014 ս Դեսանտի եղբայրություն (2-րդ եթերաշրջան) Братство десанта Օլեգ Դյոմին
2014 ս Սկլիֆոսովսկի (3-րդ եթերաշրջան) Склифосовский Իլյա Զեմցով
2014 ֆ Շիկացած պարագիծ Раскалённый периметр Կոնստանտին Նիկոլսկի
2014 ֆ Նախկիններ չեն լինում Бывших не бывает Վիկտոր Պլատոնով
2014 ս Հույս Надежда Միխայիլ Աֆանասև
2014 ս Պայթյուն անցյալից Взрыв из прошлого Պյոտր Շալևիչ
2015 ս Իդեալական զոհ Идеальная жертва Յուրի
2015 ս Գողացված հարսանիք Украденная свадьба Յարոսլավ
2015 ս Նեստերովի օղակ Петля Нестерова Բորիս Սմոլին
2016 ֆ Տեսնում եմ, գիտեմ Вижу-знаю
2016 ֆ Дембеля
2017 ֆ Սա եղել է ծովի ափին Это было у моря Անդրեյ
2017 ֆ Окурок
2017 ֆ Գարնանից կես ժամ առաջ За полчаса до весны Վադիմ
2017 ս Торгсин Գիրյա (Գրիշա Վլասով)
2017 ֆ Սրտային անբավարարություն Сердечная недостаточность Զայցև
2017 ֆ Երիտասարդական-5։ «Գորշ արջեր» Молодёжка — 5. «Бурые медведи» Բորիս Անդրեևիչ Նիկիտին (192-րդ սերիայից)
2018 ֆ Անխորտակելին Несокрушимый Կրոտով, ռադիստ
2018 ֆ Երջանկություն կիսով չափ Счастье наполовину Անդրեյ Սմիռնով
2018 ֆ Թիթեռ Бабочка Նիկոլաս
2018 ֆ Երկու ափ Два берега Զախար Երմակով
2018 ֆ Սևագիր Черновик Անդրեյ Վիկտորովիչ
2018 ֆ Ուղեկցորդ Проводник Կատյայի հայրը
2018 ֆ Հրաժեշտ չենք տալիս Прощаться не будем Գորոժով
2018 ֆ Առջևում ցերեկ է Впереди день Կիրիլ
2019 ֆ Իմամ Շամիլ։ Ախուլգոյի պաշարումը Имам Шамиль. Осада Ахульго Կարլ Վրանգել
2019 ֆ Գնդակով դեպի Բրիտանիա С мячом в Британию Վլադիմիր Սավդունին (վավերագրական)
2019 ֆ Ֆերարիի լեգենդները Легенда Феррари Կանևսկի, Էրմլերի օգնականը
2019 ֆ Խավարի դուստրը Дочь тьмы բարին Կոնստանտին Ալեքսանդրովիչ
2019 ֆ Երջանկության ետևից За счастьем
2019 ֆ Պատիժ առանց հանցագործության Наказание без преступления Վիկտոր
-2021 ս Բեկորներ։ Նոր սեզոն Осколки. Новый сезон Միխայիլ
-2021 ս Контакт Ռոդիոն Պորշնև
2021 ֆ Ես ամեն ինչ կսկսեմ նորից Я всё начну сначала Անդրեյ
2021 ֆ որաքույր Լյուսի Тётя Люси Օլեգ
2021 ֆ Սերաֆիմայի երջանկությունը Счастье Серафимы Ալեքսեյ Գովորով
2022 ֆ Оковы любви Բորիս
2022 ֆ Պարտապանը Должник Ալեքսեյ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 – «Բրոնզե պայտ» մրցանակ «սիրո մասին» ռուսական ֆիլմերի «Любить по-русски» II դիտում-փառատոնում – ռեժիսոր Վլադիմիր Զայկինի «Կոշկակար» (ռուս.՝ Башмачник) ֆիլմի գլխավոր դերը (Անտոն Գորոխովի) կատարելու համար[11],
  • 2009Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ կինոյի և թատրոնի «Амурская осень» VII փառատոնում (Բլագովեշչենսկ) – ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի «Մինեսոտա» լիամետրաժ խաղարկային ֆիլմում Միխայիլ Բուդնիկի դերը կատարելու համար[12],
  • 2009 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Տղամարդու լավագույն դրակատարում հեռուստատեսությունում» անվանակարգում – ռեժիսոր Յուրի Մորոզի «Կարամազով եղբայրներ» ֆիլմում Դմիտրի Կարամազովի դերի համար[13],
  • 2010 – «GQ» (Ռուսաստան) ամսագրի «Տարվա մարդ»մրցանակի դափնեկիր «Տարվա դերասան» անվանակարգում[14][15]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի հուլիսին՝ «Սպաներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերայի օրը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներից Սերգեյ Գորոբչենկոյին նվիրել են ռազմական դաշույն հատուկջոկատային Ալեքսանդր Գայդամակի դերը կատարելու համար[16]։
  • Ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի «Մինեսոտա» (2009) լիամետրաժ ֆիլմում հոկեյիստ Միխայիլ Բուդնիկի դերը կատարելու համար Սերգեյ Գորոբչենկոն սովորել է հոկեյ խաղալ. նրան սովորեցրել է հոկեյի հայտնի պաշտպան, օլիմպիական չենպիոն Էդուարդ Իվանովը, ում շնորհիվ դերասանն ընդամենը մեկ ամսում դարձել է ներկայանալի հոկեյիստ[17]։
  • 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սերգեյ Գորոբչենկոն բազմաթիվ վնասվածքներ է ստացել մոտոցիկլից ընկնելու հետևանքով, ինչը տեղի է ունեցել «Մոսկվա։ Կենտրոնական շրջան-3» (ռուս.՝ Москва. Центральный округ 3») հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում Մոսկվայում։ Նա տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոց, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ծնկային հոդի գեմարտրոզ, ձախ մեծ սրունքոսկրի կոտրվածք և ծնկային հոդի մասնակի վնասվածք[18][19]։
  • 2012 թվականի հուլիսի 29-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովն իր պաշտոնական կայքում շնորհավորել է Սերգեյ Գորոբչենկոյին ծննդյան 40-ամյակի առթիվ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Беседовала Марина Залогина. Родные берега Сергея Горобченко. «Чтобы не отстать, нужно бежать очень быстро, чтобы первым достичь цели — двигаться в два раза быстрее». Актёр Сергей Горобченко живёт по этому принципу (интервью 2008 года). «Cosmopolitan» // cosmo.ru
  2. Татьяна Клименко. Биография Сергея Горобченко — универсального актёра. «FB.ru» // fb.ru (21 ноября 2013 года)
  3. Антон Крайний. Сергей Горобченко потерпел крах в Голливуде. Звезда «Бумера» поведал журналистам о некоторых пикантных фактах своей биографии. Интернет-издание «КМ онлайн» // km.ru (24 января 2013 года)
  4. Почему Сергея Горобченко бросила жена? Звезда кино Сергей Горобченко женился по большой любви на однокурснице Саше Флоринской. Газета «Собеседник» // sobesednik.ru (16 февраля 2012 года)
  5. Двойная жизнь супруги Сергея Горобченко. Газета «Комсомольская правда» // kp.ru (27 ноября 2009 года)
  6. 6,0 6,1 У актёра Сергея Горобченко родился третий сын. Информационное агентство «Татар-информ» // tatar-inform.ru (12 августа 2010 года)
  7. }}Лариса Юсипова}}. Актёр Сергей Горобченко: «Играть русскую классику – это круто». На минувшем сочинском «Кинотавре» молодой актёр Сергей Горобченко стал одним из главных событий. Газета «Известия» // izvestia.ru (12 июля 2009 года)
  8. ВИДЕО. Программа «Доброе утро». На Первом канале премьера многосерийного художественного фильма «Офицеры». В гостях у программы исполнитель главной роли актёр Сергей Горобченко. Первый канал // 1tv.ru (16 ноября 2009 года)
  9. Премьера на «НТВ»: «Месть без права передачи». // 7days.ru (28 января 2011 года)
  10. Остросюжетная драма «Двойной блюз» (трейлер фильма, кадры из фильма, о фильме). Производство: Россия, 2013 год. Телеканал «НТВ» // ntv.ru
  11. Награды 2-го фестиваля-смотра российских фильмов «про любовь» «Любить по-русски».(չաշխատող հղում) Национальный кинопортал «Film.ru» // film.ru (6 апреля 2002 года)
  12. «Амурская осень». Фестиваль кино и театра на Амуре (г. Благовещенск). Награды 2009 года. // kinonaamure.ru
  13. Номинанты премии «Золотой орёл» за 2009 год. Արխիվացված 2014-11-09 Wayback Machine Национальная академия кинематографических искусств и наук России // kinoacademy.ru
  14. ФОТО. Сергей Горобченко на церемонии вручения премии «Человек года» мужского журнала «GQ» за 2010 год. Արխիվացված 2017-02-25 Wayback Machine Журнал «GQ» (Россия) // gq.ru (16 сентября 2010 года)
  15. Евгения Милова. «GQ» наградил по году. Прошла церемония вручения премий журнала. Газета «Коммерсантъ» // kommersant.ru (20 сентября 2010 года)
  16. ВИДЕО. Трейлер фильма «Офицеры». Алексей Макаров, Сергей Горобченко в фильме «Офицеры». Первый канал // 1tv.ru (26 ноября 2009 года)
  17. ВИДЕО. Сергей Горобченко в фильме Андрея Прошкина «Миннесота». Первый канал, программа «Закрытый показ» Александра Гордона // 1tv.ru (11 марта 2011 года)
  18. «Бумер» Горобченко разбился на съёмках. Интернет-издание «LifeNews» // lifenews.ru (30 октября 2009 года)
  19. Роман Гальченко. Сергей Горобченко: «Семья – единственное спокойное место». Журнал «Антенна-Телесемь» // telesem.ru
  20. Сергей Миронов поздравил с юбилеем актёра театра и кино Сергея Горобченко. Официальный сайт Сергея Миронова // mironov.ru (29 июля 2012 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գորոբչենկո» հոդվածին։