Լեոնիդ Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեոնիդ Ալեքսեևիչ Ֆիլատովը ռուս դերասան, ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 24-ին, Կազան (Казань) քաղաքում(մահ. հոկտեմբերի 26, 2003թ.)։

Կենսագրություն[խմբագրել]

Հայրը՝ Ֆիլատով Ալեքսեյ Երեմեևիչ (1910 - 1953)։ Մայրը (համազգանուն)՝ Ֆիլատովա Կլավդիա Նիկոլաևնա (1924 - 2007)։ Ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը, քանի որ հայրը ռադիոկապորդ էր և լինում էր տարբեր արշավախմբերում։ Երբ տղան յոթ տարեկան էր ծնողները բաժանվեցին և նա մոր հետ տեղափոխվեց Աշխաբադ՝ հեռու ազգականների մոտ։ Սկսած դպրոցական տարիներից Ֆիլատովը տպագրվել է Աշխաբադյան մամուլում։ 1965 թվականին, դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, ընդունվելու համար ВГИК-ի ռեժիսորական բաժին, սակայն անհաջող։ Համադասարանցու խորհրդով դիմում է Շչուկինյան ուսումնարանի դերասանական բաժին և ընդունվում։ Ավարտում է 1969-ին (Վ. Կ. Լվովայի և Լ. Ն. Շիխմատովայի դասընթաց)։ 1969-ից Տագանկայի՝ մոսկովյան թատրոնի դերասան էր։ Առաջին գլխավոր դերը՝ Վարողը «Ինչ անել»-ում։ Խաղացել է նաև «Վարպետն ու Մարգարիտան», «Բալի այգին», «Համլետ» (Հորացիո) և այլ ներկայացումներում։ Այն ժամանակահատվածում, երբ «Տագանկա»-ն գլխավորում էր Ա. Էֆրոսը Ֆիլատովը երկու տարի աշխատում էր «Современник»-ում (1985-1987)։ 1987-ին նա վերադարձավ «Տագանկա», ուր աշխատեց մինչև 1993 թվականը։ Այդ տարի Նիկոլայ Գուբենկոյի, Նատալյա Սայկոյի, Նինա Շացկայայի և այլոց հետ ստեղծեց «Տագանկայի դերասանների ընկերակցություն» ստեղծագործական միավորումը։ Տագանկայի մյուս դերասանների հետ «Ազատության արձանի մաշկի տակ» ներկայացման համահեղինակն էր։ Հեղինակն է «Ալվան մարդիկ», «Կկույով ժամացույցը», «Շերվուդյան անտառի նկարիչը» թատերախաղերի։ «Կլարա Գազուլի թատրոնը», «Մարտին Իդեն», «Մի անգամ Կալիֆորնիայում», «Հերկուլեսն ու Ավգյան ախոռները» ներկայացումների երգերի հեղինակն է։ Կինոյում սկսել է նկարահանվել 1970 թվականին, մեկնարկելով «Առաջին սիրո քաղաքը» շարժանկարում։ Կինոյում նրա ծակման շրջանն էին 80-ականները։ Նա խաղաց գլխավոր դերեր «Անձնակազմ» (1980), «Կանայք լրջորեն են կատակում» (1981), «Գրաչները» (1982), «Ընտրյալները» (1983), «Հաջողությունը» (1984), «Չիչերինը» (1986, Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի դափնեկիր՝ Չիչերինի դերի համար), «Մոռացված մեղեդի սրինգի համար» (1987), «Զրո քաղաքը (1988), «Բարեգործական պարահանդես» (1993)։ 1990-ին իր իսկ գրվածքով նկարահանեց «Շան տղերքը» ժապավենը, որն արժանացավ «Կինոտավր» փառատոնի առաջին մրցանակը՝ «Կինո բոլորի համար» անվանակարգում, խաղալով դրանում դերերից մեկը։ Սկսած 1990 թվականից լույս են տեսնում Ֆիլատովի «Ֆեդոտ-հարձիգի՝ ճարպիկ կտրիճի մասին», «Ռոբին Հուդի մեծ սերը», «Սերը երեք նարինջների նկատմամբ», «Լիզիստրատա», «Լեոնիդ Ֆիլատովի թատրոնը», «Ես թատերական մարդ եմ», «Շան տղերքը» և բազմաթիվ այլ գրքերը։ 1998-ին Ֆիլատովին հանձնվել է «Օկտյաբր» գրական ամսագրի տարեկան մրցանակը «Լիզիստրատա» կատակերգության համար։ Դեռևս 1970-ականներից հայտնի դարձան Վ. Կաչանի կատարմամբ երգերը Ֆիլատովի բանաստեղծություններով գրված։ 1996-ին լույս տեսավ «Նարնջագույն կատու» սկավառակը Ֆիլատովի և Կաչանի երգերով։ 2000 թվականի մայիսի 26-ին Ֆիլատովին հանձնվեց «Պոեզիա» միջազգային մրցանակը «Երգող Ռուսաստան» անվանակարգում։

1994-ից Ֆիլատովը ОРТ հեռուստաալիքով սկսեց վարել «Որպեսզի հիշեն» հաղորդումը, նվիրված նախկինում հայտնի և սիրված դերասաններին, որոնք արդեն չկային, և որոնք մոռացության էին մատնված։ Հաղորդումներից մեկը նվիրված էր Մհեր Մրկտչյանին։ 1996 թվականի մայիսի 16-ին այդ հաղորդաշարի համար նա արժանացավ Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի «ՏԷՖԻ»-ի հատուկ մրցանակին։ Նույն հաղորդաշարի համար նույն թվի մայիսի 27-ին ՌԴ Նախագահի հրամանով Ֆիլատովին հանձնվեց ՌԴ Պետական մրցանակը կինոյի և հեռուստատեսության բնագավառում։ Առաջին կինն էր դերասանուհի Լիդիա Սավչենկոն, Տագանկայի թատրոնից, երկրորդ կինը՝ դերասանուհի Նինա Շացկայան նույն թատրոնից։ 1993-ին տարավ ուղեղի կատված։ Երկու տարի նա ապրեց արհեստական երիկամի միջոցով, իսկ 1997-ին հեռացվեցին երկու երիկամները։ Նույն թվականի հոկտեմբերին նրան փոխպատվաստվեց երիկամ։ 2003-ի հոկտեմբերին նրա մոտ թոքաբորբ սկսվեց, որը բուժելու համար անհրաժեշտ էր դիմադրողականությունը բարձրացնում դեղամիջոցների կիրառել, որոնք սակայն առաջացնում էին փոխպատվաստված երիկամի վանման վտանգ։ Այդ վիճակից նրան հանել չհաջողվեց. հոկտեմբերի 26-ին նա մահացավ։ Թաղված է Վագանկովոյիգերեզմանատանը։