Jump to content

Բարեգործական պարահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեգործական պարահանդես
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1993
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵֆրայիմ Սևելա
ԴերակատարներԼեոնիդ Ֆիլատով[1] և Քրիստինա Օրբակայտե[1]
ԿինոընկերությունԷկրան

«Բարեգործական պարահանդես» (ռուս.՝ «Благотворительный бал»), 1993 թվականի ռուսական գեղարվեստական հեռուստաֆիլմ[2][3], որը նկարահանվել է Էֆրաիմ Սեվելայի «Խորհրդավոր սլավոնական հոգին» (ռուս.՝ «Загадочная славянская душа») վեպի հիման վրա։ Ֆիլմում իր վերջին կինոդեր է կատարել Լեոնիդ Ֆիլատովը։

Ֆիլմի գլխավոր հերոսը խորհրդային ռեժիսոր Վիկտոր Բերշադսկին է, որն արտագաղթել է ԱՄՆ։ Ճակատագիրն ու կարիերան չեն դասավորվել ոչ Ռուսաստանում, ոչ արտասահմանում։ Նախկինում նա հայտնի է եղել, իսկ հիմա նրա մասին ոչ ոք չի հիշում, և արդեն տասը տարի է, ինչ նա ֆիլմ չի նկարահանել և, ամենայն հավանականությամբ, այլևս բեմադրության պատվեր չի ստանա։

Ճակատագիրը ժպտում է, բայց ընդամենը մեկ օրով։ Նյու Յորքում բարերարների կողմից «Հիլթոն» հյուրանոցում կազմակերպվել է բարեգործական երեկո՝ նվիրված ռուսաստանցի ներգաղթյալներին։ Վիկտոր Բերշադսկին դառնում է այդ երեկոյի աստղը, շքեղ սմոքինգ հագած՝ նա ուշադրության կենտրոնում է։ Բայց այս ամենը տևելու է միայն մեկ երեկո, և առավոտյան հեքիաթը կավարտվի։

  • Լեոնիդ ՖիլատովՎիկտոր Բերշադսկի
  • Քրիստինա ՕրբակայտեՇիրլի
  • Էֆրաիմ Սեվելա – պարահանդեսի կազմակերպիչ
  • Օլեգ Շկլովսկի – Սեմ Բլումենտալ, պարահանդեսի կազմակերպիչ
  • Գալինա Պետրովա – պարահանդեսի կազմակերպիչ
  • Նադեժդա Բուտիրցևա – պարահանդեսի կազմակերպիչ
  • Իգոր Ցիֆերով – հետաքրքրասեր տղա
  • Բորիս Ռեպետուր – հյուրանոցի կենվոր
  • Վյաչեսլավ Գրիշեչկին – հյուրանոցի բարի այցելու
  • Վյաչեսլավ Վոյնարովսկի – մենեջեր
  • Բոբ Ցիմբա – մատուցող
  • Լեոնիդ Տիմցունիկ – հյուրանոցի վերելակավար
  • Ալևտինա Դոբրինինան – հյուրանոցի ծառայող

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Էֆրաիմ Սևելա
  • Ռեժիսոր՝ Էֆրաիմ Սևելա
  • Օպերատոր՝ Տիմուր Զելմա
  • Նկարիչ՝ Իգոր Շիխարյով
  • Պրոդյուսեր՝ Նադեժդա Մելկովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Բարեգործական պարահանդես» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Բարեգործական պարահանդես» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Титов А. Премьера в Киноцентре : Эфраим Севела снял свой тринадцатый фильм / Андрей Титов // Коммерсантъ-Daily. – 1993. – 27 января.
  • Грум-Гржимайло Т. "Все в жизни контрапункт" : мелодии Эфраима Севелы / Тамара Грум-Гржимайло // Независимая газета. – 1993. – 13 февраля.
  • Шушарин Д. Не в коня халява / Дмитрий Шушарин // Сегодня. – 1995. – 4 февраля.
  • Мамаева Т. Чтобы помнили… / Татьяна Мамаева // Время и деньги. – Казань, 2006. – 26 декабря.