Շրջան (ֆիլմ, 1972)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջան
ռուս.՝ Круг
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՀերբերտ Ռապապորտ
Սցենարի հեղինակԷդգար Դուբրովսկի և Հերբերտ Ռապապորտ
ԴերակատարներԱլեքսանդր Զբրուև, Իգոր Գորբաչով, Արմեն Ջիգարխանյան, Նիկոլայ Ռիբնիկով և Սվետլանա Կորկոշկո
ԵրաժշտությունԱլեքսանդր Մնացականյան
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն94 րոպե

«Շրջան» (ռուս.՝ «Круг»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է Գերբերտ Ռապապորտը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին։ «Ցերեկային սեանսի երկու տոմս» ժապավենի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍԳՊՎ-ի տեսուչ, ոստիկանության կապիտան Ալեքսանդր Ալյոշինը, ստուգելով քիմիական գործարանի պահեստում բռնկված հրդեհի փաստը, հայտնաբերում է, որ հրդեհից առաջ պահեստում գտնվող ափիոնը փոխարինվել է կավիճով։ Թմրանյութի գողության կասկածն ի սկզբանե ընկնում է տրանսպորտային բաժնի պետ Ֆրոլովի վրա։ Սակայն հետագա հետաքննությունը ցույց է տալիս, որ գողությունը և հրկիզումը կատարվել է անհայտ ջրասուզակի կողմից, իսկ գողության կազմակերպիչը գործարանի աշխատակիցներից մեկն է։ Պարզվել է նաև ափիոնի պոտենցիալ գնորդը՝ արտասահմանյան թմրավաճառ Բերբատը։ Հետքերը կորցնելու համար հանցագործները փորձում են լռեցնել վկաներին. Ֆրոլովին շանտաժի են ենթարկում, իսկ ափիոն արտերկիր տեղափոխելու համար հատուկ կոնտեյներներ պատրաստողին՝ «քեռի» Գրիշային, սպանում են։ Այնուհետև հանցավոր խմբի կազմակերպման կասկածը ընկնում է քիմիական դեղագործական գործարանի կոմերցիոն տնօրեն Վասիլցևի վրա, նա հակասական ցուցմունքներ է տալիս, բայց Ալյոշինը պարզում է, որ Վասիլցևի սուտը պայմանավորված է ամուսնական դավաճանությամբ։ Այսպիսով, մնում է միայն մեկ մարդ, որը կարող էր կազմակերպել հափշտակությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Զբրուևոստիկանության կապիտան Ալեքսանդր Իվանովիչ Ալյոշին
  • Իգոր Գորբաչով – ոստիկանության գնդապետ Նիկոլայ Իվանովիչ Նիկոլաև
  • Պյոտր Գորին – ոստիկանության մայոր Սեմյոն Պետրովիչ Շոնդիշ
  • Ալեքսեյ Կոժևնիկով – ոստիկանության կապիտան Անդրեև
  • Արմեն Ջիգարխանյանտրանսպորտային տեղամասի պետ Ռոստիսլավ Սերգեևիչ Ֆրոլով
  • Եվգենյա Ուրալովա – Սվետլանա Ֆրոլովա, Ֆրոլովի կինը, աշխատող (հնչյունավորել է Նինա Ուրգանտը)
  • Նիկոլայ Ռիբնիկովքիմիական դեղագործական գործարանի կոմերցիոն տնօրեն Վիկտոր Ստեպանովիչ Վասիլցև
  • Սվետլանա Նեմոլյաևա – Լարա Վասիլցևա, «Ինտուրիստ»-ի աշխատակից, Վիկտոր Ստեպանովիչ Վասիլցևի կինը
  • Սվետլանա Կորկոշկո – Օլգա Սվեշնիկովա, աշխատել է քիմիական գործարանի ռացիոնալացման և գյուտերի բյուրոյում
  • Պանտելեյմոն Կրիմով – տնտեսվար քեռի Գրիշա (Գրիգորի Տիխոնովիչ)
  • Ռոման Գրոմադսկի – մաքսանենգ ջրասուզակ Միշա, Օլգայի սիրեկանը
  • Ալգիմանտաս Մասյուլիսպարոն Բերբատ, «Նալիմ», արտասահմանյան թմրավաճառ
  • Ալեքսանդր Աֆանասև – Միրոնով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Էդգար Դուբրովսկի, է. Դորոժին, Հերբերտ Ռապապորտի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Հերբերտ Ռապապորտ
  • Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Չիրով
  • Գլխավոր նկարիչ՝ Վսեվոլոդ Ուլիտկո
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Մնացականյան

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Վալենտին Միխալկովիչը բավական մանրամասն ուսումնասիրել է ֆիլմը «Искусство кино» ամսագրի համար իր հոդվածում[1]։ Նա գրել է, որ «Շրջան» ֆիլմում «քննիչի հարաբերությունները կոնկրետ իրականության հետ հետին պլան են մղվում, և առաջ է քաշվում հանցագործի վերաբերմունքը դրա նկատմամբ»[2]։

Կինոքննադատը պնդել է, որ ֆիլմի հեղինակները «հետաքրքրություն են ցուցաբերում ոչ թե կերպարների, այլ սյուժետային գործառույթների նկատմամբ»։ Նա նշել է, որ «ֆիլմը բանավիճորեն ուղղված է շտամպների դեմ, բայց դետեկտիվ մի պայմանականության փոխարեն այն առաջ է քաշում մյուսը»[3]։

«Հայրենական կինոյի նորագույն պատմություն» հանրագիտարանում (2001) ասվում է, որ դերասան Ալեքսանդր Զբրուևը «անշուշտ իր ներկայությամբ զարդարել է Հերբերտ Ռապապորտի ոստիկանական դետեկտիվները («Ցերեկային սենասի երկու տոմս», «Շրջան», «Դա ինձ չի վերաբերում»[4]։ Սակայն Վ. Միխալկովիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Շրջան» ֆիլմում «հերոսի կերպարը սցենարիստներին և ռեժիսորին հետաքրքրում է շատ ավելի քիչ, քան սյուժետային կառուցվածքի խճճված լինելը»[3]։ «Կենտրոնական կերպարն այստեղ ինքնին կարևոր չէ,— գրել է քննադատը,– բայց արժեքավոր է հեղինակների համար՝ որպես դետեկտիվ սյուժեի նոր մոդելներ մշակելու պատճառ»։

«Օլգա Սվեշնիկովան, չնայած իր կենցաղայնությանը, վերացական է, ստեղծվել է սյուժեի կարիքների համար, և ոչ թե վերցված է կյանքից»,– կարծում էր Վ. Միխալկովիչը։ «Իսկ երբ չարի հիմնական կրողի կերպարում ներկայացվում է ոչ թե կենդանի մարդ, այլ ստվարաթղթե ֆիգուր,— գրել է քննադատը,— այդ դեպքում այն... դժվար թե հնարավորություն տա զգալու «հանցագործության հասարակական կապերն ու արմատները»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михалкович В. Ложе канонов и русло жизни(ռուս.) // Искусство кино. — 1974. — № 1. — С. 84—100.
  • Новейшая история отечественного кино / Сост. Л. Аркус. — М.: Сеанс, 2001. — Т. 1: А-И. — С. 438. — 498 с. — ISBN 5-901586-01-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]