Ալգիմանտաս Մասյուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալգիմանտաս Մասյուլիս
Ալգիմանտաս Մասյուլիս.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1931(1931-07-10)
ԾննդավայրՍուրդեգիս, Անիկշչայի շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[1]
Մահացել էօգոստոսի 19, 2008(2008-08-19)[2] (77 տարեկանում)
Մահվան վայրԿաունաս, Լիտվա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Lithuania.svg Լիտվա
Մասնագիտությունդերասան

Ալգիմանտաս Մասյուլիս (լիտ.` Algimantas Masiulis, հուլիսի 10, 1931(1931-07-10), Սուրդեգիս, Անիկշչայի շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[1] - օգոստոսի 19, 2008(2008-08-19)[2], Կաունաս, Լիտվա), թատրոնի և կինոյի լիտվացի խորհրդային դերասան, Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.), Մեծ իշխան Գեդիմինասի շքանշանի ասպետ[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգիմանտաս Մասյուլիսը ծնվել է Լիտվայի Անիկշչայի շրջանի Սուրդեգիս գյուղում: Նրա պապը հայտնի մանկավարժ և հրապարակախոս էր: 1948 թվականին ավարտել է Պանևեժիսի դրամատիկական թատրոնին կից ստուդիան և մինչև 1978 թվականն աշխատել է նշված թատրոնում: 1978 թվականից նա Կաունասի դրամատիկական թատրոնի դերասան էր:

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1957 թվականին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1966 թվականին, երբ նկարահանվել է Վիտաուտաս Ժալակյավիչյուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարում: Նա բնավորության մեծագույն դերասան էր և կարողանում էր վառ կերպով բացահայտել կերպարի բնավորությունը, ունակ էր իր կողմից ստեղծված կերպարներին հաղորդել իրական կենսանյութ[5]: Նա թատրոնի բեմում խաղացել է մոտ 160 դեր, իսկ կինոյում կերտել մոտ 100 կերպար[3]:

Ալգիմանտաս Մասյուլիսը մահացել է 2008 թվականի օգոստոսի 19-ին` հաստ աղիքի քաղցկեղից և թաղված է Կաունասում:

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1956 Իգնոտասը վերադարձել է տուն Ignotas grįžo namo սպա
1956 Ջրահեղձը Skenduolis Իոնաս Շատաս
1959 Ադամն ուզում է մարդ լինել Adomas nori būti žmogumi -
1959 Յուլյուս Յանոնիս Julius Janonis Վացեկաս
1962 Քայլեր գիշերով Žingsniai naktį Կուզմինսկաս
1964 Մեկ օրվա ժամանակագրություն Vienos dienos kronika Վենցկուս
1965 Ոչ ոք չէր ուզում մեռնել Niekas nenorėjo mirti Միկոլաս Լոկիս
1966 Օտար անուն Чужое имя Յոհան
1968 Զգացմունքներ Jausmai Ֆերդինանդ
1968 Հայրենիքի որդիները Сыны отечества Շտումպֆ
1968 Սուր և վահան Щит и меч Վիլլի Շվարցկոպֆ
1970 Առաքելություն Քաբուլում Миссия в Кабуле Գերհարդ Էպ
1971 Գանձերի կղզին Остров сокровищ Ջոն Տրելոնի
1972 Հերկուս Մանտաս Herkus Mantas Սամիլիս
1972 Այդ քաղցր բառը` ազատություն Это сладкое слово — свобода! Պերես
1972 Շրջան Круг Բերբատ
1973 Մարդը` քաղաքացիական հագուստով Человек в штатском Շվեբե
1973 Ինժեներ Գարինի կործանումը Крах инженера Гарина Շտուֆեր
1975 Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար Briljandid proletariaadi diktatuurile Օտտո Նոլմար
1975 Նրա որդիների ժամանակը Время её сыновей Լիտովկո
1975 Ռոբին Հուդի նետերը Стрелы Робин Гуда Գայ Գիսբորն
1975 Խոհ Կովպակի մասին (Ասք Կովպակի մասին) Дума о Ковпаке Ֆրիդրիխ Վիլհելմ Կրյուգեր
1976 Երկար ճանապարհորդություն դեպի ծով Ilga kelionė prie jūros Յոնաս
1977 Ճակատագիր Судьба Զոլդինգ
1977 Կիրակնօրյա գիշեր Воскресная ночь Կրինիցա
1977 Զինված է և շատ վտանգավոր Вооружён и очень опасен փաստաբան Ստարբոտլ
1977 Փոխանակում Mainai Ալեքսանդրաս Ժիլյուս
1977 Հանդիպում հեռավոր միջօրեականում Встреча на далёком меридиане Լեոնարդ Հենկել
1977 «Նադեժդայի» քամին Ветер «Надежды» արտասահմանցի հրաբխագետ
1978 Ամրոց Крепость Զիգֆրիդ ֆոն Էռլիխ
1978 Թավշե ժամանակաշրջան Бархатный сезон Բեռնարդ
1978 Բեթհովենի կյանքը Жизнь Бетховена Ստեֆան Բրեյնինգ
1979 Վերջին որսը Последняя охота Ստյուարտ
1979 Երկնագույն նռնաքար Голубой карбункул Շերլոկ Հոլմս
1979 Անտարկտիդյան վիպակ Антарктическая повесть Եվգենի Պուխով
1979 «Սավոյայի» առևանգումը Похищение «Савойи» Մաքս Աբենդրոտ
1980 Փաստ Faktas ծերունի Պյացյուկոնիս
1980 Բումերանգ Бумеранг նոր շերիֆը
1981 Սև եռանկյունի Чёрный треугольник Ֆեոդոր Կերբել
1981 Ամերիկյան ողբերգություն Amerikietiška tragedija Ջեֆսոն
1981 Կրեպիշ Крепыш Շուլց
1981 Վաղը չէ, մյուս օրը, կեսգիշերին Birisigün, gecəyarısı... գնդապետ Բարտլեյ
1982 Ամառն ավարտվում է աշնանը Vasara baigiasi rudenį Յակիմկուս
1982 Մեղրամիսն Ամերիկայում Medaus mėnuo Amerikoje Կուկաուսկաս
1982 Եթե թշնամին չի հանձնվում Если враг не сдаётся… Էրիխ ֆոն Մանշտայն
1982 Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին Баллада о доблестном рыцаре Айвенго արքայազն Ջոն
1983 Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով Skrydis per Atlantą Նաշլենաս
1983 Ավտոբուսի վարորդը Водитель автобуса պրոֆեսոր
1984 Եվրոպական պատմություն Европейская история Կոլլեր
1985 Հասարակության սիրելին Любимец публики կրկեսի տնօրեն
1985 Սև նետը Чёрная стрела Բեննեթ Հետչ
1985 Սոֆյա Կովալևսկայա Софья Ковалевская Կառլ Վայերշտրաս
1985 Հաղթանակ Победа Հարրի Թրումեն
1986 Մադամ Վոնգի գաղտնիքները Тайны мадам Вонг Սթեն
1986 Չիչերին Чичерин Բրյուս Լոկհարտ
1986 Լերմոնտով Лермонтов Պյոտր Կլեյնմիխել
1986 Քամելեոնի խաղը Chameleono žaidimai (Игра хамелеона) բարոն
1987 Թավուտներում, որտեղ գետերն են վազում В дебрях, где реки бегут… Կասիդի
1987 Կիրակի օրը` դժոխքում Savaitgalis pragare -
1989 Հարազատ ափեր Doğma sahillər արտասահմանցի
1989 Մուտք լաբիրինթոս Вход в лабиринт Յակոբ Ֆուգեր
1992 Երեքի սրտերը Сердца трёх միսթր Ռիգան
1999 Կամենսկայա Каменская Դորման
2004 Կաունասյան բլյուզ Kauno bliuzas Վիլհելմ
2008 Երբ ես պարտիզան էի Kai aš buvau partizanas ծերունի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]