Նինա Ուրգանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Ուրգանտ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1] (90 տարեկան)
ԾննդավայրԼուգա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Kirill Laskari?, Lev Maksovitsj Milinder? և Գենադի Վորոպաև
Երեխա(ներ)Անդրեյ Լևի Ուրգանտ
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Պատվո շքանշան և Ոսկե դիմակ

Նինա Նիկոլաևնա Ուրգանտ (ռուս.՝ Нина Николаевна Ургант, սեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1], Լուգա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1974), ԽՍՀՄ պետական մրցանակի դափեկիր (1976

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Նիկոլաևնա Ուրգանտը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում[2]։ Այդտեղ՝ մարզի հարավ-արևմուտքում, այդ ժամանակ ապրում էին մեծ թվով էստոնացիներ. ռուսացած էստոնացի էր նաև Նինա Ուրգանտի հայրը՝ Նիկոլայ Ուրգանտը, որն ամուսնացել էր ռուս աղջկա՝ Մարիայի[3][4]։ Ուրգանտ ազգանվան էստոնական ծագման մասին գրել են նաև «МК в Питере» հրատարակությունը (դերասանուհու որդուն՝ Անդրեյ Ուրգանտին նվիրված հոդվածում, որ տպագրվել է 2006 թվականին[5]) և «Аргументы и факты» թերթը[6]։

1930-ական թվականներին խորհրդային սպա Նիկոլայ Ուրգանտի ընտանիքը երեխաների (երկու դուստր և երկու որդի) հետ միասին շրջել է ողջ երկրում։ 1940 թվականին Նիկոլայ Ուրգանտը, որ դարձել էր ՆԳԺԿ մայոր, նշանակում է ստացել Լիտվայի Դաուգավպիլս քաղաքում. ընտանիքը այդտեղ է գտնվել այն ժամանակ, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[3]։ Մի քանի օր անց քաղաք են մտել գերմանական զորքերը։ Նիկոլայ Ուրգանտը շարժվել է դեպի արևելք նահանջող խորհրդային զորքերի հետ, իսկ ընտանիքը մնացել է օկուպացված քաղաքում։ Ավելի ուշ Նինա Նիկոլաևնան ասել է. «Հիշում եմ, որ Դաուգավպիլսի փողոցներով գնդակահարության էին քշում հրեական ազգային պատկանելություն ունեցող մարդկանց՝ հագուստների վրա կարված դեղին աստղերով։ Այդ թվում նաև երեխաների։ Նրանց վրայով սողում էին ոջիլները, նրանք տանջահար էին։ Ես տեսել եմ նրանց աչքերը...»։ Նինան ստիպված է եղել թաքնվել շուրջկալների ժամանակ և փախչել ոստիկաններից, որպեսզի իրեն ևս չուղարկեին Գերմանիա[7]։ Ընտանիքի դրությունն ավելի վատ կլիներ, եթե օկուպացիոն ուժերն իմանային, թե ով է Նինայի հայրը, բայց, ըստ Նինա Ուրգանտի խոսքերի, իրենց նկուղում թաքցրել է բարի դռնապանուհին։ Ընդ որում՝ ողջ շրջանն իմացել է, որ նրանք չեկիստի երեխաներ են, բայց ոչ ոք չի մատնել[4]։

Դաուգավպիլսի ազատագրումից հետո Նինա Ուրգանտը շարունակել է հաճախել դպրոց։ Այդտեղ բացահայտվել են նրա տաղանդները. նա մասնակցել է դպրոցական համերգներին, արտասանել բանաստեղծություններ, նվագել կիթառ և երգել պատերազմական տարիների երգեր՝ ստանալով «Նինկա-արտիստուհի» («Нинка-артистка») մականունը։ Շրջապատողների հիացմունքը քաջալերել է Նինային, և դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ՝ հաղթահարելով մեծ մրցակցությունը[3][4]։ Այնտեղ նա սովորել է 1948 թվականից[8] մինչև 1953 թվականը (Տատյանա Սոյնիկովայի և Վլադիմիր Չեստնիկովի դասարան)։

Ինստիտուտն ավարտելուց հետո Նինա Ուրգանտը մեկ տարի աշխատել է Յարոսլավում՝ Ֆ. Վոլկովի անվան դրամայի ռուսական թատրոնում։ 1954 թվականից եղել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի դերասանուհի, իսկ 1962 թվականին սկսել է աշխատել Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամայի ակադեմիական թատրոնում (Ալեքսանդրինսկի թատրոն)[9]։

Կինոյում իր առաջին մեծ դերը Նինա Ուրգանտը կատարել է 1962 թվականին Իգոր Տալանկինի «Մուտք» (ռուս.՝ «Вступление») ֆիլմում։ Դրան հետևել են այլ հաջողության ունեցած ու հանդիսատեսի ուշադրությանն արժանացած այլ աշխատանքներ, ինչպիսիք են Լյուսյայի դերը ռեժիսոր Վիկտոր Տուրովի «Ես ծնունդով մանկությունից եմ» (ռուս.՝ «Я родом из детства», 1966) ֆիլմում, Աննա Միխայլովնայի դերը «Որդիները գնում են մարտի» (ռուս.՝ «Сыновья уходят в бой», 1969) կինոֆիլմում։ Սակայն Նինա Ուրգանտի ամենահայտնի և համընդհանուր ընդունելության արժանացած աշխատանքը եղել է բուժքույր Ռայայի դերը ռեժիսոր Անդրեյ Սմիրնովի «Բելառուսական կայարան» (ռուս.՝ Белорусский вокзал, 1970) ֆիլմում։ [10]։

1974 թվականին Լենինգրադյան հեռուստատեսությունը նկարահանել է «Նինա Ուրգանտ» ֆիլմ-դիմանկարը[11]։

Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Նինա Ուրգանտն ստորագրել է բաց նամակն ի պաշտպանություն НТВ հեռուստաալիքի[12]։

2007 թվականին Նինա Ուրգանտը կողմ է հանդես եկել Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի նախագահի, իսկ Վլադիմիր Պուտինին՝ կառավարության ղեկավարի պաշտոններում առաջադրելուն[13]։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Նինա Ուրգանտը «Только звёзды» ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա խոստովանել է, որ չնայած բուժմանը, հիվանությունը զարգանում է, և ապաքինման հույս չկա։ Սակայն դերասանուհին ջանում է պահպանել առողջ դատողությունն ու շարժվելու ունակությունը[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Նիկոլայ Անդրեևիչ Ուրգանտ (1901-1971), էստոնացի, ՆԳԺԿ սպա[8][15],
  • Մայրը՝ Մարիա Պետրովնա Ուրգանտ (1901-1986), ռուս[15],

Ընտանիքում եղել է չորս երեխա՝ Վլադիմիրը, Նինան, Գերմանը և Գալինան[3],

  • Առաջին ամուսինը՝ Լև Միլինդեր (31 դեկտեմբերի, 1930 — 8 մարտի, 2005), դերասան,
    • որդին՝ Անդրեյ Ուրգանտ (ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 28-ին), դերասան,
      • թոռը՝ Իվան Ուրգանտ (ծնվել է 1978 թվականի ապրիլի 15-ին), հեռուստահաղորդավար,
        • ծոռնուհի՝ Նինա (ծնվել է 2008 թվականի ապրիլի 15-ին),
        • ծոռնուհի՝ (ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ին),
      • թոռնուհի՝ Մարիա, ապրում է Նիդերլանդներում[14],
        • ծոռ՝ Էմիր[14],
        • ծոռ՝ Գաբրիել[16],
  • Երկրորդ ամուսինը՝ Գենադի Վորոպաև, դերասան,
  • Երրորդ ամուսինը՝ Կիրիլ Լասկարի, բալետմայստեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1954 ֆ Վագրերին հնազանդեցնողը Укротительница тигров Օլեչկա Միխայլովա
1955 ֆ Տասներկուերորդ գիշեր Двенадцатая ночь աղախին
1957 ֆ Պազուխինի մահը Смерть Пазухина Մավրա Գրիգորևնա
1957 ֆ Փողոցը լի է անսպասելի երևույթներով Улица полна неожиданностей հանգստացող Պետերգոֆի այգում
1958 ֆ Գնում էին զինվորները... Шли солдаты… այրի
1959 ֆ Շինել Шинель թեթևաբարո կին
1960 ֆ Զգո՛ւյշ, տատի՛կ Осторожно, бабушка! Ալեքսանդրա
1962 ֆ Մուտք Вступление Վոլոդյայի մայրը
1963 ֆ Ծանոթացե՛ք, Բալուև Знакомьтесь, Балуев! Դուսյա Բալուևա
1963 ֆ Քանի դեռ կենդանի է մարդը Пока жив человек Զինաիդա Իվանովնա Շիրոկովա
1964 ֆ Մայրն ու խորթ մայրը Мать и мачеха Կատերինա
1964 ֆ Ճայը (ֆիլմ-ներկայացում) Чайка Մաշա
1965 ֆ Տոթ հուլիս Знойный июль Վարվառա
1966 ֆ Ցերեկային աստղեր Дневные звёзды կին
1966 ֆ Ես ծնունդով մանկությունից եմ Я родом из детства Լյուսյա
1967 ֆ Հատուցում Возмездие Սիմա Սուվորովա
1967 ֆ Պատերազմ տանիքների տակ Война под крышами Աննա Միխայլովնա
1968 ֆ Մարդիկ ինչպես գետեր... Люди как реки… Պրասկովյա, փոստատար
1969 ֆ Գլադիատոր Гладиатор Մաշա
1969 ֆ Այդ անմեղ զվարճանքները Эти невинные забавы Կոստյայի մայրը
1969 ֆ Որդիները գնում են մարտի Сыновья уходят в бой Աննա Միխայլովան
1970 ֆ Բելառուսական կայարան Белорусский вокзал Ռայա
1970 ֆ Արվեստի կախարդական ուժը Волшебная сила искусства Վովայի մայրը
1971 ֆ Առյուծի գերեզման Могила льва Մարիա, Վեսելովի սիրուհին
1974 ֆ Երազել ու ապրել Мечтать и жить Մարիայի մայրը
1974 ֆ Մրցանակ Премия Միլենինա
1975 ֆ Մնացած ամբողջ կյանքում На всю оставшуюся жизнь Տանյա
1975 ֆ Հիշողություն Память ուսուցչուհի
1976 ֆ Դուք ինձ գրել եք... Вы мне писали… Նինա Նիկոլաևնա
1976 ֆ Ընտանեկան հանդիսության օր День семейного торжества Դարյա Ստեպանովնա
1976 ֆ Վիրաբույժ Միշկինի օրերը Дни хирурга Мишкина Մարինա Վասիլևնա, գլխավոր բժիշկ
1976 ֆ Երկար, երկար գործ Длинное, длинное дело Մարիա Իվանովնա Ստրոգանովա
1976 ֆ Սեփական կարծիք Собственное мнение Օլիմպիադա
1979 ֆ Բաց գիրք Открытая книга Տանյայի մայրը
1978 ֆ Սիրուն տղամարդ Красавец-мужчина Ապոլինարիա
1978 ֆ Տղաներ Мальчишки Դուսյա
1979 ֆ Ինը օր և ամբողջ կյանքը Девять дней и вся жизнь ինքն իրեն, հնչյունավորում
1980 ֆ Ընտանեկան շրջան Семейный круг Մեդվեդևա
1981 ֆ Աղջիկն ու Գրանդը Девушка и Гранд Մարինայի մայրը
1981 ֆ Տանկակայան Танкодром Մարգարիտա Անդրեևնա
1982 ֆ Ահա էլի պատուհան... Вот опять окно… Աննա Կիրիլովնա
1982 ֆ Արևային քամի Солнечный ветер Լյուբով Վասիլևնա
1984 ֆ Հանգստի ժամանակը՝ շաբաթվանից կիրակի Время отдыха с субботы до понедельника ջերմանավի ուղևոր
1984 ֆ Լավագույն տարիները Лучшие годы Վիկա
1985 ֆ Կիրակնօրյա հայր Воскресный папа Նինա Սերգեևա
1985 ֆ Իմ ընկերուհի Подружка моя Նինա Յուրևնա, Կոստյայի մայրը
1986 ֆ Տուժածները պահանջներ չունեն Потерпевшие претензий не имеют Եկատերինա Վասիլևնա
1987 ֆ Հիշեք ինձ այսպիսին Запомните меня такой Ժուկովա
1987 ֆ Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին Сказка про влюблённого маляра կույր թագուհի
1988 ֆ Սերաֆիմա Գլյուկինայի առօրյա ու տոն օրերը Будни и праздники Серафимы Глюкиной Մարիա Գրիգորևնա
2004 ֆ Կոտրված լապտերների փողոց 6 Улицы разбитых фонарей-6 Ելենա Պետրովնա
2004 ֆ Ես քեզ սիրում եմ Я тебя люблю Մարիա Լվովնա
2006 ֆ Ռուսական փողեր Русские деньги Անֆիսա Տիհոնովա
2008 ֆ Ասիացի Азиат Օշկինչիխա

Վավերագրական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 – Նիան Ուրգանտ։ Ֆիլմ-դիմանկար, ռեժիսոր՝ Ե. Ստրուկովա
  • 2004 – Նինա Ուրգանտի մոլորակը, ռեժիսոր՝ Նատալյա Ուվրաչևա
  • 2005-2007 – Ինչպես են հեռացել կուռքերը (ռուս.՝ Как уходили кумиры, սերիալ), ռեժիսորներ՝ Դմիտրի Կուժարով, Միխայիլ Ռոգովոյ
  • 2009 – Նինա Ուրգանտ։ Լինել արժանահավատ (ռուս.՝ Нина Ургант. Быть достоверной), ռեժիսոր՝ Նատալյա Սերգեևա
  • 2009 – Նինա Ուրգանտ։ Երեք կատու ու երկու տղամարդ (ռուս.՝ Нина Ургант. Три кошки и двое мужчин), ռեժիսոր՝ Օլեգ Շիլովսկի
  • 2014 – Նինա Ուրգանտ։ Հեքիաթ տատիկի համար (ռուս.՝ Нина Ургант. Сказка для бабушки), ռեժիսոր՝ Սերգեյ Սունցով

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 — ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[17]
  • 1971 — «Պատվո նշան» շքանշան
  • 1974 — ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի[18]
  • 1976 — ԽՍՀՄ պետական մրցանակ«Մրցանակ» ֆիլմում Դինա Պավլովնա Միլենինայի դերը կատարելու համար
  • 1982 — ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր — Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամայի պետական ակադեմիական թատրոնում բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[19]
  • 1999 — «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան[20]
  • 2001 — «Ոսկե սոֆիտ» թատերական մրցանակ (հատուկ մրցանակ ստեղծագործական երկարակեցության և Սանկտ Պետերբուրգի թատերական մշակույթում ունեցած եզակի ներդրման համար)[21]
  • 2006 — «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան — Ալեքսանդրյան (Ա. Պուշկինի անվան դրամայի ռուսական ակադեմիական թատրոնի) 250-ամյակի առթիվ)[22]
  • 2014 — «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ — թատերական արվեստի զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար
  • 2016 — Պատվո շքանշան[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. Ливси, Елена.  Нина Ургант: 85-летие — какой же это праздник? // Комсомольская правда. — 2014. (Ստուգված է 13 Հուլիսի 2016)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Чуянова, Элина. «Что связывает Ивана Урганта с Латвией»։ // Сайт freecity.lv։ 20.11.2012։ Վերցված է 2016-07-13 
  4. 4,0 4,1 4,2 «У Ивана Урганта обнаружились прибалтийские корни»։ // Информационное агентство Росбалт։ 26.11.2012։ Վերցված է 2016-07-13 
  5. «Мама до сих пор меня воспитывает» // «МК в Питере», 29.11.2006.
  6. Лучшие холостяки из мира шоу-бизнеса // «АиФ-Зима», 28.06.2007.
  7. Кожемякин, Владимир.  Не надо мстить! Почему споры о войне раскалывают общество? // Аргументы и факты. — 2013. — № 22 (1699) за 29 мая. — С. 7. (Ստուգված է 13 Հուլիսի 2016)
  8. 8,0 8,1 «Нина Ургант. Три кошки и двое мужчин (2009)»։ // Сайт Первого канала։ Վերցված է 2014-09-16 
  9. Карасёв И., Ливси Е.  У Нины Ургант под дверью живет… бомж // Комсомольская правда. — 2009. — № за 3 сентября. (Ստուգված է 13 Հուլիսի 2016)
  10. Кулебякина, Ава.  Нина Ургант: «80 лет — несчастье, горе, беда. Это болезнь и отчаяние» // Аргументы и факты. — 2009. — № за 4 сентября. (Ստուգված է 13 Հուլիսի 2016)
  11. «Нина Ургант. Фильм-портрет»։ // Сайт vremya.tv։ Վերցված է 2014-09-16 
  12. «Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ»։ // NEWSru.com։ 27.03.2001։ Վերցված է 2016-04-25 
  13. Кафтан, Лариса. «Владимир Путин: Я согласен стать председателем правительства»։ // Комсомольская правда։ 18.12.2007։ Վերցված է 2016-04-25 
  14. 14,0 14,1 14,2 Зинченко, Денис. «Нина Ургант: С каждым днём мне всё хуже, и надежды нет»։ // Собеседник։ 12.07.2014։ Վերցված է 2014-09-16 
  15. 15,0 15,1 Ургант Нина Николаевна(չաշխատող հղում)
  16. «У Ивана Урганта родился племянник | StarHit.ru»։ // Сайт www.starhit.ru։ Վերցված է 2016-02-16 
  17. Указ Президиума Верховного Совета РСФСР от 8 марта 1960 года
  18. Указ Президиума Верховного Совета РСФСР от 14 марта 1974 года
  19. Указ Президиума Верховного Совета РСФСР от 3 августа 1982 года «О награждении Почетной Грамотой Президиума Верховного Совета РСФСР артистов Ленинградского государственного академического театра драмы имени А.С. Пушкина»
  20. Указ Президента Российской Федерации от 4 сентября 1999 года № 1163 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Ургант Н. Н.»
  21. Лауреаты премии «Золотой софит» в 2001 году
  22. Указ Президента Российской Федерации от 17 апреля 2006 года № 392
  23. «Указ Президента Российской Федерации от 26 декабря 2016 года № 711»։ kremlin.ru։ 2016-12-26։ Վերցված է 2016-12-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Блинова А. И. Нина Ургант: Народная артистка России. — М. : МК МЕТА, 2002. — 249+2 с. — ISBN 5-901880-03-X
  • Нина Ургант. — Изд. Бюро пропаганды советского киноискусства, 1968. — 20 с. — 75000 экз. — (Актёры советского кино).
  • Портреты актёров: Нина Ургант, Лидия Штыкан, Нина Мамаева, Игорь Горбачев, Вадим Медведев. — 1971. — 116 с. — 40000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]