Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչություն
Տեսակիրավապահ մարմին
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրվածմարտի 16, 1937
Լուծարվածփետրվար 1992

Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչություն, վարչություն ԽՍՀՄ ներքին գործերի կազմում, որը զբաղվում էր ԽՍՀՄ տարածքում սոցիալիստական ունեցվածքի գողության և սպեկուլյացիայի դեմ[1]։ 1937—1946 թվականներին եղել է ՆԳԺԿ-ի կազմում, իսկ 1946—1991 թվականներին ԽՍՀՄ Ներքին գործերի կազմում։

Այն ստեղծվել է գողությունների դեմ պայքարի շտապ արշավի ավարտից հետո, որն իրականացվել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ ըստ «Պետական ձեռնարկությունների, կոլեկտիվ տնտեսությունների գույքի պաշտպանության և համագործակցության, հասարակական (սոցիալիստական) գույքի ամրապնդման մասին» օրենքի 1932 թվականի օգոստոսի 7-ին։ Բանաձևն ընդունվել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի նախաձեռնությամբ, այդ ժամանակ առաջին անգամ ձևակերպվեց սոցիալիստական սեփականության գողություն հասկացությունը[2]։ Արտակարգ միջոցառումները օգնեցին դադարեցնել զանգվածային գողությունները և մոբիլիզացրեցին երկրի պարենային պաշարները 1932-1933 թվականներին սովի դեմ պայքարելու համար[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի մարտի 16-ին ԽՍՀՄ ՆԳՆ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նիկոլայ Եժովի № 0018 հրամանով Սովետական միլիցիայի կազմում ստեղծվեց Սոցիալիստական սեփականության գողության և սպեկուլիացիայի դեմ պայքարի վարչություն։

Մեծ հայրենական պատերազմի տարիներին Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության խնդիրը հանդիսանում էր ոչ միայն մարտերին մասնակցելը այլև ռազմաճակատին անհրաժեշտ պաշտպանական արդյունաբերության մատակարարման վերահսկողությունը։

Պատերազմից հետո վարչությունը փորձեց նվազագույնի հասցնել ավերված քաղաքների վերականգնման և ազգային տնտեսության համար նախատեսված նյութական ռեսուրսների գողության մակարդակը։

1992 թվականի փետրվարին ՌԴ ՆԳՆ Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի գլխավոր վարչությունը վերանվանվեց Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Положение об организации ОБХСС.
  2. Анисимов Валерий Филиппович Ответственность за хищения социалистической собственности по советскому уголовному кодексу // Вестник Югорского государственного университета. — 2008. — В. 4 (11). — ISSN 1816-9228.
  3. Пыхалов, Игорь Закон о пяти колосках // Terra Humana : Научно-теоретический журнал. — 2011. — № 4. — С. 100-104. — ISSN 1997-5996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]