Մեծ դասամիջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ դասամիջոց
ռուս.՝ Большая перемена
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և մելոդրամա
ՀիմքI go to people?
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Կորենև
Սցենարի հեղինակԳեորգի Սադովնիկով և Ալեքսեյ Կորենև
ԴերակատարներՄիխայիլ Կոնոնով, Եվգենի Լեոնով, Ռոլան Բիկով, Ալեքսանդր Զբրուև, Սվետլանա Կրյուչկովա, Նատալյա Բոգունովա, Յուրի Կուզմենկով և Նատալյա Գվոզդիկովա
ՕպերատորԱնատոլի Մուկասեյ
ԵրաժշտությունԷդուարդ Կոլմանովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Q65177918?
Տևողություն258 րոպե
 Big School-Break (flim) Վիքիպահեստում

«Մեծ դասամիջոց» (ռուս.՝ «Большая перемена»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ (չորս սերիա), որ նկարահանվել է 1972-1973 թվականներին ռեժիսոր Ալեքսեյ Կորենևի կողմից Գեորգի Սադովնիկովի «Գնում եմ մարդկանց մոտ» (ռուս.՝ «Иду к людям», վերջին տարիներին հրատարակվում է «Մեծ դասամիջոց» վերնագրով) վիպակի հիման վրա։ Հեռուստատեսությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է 1973 թվականի ապրիլի 29-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր խորը գիտելիքներով (ինչպես ինքն է կարծում) պարծեցող երիտասարդ պատմաբան Նեստոր Պետրովիչ Սևերովի (Միխայիլ Կոնոնով) ինքնասիրությունը խոցված է նրանով, որ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակ նրանից առաջ է անցել նրա սիրած աղջիկը՝ Պոլինան (Նատալյա Գվոզդիկովա)։ Սրտնեղությունից նա խզում է հարաբերությունները Պոլինայի հետ և գնում կամավոր «աքսոր»՝ որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելով երեկոյան դպրոցում։ Նա դառնում է 9 «ա» դասարանի դասղեկ։ Պարզվում է, որ տարբեր տարիքի մարդկանց, որոնցից շատերը տարիքով մեծ են ուսուցչից, դպրոցական կարգուկանոնին սովորեցնելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես եթե նրանցից ոմանք չեն ուզում սովորել։ Որոշ մեծահասակ աշակերտներ իրենց ուսուցչին պատճառում են ահագին գլխացավանք։ Ի լրում այդ բոլոր խնդիրների նոր ուսուցչին է սիրահարվում աշակերտուհիներից մեկը՝ Նելլի Լեդնյովան, որի հայրը սովորում է նույն դասարանում։

Նեստոր Պետրովիչն սկսում է ապրել իր չափահաս աշակերտների հոգսերով։ Այսպես, աշակերտ Գրիգորի Գանժան (Ալեքսանդր Զբրուև) հայտնվում է ոստիկանությունում 12 օրով մարդուն ծաղրելու համար («չլսված շռայլության ատրակցիոն»)։ Միևնույն ժամանակ Գանժան ամեն հարմար առիթով արտահայտում է իր քամահրական վերաբերմունքն ուսման նկատմամբ, իսկ դպրոցում սովորաբար զբաղվում է ինչով պատահի, միայն թե ոչ սովորելով (օրինակ՝ ռադիոընդունիչով լսում է հոկոյին նվիրված հաղորդում)։ Գործը բարդանում է նրանով, որ Գանժայի կինը՝ Սվետլանան (Նատալյա Բոգունովա), աշխատում է նույն դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, բայց Նեստոր Պետրովիչն այդ մասին իմանում է ոչ միանգամից, որովհետև Գրիգորին ու Սվետլանան բավական երկար ժամանակ փորձում են ինչպես ուսուցչական կոլեկտիվից, այնպես էլ աշակերտներից գաղտնի պահել այն փաստը, որ իրենք ամուսիններ են։ Վրդովված լինելով ամուսնու մոտ սովորելու ցանկության բացակայությունից և նրա հիմար արարքներից՝ Սվետլանա Աֆանասևնան ի վերջո որոշում է լքել նրան։ Այդ ժամանակ ընկճված Գանժան դիմում է Նեստոր Պետրովիչի օգնությանը, և նա, թեև ոչ միանգամից, բայց համաձայնում է օգնել։ Ուսուցչանոցում նրա կրակոտ ելույթից հետո, որում նա պաշտպանում է իր աշակերտին, Սվետլանան վերադառնում է ամուսնու մոտ։

Աշակերտ Գենադի Լյապիշևը (Վիկտոր Պրոսկուրին) մշտապես ձգտում է փախչել դասերից ու գնալ պարահրապարակ՝ արդարանալով, թե իր աշխատանքային գրաֆիկը շատ անհարմար է։ Լյապիշևին օգնելու նպատակով Նեստոր Պետրովիչը նրա գործընկերոջը՝ Ալեքսանդր Պետրիկինին (Ռոլան Բիկով), համոզում է համաձայնել աշխատելու երկրորդ հերթով։ Հանուն դրա նա նույնիսկ ստիպված է լինում Պետրիկինի աչքի առաջ նետվել ջուրը։ Սակայն հետագայում պարզվում է, որ այդ ջանքերը եղել են իզուր, քանի որ Լյապիշևը շարունակում է փախչել դասերից՝ հավանաբար կարծելով, թե իրեն՝ որպես աշխատող մարդու, պետք է դպրոցն ավարտելու վերաբերյալ վկայական տան հենց այնպես։ Այդ ժամանակ նրա դաստիարակությունն իր ձեռքն է վերցնում Պետրիկինը, որը բոլորովին լուրջ մարդ է։ Ալեքսանդր Տրոֆիմովիչն սպառնում է Լյապիշևից ոչ միայն մարդ սարքել, այլև կատարյալ մարդ, և միաժամանակ նա Գենադիին ցույց է տալիս Միքելանջելոյի Դավթի նկարը՝ որպես օրինակ։ Ապա նա Գենային իր հետ տանում է կինո, թատրոն, դասախոսության, պլանետարիում և այլն՝ նրա մշակութային-կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այն պատճառով, որ Պետրիկինը ամենուր գնում է Լյապիշևի հետ, վերջինս նույնիսկ վիճում է իր ընկերուհու հետ, որը չի հասկանում գործերի նոր դրությունը (ընդ որում՝ Պետրիկինը Գենայի ներկայությամբ նրան կոչում է «ոչ կատարյալ»)։ Ի վերջո տեղի է ունենում մանկավարժական «հրաշք»՝ Գենան հանկարծ սկսում է խիստ հետաքրքրվել կրթությամբ և ինքնակատարելագործմամբ (թեև նա չի դառնում Դավիթ, բայց դա նույնպես մեծ ձեռքբերում է)։ Բայց մինչդեռ Պետրիկինն սբաղված էր Լյապիշևով, նրանից հեռանում է իր կինը։ Նեստորն Պետրովիչն ստիպված է վերամիավորել նրանց ընտանիքը՝ Վալենտինային բացատրելով նրա ամուսնու վարքի իրական դրդապատճառները (ընկերոջն օգնելու ձգտում), իսկ նրան կամավոր կերպով օգնում է Ստեպան Սեմյոնովիչ Լեդնյովը (Եվգենի Լեոնով

Լեդնյովն այդ ժամանակ նույնպես հայտնվում է դժվարին իրավիճակում, որովհետև նրա դուստրը՝ Նելլին, որ սիրահարված է ուսուցչին, ամաչում է հորից և բողոքում է նրա՝ դասերին հաճախելու դեմ։ Այնինչ Ստեպան Սեմյոնովիչը գուցե այդ դասարանի աշակերտներից ամենաշատն է ուզում սովորել։ Մի անգամ նույնիսկ Լեդնյովը դասարան է մտնում պատուհանով, որովհետև դռնով ներս մտնել դուստրը չի թողնում։ Տեսնելով այդ՝ Գանժան գոռում է. «Նոր ատրակցիոն։ Մարդու ֆանտաստիկ ձգտումը դեպի գիտելիքներ»։ Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Լեդնյովը թողնում է ուսումը և ակամա խանգարում դասերը՝ արթնացնելով դպրոցի հավաքարարուհի մորաքույր Գլաշային։

Աշակերտուհի Վիկտորյա Կորովյանսկայան, ինչպես պարզվում է, ոչ մի տեղ չի աշխատում, և անհրաժեշտություն է առաջանում նրան բացատրել, որ պետք է աշխատանք գտնել, հակառակ դեպքում նա չի կարող հաճախել դպրոց։ Նրա դաստիարակության գործին ձեռնամուխ է լինում նրա փեսացուն՝ Պյոտր Տիմոխինը (Սավելի Կրամարով), որն աշխատում է Գրիգորի Գանժայի հետ և հայտնի է իր ֆանտաստիկ ժլատությամբ (հենց նրան ծաղրելու պատճառով է Գանժան հայտնվում ոստիկանությունում)։ Սակայն հետագայում Պյոտրն ուղղվում է։

Պարզվում է, որ նույն դասարանում սովորում է և նույնիսկ դասարանի ավագն է Վանյա Ֆեդոսկինը՝ Պոլինայի մանկության ընկերը, որը նույնիսկ իրեն համարում էր նրա փեսացուն, բայց աղջկա սիրտը գրավել էր հենց Նեստոր ՊետրովիչըԼ Քանի որ Պոլինան Վանայի ներկայությամբ Նեստորին կոչել էր իր փեսացու, իսկ Նեստորը հետագայում խզել էր հարաբերությունները Պոլինայի հետ, նրանք երկուսն էլ չեն շփվում աղջկա հետ, և կարծում են, թե նրա սիրո համար պայքարում հաղթել է իրենց «երջանիկ մրցակիցը»։ Վանյան մտածում է, թե Նեստորն ամուսնացել է Պոլինայի հետ, իսկ Նեստորը՝ հակառակը։ Սակայն իրականում Պոլինան վերադառնում է Նեստոր Պետրովիչի մոտ միայն ֆիլմի վերջում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Միխայիլ Կոնոնով Նեստոր Պետրովիչ Սևերով Նեստոր Պետրովիչ Սևերով պատմության ուսուցիչ
Եվգենի Լեոնով Ստեպան Սեմյոնովիչ Լեդնյով Ստեպան Սեմյոնովիչ Լեդնյով
Ռոլան Բիկով Ալեքսանդր Տրոֆիմովիչ Պետրիկին Ալեքսանդր Տրոֆիմովիչ Պետրիկին
Ալեքսանդր Զբրուև Գրիգորի Գանժա Գրիգորի Գանժա
Սվետլանա Կրյուչկովա Նելլի Լեդնյովա Նելլի Լեդնյովա Ստեպան Սեմյոնովիչի դուստրը
Յուրի Կուզմենկով Վանյա Ֆեդոսկին Վանյա Ֆեդոսկին դասարանի ավագ
Նատալյա Բոգունովա Սվետլանա Աֆանասևնա Սվետլանա Աֆանասևնա ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, Գանժայի կինը
Սավելի Կրամարով Պետյա (Պյոտր Արկադևիչ) Տիմոխին Պետյա (Պյոտր Արկադևիչ) Տիմոխին
Նատալյա Գվոզդիկովա Պոլինա Իվանչենկո Պոլինա Իվանչենկո ասպիրանտ, Նեստոր Պետրովիչի հարսնացուն
Վիկտոր Պրոսկուրին Գենա (Գենադի Իվանովիչ) Լյապիշև Գենա (Գենադի Իվանովիչ) Լյապիշև
Վալերի Նոսիկ Օտտո Ֆուկին Օտտո Ֆուկին դարպասապահ
Նինա Մասլովա Վիկտորյա Իվանովնա Կորովյանսկայա Վիկտորյա Իվանովնա Կորովյանսկայա
Վալերի Խլևինսկի Ավդոտին Ավդոտին
Իրինա Ազեր Լյուսյա Լյուսյա Լյապիշևի ընկերուհին
Լյուդմիլա Կասատկինա Եկատերինա Սեմյոնովնա Եկատերինա Սեմյոնովնա դպրոցի տնօրեն
Անաստասիա Գեորգիևսկայա Սերաֆիմա Պավլովնա Սերաֆիմա Պավլովնա աշխարհագրության ուսուցչուհի
Վալենտինա Տալիզինա Նինա Պետրովնա Նինա Պետրովնա քիմիայի ուսուցչուհի
Իննա Ժիլինա ուսուցչուհի ուսուցչուհի
Լյուդմիլա Անցիֆերովա ուսուցչուհի ուսուցչուհի
Վալենտինա Կուզնեցովա ուսուցչուհի ուսուցչուհի
Միխայիլ Յանշին պրոֆեսոր Վիկտոր Իվանովիչ Վոլոսյուկ պրոֆեսոր
Վալենտինա Սպերանտովա մորաքույր Գլաշա մորաքույր Գլաշա հավաքարարուհի
Լև Դուրով ոստինակության ավագ սերժանտ ոստինակության ավագ սերժանտ
Լյուսենա Օվչիննիկովա Վալյա Վալյա Պետրիկինի հարսնացուն, հետո՝ կինը
Նատալյա Գուրզո Ֆուկինի կինը Ֆուկինի կինը
Մարիա Կորենևա Չուվիչկինա Չուվիչկինա աշակերտուհի երեխայի հետ
ՄԻխայիլ Ռոզանով 9 «ա» դասարանի աշակերտ 9 «ա» դասարանի աշակերտ
Թամարա Լոգինովա էպիզոդ էպիզոդ
Վլադիմիր Բասով լուսանկարիչ Պետրիկինի հարսանիքում լուսանկարիչ Պետրիկինի հարսանիքում
Նիկոլայ Գրաբբե Պյոտր Վասիլևիչ Տարասով Պյոտր Վասիլևիչ Տարասով «Վասիլիչ», Լեդնյովի պետը
Իվան Ռիժով ոստիկանության մայոր բաժնի պետ ոստիկանության մայոր
Գոտլիբ Ռոնինսոն Ֆեդոսկինի բրիգադիրը Ֆեդոսկինի բրիգադիրը անվադողերի ցեխի աշխատող
Իլյա Բասկին գզգզված մազերով աշակերտ գզգզված մազերով աշակերտ
Ալեքսանդր Զիմին վաճառող կահույքի խանութում վաճառող կահույքի խանութում
Զոյա Իսաևա ակնոցով ուսուցչուհի ակնոցով ուսուցչուհի
Գալինա Կոմարովա վերահսկիչ վերահսկիչ
Սվետլանա Ստարիկովա էքսկուրսավար էքսկուրսավար
Լարիսա Բարաբանովա վաճառող տղամարդու հագուստի խանութում վաճառող տղամարդու հագուստի խանութում
Իգոր Սուրովցև աշակերտ աշակերտ
Վալենտինա Անանինա էպիզոդ էպիզոդ
Ալեքսեյ Կուտուզով երիտասարդ փրկարար երիտասարդ փրկարար
Զոյա Ստեպանովա բժիշկ Ֆեդոսկինին բուժող բժիշկ
Յանիս Յակոբսոն Նելլի կողքին նստողը Նելլի կողքին նստողը
Ալբերտ Իրիչև փրկարար փրկարար
Վյաչեսլավ Գարին գործարանի տնօրեն գործարանի տնօրեն
Ալեքսանդր Կալուժսկի տնօրեն տնօրեն
Միխայիլ Ռեմիզով էպիզոդ էպիզոդ լուսագրերում նշված չէ
Պյոտր Շչերբակով հյուր հյուր լուսագրերում նշված չէ
Վլադիմիր Զեմլյանիկին Պետրիկինի ընկերը Պետրիկինի ընկերը լուսագրերում նշված չէ
Ելենա Կորենևա աղջիկ գրադարանով աղջիկ գրադարանով լուսագրերում նշված չէ
Վալենտինա Տիտովա հյուր հարսանիքում հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ
Յուրի Կիրեև Պետրիկինի ընկերը Պետրիկինի ընկերը լուսագրերում նշված չէ
Իվան Ժևագո հյուր հարսանիքում հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ
Իրինա Կալինովսկայա բուժքույր, որ վիրակապում է Գանժային բուժքույր, որ վիրակապում է Գանժային լուսագրերում նշված չէ
Լյուբով Կասատոչկինա կիթառով կին հարսանիքում կիթառով կին հարսանիքում լուսագրերում նշված չէ
Եկատերինա Մազուրովա Մանյա Մանյա Նեստորի հարևանուհին, լուսագրերում նշված չէ
Ալեքսանդր Վդովին Չուվիչկին Չուվիչկին երիտասարդ հայր, լուսագրերում նշված չէ
Վիկտոր Շուլգին հյուր հարսանիքում հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ
Լյուբով Միշևա բանվորուհի բանվորուհի լուսագրերում նշված չէ

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի վերջին Սադովնիկովին, որը երիտասարդ տարիքում դասավանդել էր երեկոյան դպրոցում, առաջարկվել է գրել երեկոյան դպրոցում սովորողների կյանքին նվիրված ֆիլմի սցենար «Գնում եմ մարդկանց մոտ» վիպակի հիման վրա։ Անմիջապես պայման է դրվել, որ սցենարի համահեղինակը պետք է լինի ֆիլմի ռեժիսորը։ Սադովնիկովը երկու տարի աշխատել է սցենարի վրա, մշակել բազմաթիվ տարբերակներ, շատ բան հետագայում ստիպված են եղել փոխել նկարահանման ժամանակ։ Նկարահանումների սկսվելուց առաջ որոշվել է նախատեսված երկու սերիայի փոխարեն նկարահանել երեք, իսկ հետագայում՝ չորս սերիաներից բաղկացած ֆիլմ։ Սցենարի վերջնական տարբերակը խիստ տարբերվել է սկզբնական տարբերակից[1]։

Նկարահանումներն անցկացվել են Յարոսլավլի անվադողերի գործարանի տարածքում[2] և Մոսկվայի Լենինի անվան պետական մանավարժական համալսարանում[3]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգերի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Տանիչ
  • Հնչյունային ռեժիսորներ՝
    • Վալերի Պոպով
    • Վալենտինա Շչեդրինա
  • Մոնտաժող՝ Պ. Չեչյոտկինա
  • Նկարիչ-գրիմարար՝ Մ. Բիկովսկայա
  • Հագուստների նկարիչ՝ Շ. Բիխովսկայա

Ժամանակակիցների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատար Միխայիլ Կանոնովը հոռետեսորեն է վերաբերվել ֆիլմին։ Իր չհրատարակված հուշերում նա գրել է. «Մեծ դասամիջոց» բազմասերիանոց ֆիլմում հավաքվել էր չորս սերունդների դերասանների ամբողջ փունջը՝ սկսած հայտնի ժողովրդականներից մինչև թատերական ուսումնարանները նոր ավարտածները։ Ես ստիպված էի արդարացնել ցնորամոլական իրավիճակներն ու անհեթեթ տեքստը։ «Մեծ դասամիջոցի» մասին շատ են գրել, և այն հաջողություն է ունեցել արտասահմանում։ Ահա այդ ուժի տաղանդներ կային այն ժամանակ Ռուսաստանում։ Ամեն մի ցնդաբանություն նրանց կատարմամբ թվում էր դուրեկան ու թովիչ և ամենակարևորը՝ անկեղծ»[4]։

Նիկոլայ Բուռլյաևն ասել է. «Ես երբեք հիացած չեմ եղել այդ ֆիլմով, մեզ՝ դեպի Տարկովսկին ու Գերմանն ուղղվածներիս, հնարված սյուժեով սերիալը թվում էր անլուրջ»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лаборатория фантастики. Садовников
  2. Ирина Ивойлова. Школьная история // «Российская газета» : № 11 (5090) от 21 января 2010. —Пермь, 2011. — С. 11.
  3. Фильмы, снятые в МПГУ
  4. Последние дни Михаила Кононова. Отрывки из его неопубликованной книги.
  5. ««Бульвар Гордона». Богинская». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ դասամիջոց» հոդվածին։