Jump to content

Սվետլանա Կրյուչկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Կրյուչկովա
Ծնվել էհունիսի 22, 1950(1950-06-22)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1973)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ուսուցիչ և դերասանուհի
Ակտիվ շրջան1971-այժմ
Ամուսին(ներ)Յուրի Վեկսլեր
Պարգևներ և մրցանակներ

Սվետլանա Նիկոլաևնա Կրյուչկովա (ռուս.՝ Светлана Николаевна Крючкова, հունիսի 22, 1950(1950-06-22)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991), «Նիկա» մրցանակի դափնեկիր (1990, 2010)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Կրյուչկովան ծնվել է 1950 թվականի հունիսի 22-ին Քիշնևում, զինվորականի ընտանիքում։ Հայրը ծնունդով եղել է Բելառուսական ԽՍՀ Ստրեշինի շրջանի Էրշտերմայ գյուղից (ներկայում՝ Բելառուսի Գոմելի մարզի Շլոբինի շրջանի Վոզռոժդենիե գյուղ)[2]։

Նախքան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան ընդունվելը (1969) Սվետլանա Կրյուչկովան աշխատել է տարբեր տեղերում։ 1967 թվականին նա աշխատել է Մոլդովական ԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչությանը կից հաշվողական կենտրոնում որպես օպերատոր։ 1968 թվականին եղել է փականագործ-հավաքորդ Լիխաչյովի անվան գործարանում։ 1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան եղել է ավագ դասախոս Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1967 թվականից փորձել է ընդունվել թատերական որևէ բուհ, սակայն դա նրան հաջողվել է միայն երկու տարի անց[2]։

1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է պրոֆեսոր Վասիլի Մարկովի կուրսում։ Նրա դասախոսների շարքում են եղել Ե. Մորեսը, Վ. Բոգոմոլովը, Եվգենի Ռադոմիսլենսկին[2]։

1973 թվականին Սվետլանա Կրյուչկովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Սկզբում նրան տալիս էին ճակատագրական կնոջ դերեր. ուսանողական տարիներին նա մարմնավորում էր ուժեղ կամքի տեր, կրքոտ, ուժեղ կանանց։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում նա կատարում է Ալեքսանդրինա Գոնչարովայի դերը Միխայիլ Բուլգակովի «Վերջին օրերը» բեմադրությունում։ Նաև էկրան է բարձրանում «Մեծ դասամիջոց» ֆիլմը, որում Սվետլանա Կրյուչկովան կատարում է միամիտ ու սենտիմենտալ Նելլի Լեդնյովայի դերը։

1975 թվականին Սվետլանա Կրյուչկովան ամուսնացել է Յուրի Վեկսլերի հետ և տեղափոխվել Լենինգրադ։ 1975 թվականի հոկտեմբերից եղել է Դրամատիկական մեծ թատրոնի դերասանուհի։

Սվետլանա Կրյուչկովան նկարահանվել է «Ералаш» կինոամսագրում։

Սվետլանա Կրյուչկովան Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Виват кино России!» կինոփառատոնի նախագահն է։

  • Առաջին ամուսին՝ Միխայիլ Ստարոդուբ, բանաստեղծ և դերասան։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան,
  • Երկրորդ ամուսին (1975-1991)՝ Յուրի Վեկսլեր, կինոօպերատոր. նկարահանել է «Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները» (ռուս.՝ «Семь невест ефрейтора Збруева»), «Ձմեռային բալ» («Зимняя вишня»), «Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները» ֆիլմերը,
    • Որդի՝ Դմիտրի Յուրևիչ Վեկսլեր (ծնվել է 1981 թվականի օգոստոսի 14-ին), ապրում է Ֆրանսիայում,
  • Երրորդ ամուսին՝ Ալեքսանդր Մոլոդցով, նկարիչ-ձևավորող,
    • Որդի՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ծնվել է 1990 թվականին)։

Ճանաչում և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կիևի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Լուսինը զենիթում» ֆիլմի համար,
  • «Նիկա-1990» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Թագավորական որս», «Оно», «СВ. Спальный вагон» ֆիլմերի համար,
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (4 հոկտեմբերի, 1983),
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (20 մայիսի, 1991),
  • «Созвездие» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն էպիզոդիկ դերի համար «Արևից կիզվածները» ֆիլմի համար (1995),
  • Պուշկինի մեդալ (5 փետրվարի, 2009) − հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3],
  • «Նիկա-2010» մրցանակ կնոջ լավագույն դերակատարաման համար «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом») ֆիլմում,
  • Ցարսկոե Սելոյի Գեղարվեստական մրցանակի (Царскосельской Художественной премии) դափնեկիր (2010),
  • Ռուսաստանի Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» դերասանական ազգային մրցանակի դափնեկիր (2011)[4],
  • Սանկտ Պետերբուրգի «Виват кино России!» կինոփառատոնի մրցանակ «Մշակույթում հոգևորի համար» (2016)[5]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկական մեծ թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կատուներ-մկներ», Իշտվան Էրկեն, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Իլուշ
  • 1976 – «Ֆերյատևի ֆանտազիաները», Ալլա Սոկոլովա, բեմադրությունը՝ Սերգեյ Յուրսկու – Լյուբա
  • 1976 – «Տուն ավազի վրա», Ռ. Իբրահիմբեկով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – քույր
  • «Թագավոր Հենրիխ IV», Վիլյամ Շեքսպիր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մոլվա
  • 1977 – «Խաղաղ Դոն», Միխայիլ Շոլոխով, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Աքսինյա
  • 1977 – «Դաժան խաղեր», Ա. Արբուզով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Մաշա
  • 1980 – «Գայլեր ու ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Կուպավինա
  • 1983 – «Տարելկինի մահը», Ա. Կոլկեր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Բրանդախլիստովա
  • 1983 – «Քույրեր», Լյուդմիլա Ռազումովսկայա, բեմադրությունը՝ Գենադի Եգորովի – Օլգա
  • 1985 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մամաևա
  • 1987 – «Հատակում», Մաքսիմ Գորկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Վասիլիսա
  • «Բալենու այգի», Անտոն ՉեխովՌանևսկայա
  • «Մայրիկ Կուրաժն ու իր երեխաները», Բերտոլդ ԲրեխտԱննա Ֆիրլինգ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1971 ֆ Պահեստի սպա Офицер запасаքարտուղար
1972 հֆ Մեծ դասամիջոց Большая переменаՆելլի Լեդնյովա
1973 ֆ Ապրում էին երեք ամուրիներ Жили три холостякаՕլգա Ատամանենկո
1973 ֆ Երկուսը ճանապարհին Двое в путиԿատյա Չումակովա
1974 ֆ Երեք օր Մոսկվայում Три дня в МосквеՎերա
1974 ֆ Ընկերներ իմ Друзья моиԳրոմովի կինը
1974 ֆ Պատահար ПроисшествиеՆինա Օսիպովնա
1974 ֆ Թռիչքն ուշանում է Вылет задерживаетсяՆյուշա
1975 ֆ Պատերազմի երկար վերստերը Долгие вёрсты войныԶինա Բոգդանովա
1975 ֆ Մրցանակ ПремияՇուրոչկա
1975 ֆ Пошехонская старинаՆադեժդա Վասիլևնա
1975 ֆ Չի կարող պատահել Не может быть!Զինուլյա
1976 ֆ Ավագ որդին Старший сынՆատալյա
1976 ֆ Միշտ ինձ հետ... Всегда со мною...Լյուդմիլա
1977 ֆ Ամուսնություն ЖенитьбаԱգաֆյա Կուպերդյագինա
1977 ֆ Դժբախտություն БедаՄասլակովա
1978 ֆ Սիրո բացատրություն Объяснение в любвиնորապսակ
1978 ֆ Անանուն աստղ Безымянная звездаմադմուազել Կուկու
1979 ֆ Պանի Մարիա Пани МарияՄարիա Զուբրիցկայա
1979 ֆ Երկրորդ գարունը Вторая веснаԼիդա
1980 հֆ Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները Приключения Шерлока Холмса и доктора Ватсонаաղախին Ագատա
1981 ֆ Ընկեր Ինոկենտի Товарищ ИннокентийՊրասկովյա
1981 ֆ Հարազատներ РодняՆինա
1981 հֆ Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները։ Բասկերվիլների շունը Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака БаскервилейԷլիզա Բերիմոր
1983 ֆ Ունիկում УникумԷվելինա Ռոմանովնա
1983 հֆ Եթե հավատանք Լոպոտուխինին Если верить ЛопотухинуԱլլա Կոստանտինովնա
1983 ֆ Վառվիր, վառվիր պայծառ Гори, гори ясноԷննա
1983 ֆ Խրտվիլակ ЧучелоԿլավա
1984 ֆ Օլգա և Կոնստանտին Ольга и КонстантинՕլգա
1985 ֆ Ամուսնանալ կապիտանի հետ Выйти замуж за капитана
1985 ֆ Օձ որսացող ЗмееловԶինա
1986 ֆ Ցրիչ КурьерԶինաիդա Պավլովնա
1986 ֆ Կին ռազմիկ Воительница
1986 հֆ Ես քեզ ատում եմ Я тебя ненавижуԼյուդմիլա Միխայլովա
1987 ս Կլիմ Սամգինի կյանքը Жизнь Клима СамгинаԼյուբով Սոմովա
1987 ֆ Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիները Дни и годы Николая БатыгинаԿուդինիխա
1989 ֆ Պայծառ անհատականություն Светлая личностьՍեգիդիլիա Կարպովնա
1989 ֆ Իշխան Ուդաչա Անդրեևիչ Князь Удача АндреевичԷլինա Բոլշակովա
1989 ֆ ОноԱմալյա Շտոկֆիշ
1989 ֆ Անհանգիստ Неприкаянный
1989 ֆ Դա եղել է ծովի մոտ Это было у моряԻրաիդա Կուզմինիչնա
1989 ֆ СВ. Спальный вагонԳալինա Նիկոլաևնա
1989 ֆ Օդեսայում ապրելու արվեստը Искусство жить в ОдессеԽավա Ցուդեչկիս
1990 ֆ Առաջին հարկ Первый этажԹամարա Միխայլովնա
1990 ֆ Իմ ամուսինն ալյմոլորակային է Мой муж – инопланетянинՎերա
1990 ֆ Թագավորական որս Царская охотаԵկատերինա II
1991 ֆ Հավ КурицаԴիանա, դերասանուհի
1992 ֆ Երկնքի այն հատվածում... В той области небес…Նաստյա
1992 ֆ Մի՞թե ես մեղավոր եմ Виновата ли я
1992 ֆ Խավար Тьма
1992 ֆ Աչթեր ГлазаԿստյայի մայրը
1992 ֆ Յոթ քառասուն Семь сорокներգաղթյալ
1993 ֆ Բաղդադում ամեն ինչ խաղաղ է В Багдаде всё спокойно
1993 ֆ Եվ հավերժ վերադառնալ И вечно возвращаться
1993 ֆ Ջրհեղեղ НаводнениеՊելագեա
1993 ֆ Մարդասպան УбийцаԱննա Դյուկինա
1994 ֆ Խոստովանություն անծանոթին Исповедь незнакомцуՕլգա
1994 ֆ Արևից կիզվածները Утомлённые солнцемԿատյա Մոխովա
1996 ֆ Դժոխքից դժոխք Из ада в адվերակացու
1996 հֆ Թատրոն Չեխոտնե։ Պատկերներ ոչ վաղ անցյալից Театр Чехонте. Картинки из недавнего прошлогоԼյուբով Պետրովնա
1997 ֆ Մեղսավոր սեր Грешная любовьքննիչ
1999 ֆ Тоталитарный романՊոլինա
2000 ֆ Պառավ յաբուները Старые клячиՄաշա
2001 ֆ Блюстители порокаԻզաբելա
2001 ֆ Արծաթե հարսանիք Серебряная свадьбаСофья
2002 ֆ Ռուսական սարսափներ Русские страшилкиՎասիլիսա Գրոմովա
2003 ֆ Խեղճ, Խեղճ Պավել Бедный, бедный ПавелԵկատերինա II
2003 ս Հինգերորդ հրեշտակը Пятый ангелԱլեվտինա Պետրովնա
2004 ս Հրաժշտի արձագանք Прощальное эхоՕքսանայի մայրը
2005 ֆ Մեկ ստվեր երկուսի համար Одна тень на двоихԶնիմենսկայա
2005 ս Բրեժնև БрежневՎիկտորյա Պետրովնա
2005 ս РиэлторՎալենտինա Սուսլովա
2006 ֆ Երջանկության թռչունը Птица счастьяԻրինա Ֆեոդորովնա
2007 ս Յունկերներ ЮнкераԱլեքսանդրովի մայրը
2007 ս Լիկվիդացիա Ликвидация
2007 ֆ Արտիստներ Артистыհովհարով կին
2007 ֆ Մատնաչափիկը ДюймовочкаԳորտ
2007 ս Լիտեյնի ЛитейныйԻրինա Վասիլևնա
2007 ֆ Լուսինը զենիթում Луна в зенитеԱննա Ախմատովա
2009 ֆ Թաղեք ինձ շրիշակի հետևում Похороните меня за плинтусомՆինա Անտոնովնա
2009 ֆ Ոչ ոք չի գա հետ Никто не придёт назадնստարանին նստած կին
2009 ֆ Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք Полторы комнаты, или Сентиментальное путешествие на родинуԱննա Ախմատովա
2009 ֆ Одержимый (Джек Потрошитель)Նատալյա Մակարովա
2010 ֆ Ընտանեկան տուն Семейный домԳալինա Ալեքսեևնա
2012 ֆ Երկրպագուհին Поклонницаվիպասանուհի
2013 ֆ F63.9 սիրո հիվանդություն F63.9 Болезнь любвиպրոֆեսոր Ռոզա Մոյժես
2013 ս Արտաքին դիտում Наружное наблюдениеկամեո
2013 ս Շերլոկ Հոլմս Шерлок Холмсթագուհի Վիկտորյա

Մուտֆիլմի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 - Дядюшка Ау - հարևան

Հեռուստաներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերջին այլընտրանքը (ռուս.՝ Последняя альтернатива, 1978) – Այզեկ Ազիմովի «Մերկ արևը» վեպի մոտիվներով

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2009 թվականներին Սվետլանա Կրյուչկովան վարել է «Գրատախտակի մոտ» (ռուս.՝ «К доске!») հեռուստատեսային ինտելեկտուալ խաղը ВГТРК «Петербург—5-й канал» ալիքով։ Խաղը նախատեսված էր չափահասների ու երեխաների համար։

  • Նիկոլայ Լեսկով, «Կին ռազմիկը» (ռուս.՝ Воительница), Радио России, Սանկտ Պետերբուրգ, տևողությունը՝ 01:49:37: Կարդում են Արխիվացված 2017-02-07 Wayback Machine Սվետլանա Կրյուչկովան ու Սերգեյ Դրեյդենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 «Биография на kryuchkova.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 5 февраля 2009 года № 117». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Премия «Фигаро» и День Рождения Андрея Миронова — новости театров Санкт-Петербурга». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 48 (օգնություն)
  5. «Фильм "Инсайт" Александра Котта удостоен Гран-при XXIV Фестиваля "Виват кино России!"». ТАСС. 19 мая 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  6. «Роли Светланы Крючковой на сцене театра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Կրյուչկովա» հոդվածին։