Կենտրոնական վիճակագրական վարչություն (ԽՍՀՄ)
Կենտրոնական վիճակագրական վարչություն, ԿՎՎ (ռուս.՝ Центральное Статистическое Управление, ЦСУ), գլխավոր վիճակագրական կազմակերպությունը նախկին Խորհրդային Միությունում։
Հիմնադրվել է 1918 թվականին։ 1930-1948 թվականներին ենթարկվել է ԽՍՀՄ Պետպլանին, 1948-1978 թվականներին առընթեր է եղել ԽՍՀՄ մինիստրների խորհրդին։ Գործունեությունը իրականացրել է պետական վիճակագրական տեղական մարմինների՝ միութենական հանրապետությունների ԿՎՎ-ների, ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի վիճակագրական վարչությունների, վարչական շրջանների պետական վիճակագրական տեսչությունների միջոցով։ Ունեցել է հաշվողական աշխատանքների գլխավոր վարչություն, գլխավոր հաշվողական կենտրոն և հաշվողական կենտրոն, հանրապետությունները՝ հաշվողական կենտրոն, մարզերը՝ հաշվողական կենտրոն կամ մեքենա-հաշվիչ կայան, բազմաթիվ շրջաններում ստեղծված են եղել շրջանային մեքենա-հաշվիչ կայաններ կամ հաշվողական կայաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 380)։ |