Նատալյա Բոգունովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Բոգունովա
Ծնվել էապրիլի 8, 1948(1948-04-08)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2013(2013-08-09)[1] (65 տարեկան)
Մահվան վայրԿրետե, Կրետեի շրջան, Կրետեի ապակենտրոնացված վարչական շրջան, Հունաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1963-1992
IMDbID 0091935

Նատալյա Վասիլևնա Բոգունովա (ռուս.՝ Наталия Васильевна Богунова, 8 ապրիլի, 1948, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ9 օգոստոսի, 2013, Կրետե, Հունաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ճանաչում է ձեռք բերել «Մեծ դասամիջոց» (ռուս.՝ «Большая перемена») ֆիլմի շնորհիվ, որի պրեմիերան կայացել է 1973 թվականի ապրիլի 29-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բոգունովան ծնվել է 1948 թվականի ապրիլի 8-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Լենինգրադի Ա. Վագանովայի անվան խորեոգրաֆիայի ուսումնարանում։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (Բորիս Բաբոչկինի դերասանական արվեստանոց)։ 1970-1987 թվականներին եղել է Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի, կինոյում նկարահանվել սկսել է 1963 թվականին։ 1970-ական թվականներին մասնակցել է «13 աթոռ» (ռուս.՝ «13 стульев») հեռուստահաղորդման նկարահանումներին։

Դերասանուհուն առավել մեծ ճանաչում են բերել Ձյունանուշի դերը «Գարնանային հեքիաթ» (ռուս.՝ «Весенняя сказка») և Սվետլանա Աֆանասևնայի դերը «Մեծ դասամիջոց» ֆիլմերում։ 1990-ական թվականների սկզբից չի նկարահանվել։

Նատալյա Բոգունովան մահացել է սրտամկանի ինֆարկտից[2] 2013 թվականի օգոստոսի 9-ին 66 տարեկան հասակում, երբ հանգստանում էր Կրետե կղզում[3][4]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 21-ին[5][6]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Նատալյա Բոգունովան ամուսնացել է կինոռեժիսոր, գրող Ալեքսանդր Ստեֆանովիչի հետ։ Նրանք երեխաներ չեն ունեցել և 1974 թվականին ամուսնալուծվել են։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963 ֆ Մուտք Вступление Վալյա
1964 ֆ Ցտեսություն, տղաներ До свидания, мальчики Իննա, Վոլոդյա Բելովի ընկերուհին
1966 ֆ Տղան և աղջիկը Мальчик и девочка աղջիկ
1967 ֆ Ալիքների վրայով վազողը Бегущая по волнам Դեզի Գարվեյ
1968 ֆ Տղամարդկանց զրույց Мужской разговор Լյոլյա Պանտյուխինա, Յուրայի քույրը
1971 ֆ Գարնանային հեքիաթ Весенняя сказка Ձյունանուշիկ
1973 ֆ Մեծ դասամիջոց Большая перемена Սվետլանա Աֆանասևնա
1973 ֆ Խելացի բաներ Умные вещи երաժշտի հարսնացուն / Արձագանք
1974 ֆ Ինչպիսին է ձեր ժպիտը Какая у вас улыбка Սոլոմինա
1975 ֆ Ճանապարհ Дорога Լենա, Պավելի կինը
1980 ֆ Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում Личной безопасности не гарантирую… Նադեժդա Նիկոլաևնա, ուսուցչուհի
1986 ֆ Гран-па Տատյանա Կամենսկայա, դերասանուհի
1992 ֆ Վազք արևոտ կողմում Бег по солнечной стороне փոստի տնօրեն

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1976 – Երեկոյան լույս – Բելլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Причиной смерти звезды «Большой перемены» стал инфаркт миокарда // kp.ru
  3. Наталья Богунова скончалась во время отдыха на Крите // kp.ru
  4. «На острове Крит скончалась звезда фильма «Большая перемена» Наталья Богунова // 1tvnet». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  5. Наталью Богунову похоронят на Ваганьковском кладбище // kp.ru
  6. Она была действительно необыкновенным другом — Дрожжина об актрисе Богуновой // ria.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]