Jump to content

Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում
ռուս.՝ Личной безопасности не гарантирую…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Վեխոտկո
ԴերակատարներԻվար Կալնինշ, Սեմյոն Մորոզով, Լեոնհարդ Մերզին և Միխայիլ Կոկշենով
ՕպերատորԱլեքսանդր Չեչուլին
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն92 րոպե

«Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում․․․» (ռուս.՝ «Личной безопасности не гарантирую…»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի մարտին Լենինգրադի կուսակցական դպրոցի շրջանավարտ Անդրեյ Բոլոգովը (Իվար Կալնինշ) ժամանում է Արևմտյան Բելառուս։ Անդրեյը հանձնարարություն է ստացել կազմակերպել մթերված անտառի հեռացումը հեռավոր անտառահատվածներից, բայց հազիվ է փրկվում Կրակովսկու (Լեոնհարդ Մերզին) ավազակախմբից։ Պարտդպրոցի պրակտիկանտը և գյուղխորհրդի նախագահ Իվան Մորգունոկը (Սեմյոն Մորոզով) բնակիչների հետ միասին ստիպված են լինում պայքարի մեջ մտնել ավազակների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվար Կալնինշ - Անդրեյ Բոլոգով, անտառահատման շրջկոմի լիազոր (հնչյունավորել է Սերգեյ Մալիշևսկին)
  • Սեմյոն Մորոզով - Իվան Մորգունոկ, գյուղական խորհրդի նախագահ
  • Լեոնհարդ Մերզին - Եվգենի Կրակովսկի, խմբավորման ղեկավար (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Վիկտոր Պավլով - Շիշկա
  • Նինա Ռուսլանովա - Ստեպանիդա
  • Միխայիլ Կոկշենով - Մատվեյ Սիրոտկա
  • Նատալյա Բոգունովա - Նադեժդա Նիկոլաևնա
  • Նատալյա Բրաժնիկովա - Գաննա Կրակովսկայա
  • Նիկոլայ Կուզմին - Սիրոտկա ավագ
  • Ալեքսեյ Կոժևնիկով - Սլուժկա
  • Տատյանա Գովորովա - Սլուժկայի կինը
  • Վալերի Ագաֆոնով - Անտեկ
  • Ալեքսեյ Կրիմով - Նիկոլայ Սիվի
  • Գալինա Օմելչենկո - Ավդոտյա
  • Անատոլի Ազո - Կովալյով
  • Լեոնարդ Վարֆոլոմեև - շրջկոմի քարտուղար
  • Բորիս Առաքելով - Ուրախ
  • Ալեքսանդր Սուսնին - Կլյոստ
  • Պավել Պերվուշին - Ֆյեոդոր
  • Վալերի Կրավչենկո - Գրաչ, ավազակ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գենադի Բեկարևիչ
  • Ռեժիսոր՝ Անատոլի Վեխոտկո
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
  • Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Վ. Վիշնյակովը նշել է, որ ֆիլմում ավանդական սյուժետային սխեման՝ հերոսի մենամարտը ավազակների հետ, հագեցած է կոնկրետ պատմական բովանդակությամբ[1]։ Այնուամենայնիվ, սյուժետային քայլերը բավականաչափ մշակված չեն. հերոսը շատ հեշտ է հաղթանակ տանում ավազակների նկատմամբ, և այդ թեթևության մեջ նրա բնավորությունը չի բացահայտվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вишняков В. Не бывает игры без условий(ռուս.) // Советский экран. — 1981. — № 23. — С. 5—6.