Իվար Կալնինշ
Իվար Կալնինշ լատիշ․՝ Ivars Kalniņš | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Rīga's Rainis' Secondary school? (1968) և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա (1974) |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Aurēlija Anužīte? |
Իվարս Էդմունդի Կալնինշ (առավել հայտնի է Իվար Կալնինշ անունով, լատիշ․՝ Ivars Edmunds Kalniņš, օգոստոսի 1, 1948, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի լատիշ դերասան։ Խաղացել է ավելի քան 87 ֆիլմում՝ սկսած խորհրդային շրջանից[1]։
Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվարսը ծնվել է Ռիգայում՝ բազմազավակ ընտանիքում։ Նրա ծնողները շատ հեռու են եղել արվեստից և թատրոնից. հայրը ավտոմեխանիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ծնողները երազում էին, որ որդին նույնպես մասնագիտական աշխատանք կգտնի։ 14 տարեկանից Իվարսը համատեղում էր ուսումն աշխատանքի հետ։ Նա յուրացրել էր փականագործի մասնագիտությունը։ Հնարավոր է, որ նա դառնար նաև լավ մասնագետ, ինչպես նրա հայրը, բայց Ռիգայում, որտեղ նա ապրում էր, կինոթատրոնն իրենց տան մոտ էր, և կինոյի ցուցապաստառները գայթակղում էին նրան։ Առաջին պատկերացումներն արվեստի մասին հենց այդ կինոթատրոնից էր։ Մինչև առաջին սեանսը կսկսվեր, նա ավելի շուտ էր գալիս. այստեղ Իվարն ու իր ընկերները ինքնաշեն երաժշտական գործիքներով ռոքնռոլ և թվիստ էին նվագում[2]:Երաժշտությունը դարձավ Իվարսի իսկական կիրքը։ Պատանեկության տարիներին նա հանդես էր գալիս մի քանի ռոք խմբերում. նա երկար մազեր ուներ և հագնում էր հոլիդե տաբատ, պարում էր ձմեռային Ռիգայում և ամառային Յուրմալայում[3]։
Մուտքը կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո Իվարսը որոշեց ընդունվել կոնսերվատորիա։ Մայրը, երբ իմանում է, որ նա որոշել է դերասան դառնալ, իրար է խառնվում ու ասում. «Որդիս, դերասաններն այնպես բարձր են խոսում»[4]։ Իվարսն այնուամենայնիվ ընդունվում է Լատվիայի Յազեպ Վիտոլայի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը։ Արդեն առաջին կուրսից նրան հրավիրում էին կինոյում նկարահանվելու։ Նա նկարահանվում է «Ցատկելու իրավունք» սպորտային դրամայում, «Իլգա-Իվոլգա» մելոդրամայում,«Սանչոյի հավատարիմ ընկերը» մանկական կինոֆիլմում։ Այս կինոֆիլմերը նրան մեծ հաջողություններ չբերեցին, բայց Իվարսը նկարահանման հրապարակում մեծ փորձ ունեցավ։ Տարիներ հետո նա հիշում է. «Ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, որոնք չարգելեցին ինձ նկարահանվել։ Իհարկե, ես պետք է ամեն ինչ հասցնեի, և աշխատանքային գրաֆիկս փոփոխական էր, և ես մինչև հիմա կարողանում եմ համատեղել թատերական կյանքս կինոարվեստի հետ»։ 1971 թվականին նա ամուսնանում է Իգլայի հետ։ 1974 թվականին ավարտելով կոնսերվատորիան, Իվարսն ընդունվում է Յան Ռայնիսի անվան գեղարվետսկանա ակադեմիական թատրոնում աշխատելու, որտեղ աշխատել է նաև սովորելու տարիներին։ Իվարի դեպի կինոյի փառքի ճանապարհը բացեց Վիյա Արտմանեն, ով առաջարկեց նրան՝ խաղալու Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» ֆիլմում։ Ֆիլմը դերասանուհու բենեֆիսն էր՝ նրա 50-ամյակի կապակցությամբ ֆիլմի ռեժիսոր Յանիս Սթրեյչը նրան ազատություն էր տվել՝ դերակատարներին անձամբ ընտրելու։ Պատմում են, որ դերասանուհին եկել է Ռիգայի կինոստուդիա, կողքից նայել հավակնորդներին և մատնացույց արել Իվարսին՝ ասելով «Դու կխաղաս իմ սիրեկանի դերը»։ Կինոյի միջավայրում երկար ժամանակ չարախոսում էին՝ ինչպես կարող էր անհայտ դերասանը, առանց փորձեր կատարելու, ընտրվեր պրիմադոննայի կողմից[5]։ Թատրոն ֆիլմը էկրանավորվեց 1978 թվականին[6]։ Թոմ Ֆեննելի դերը Իվար Կալնինշին հայտնի դարձրեց ամբողջ երկրում։ Ռեժիսորները նրա մեջ տեսան իրական սիրեկան-հերոսին։ Շատ շուտով Իվար Կալնինշը դարձավ հայտնի՝ գրավելով շատ կանանց սրտեր։ Այժմ Իվար Կալնինշը խաղում է Լատվիայի Մեծ և Փոքր թատրոններում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]90-ականների սկզբին Իվարը շարունակում էր նկարահանվել ֆիլմերում, սակայն ռեսիորներից եկող հրավերները սուղ էին, և Կալնինշը մտավ քաղաքականություն։ Նա երբեք կուսակցական չէր եղել անգամ՝ կոմերիտական, դառնում է Լատվիայի Սեյմի պատգամավոր՝ անդամակցելով մշակույթի հանձնախմբին։ Այդ ժամանակ փոփոխություններ եղան դերասանի նաև անձնական կյանքում. 20 տարի համատեղ ապրելով առաջին կնոջ՝ Իգլայի, և դստրերի՝ Ունուի և Էլենայի հետ, 90-ականների սկզբներին նա բաժանվում է կնոջից։ 2014 թվականին Իվարը պապիկ է դարձել. Ունան որդի ունեցավ՝ Վալտան[7]։ :Երկրորդ կնոջ՝ Աուրելիի հետ Իվարը ծանոթացել է 1992 թվականինին՝ «Դե Գրանշան ընտանիքի գաղտնիքները» ֆիլմի նկարահանման ժամանակ[8]։ Նկարահանումներից հետո նրանք հասկացան, որ առանց մեկը մյուսի չեն կարող։ Աուրելին Իվարի ավագ աղջկա հասակակիցն էր, սակայն դա չխանգարեց, որ նրանք 7 տարի միասին ապրեն։ 1994 թվականինին ծնվեց նրանց որդին՝ Միկիսը։ 90-ականների վերջերին նրանք բաժանվեցին:Հետագայում Կալնինշը մի փոքր-ինչ հուզված՝ հիշում է. «Իմ երեխաները սիրուց են ծնվել՝ և առաջին ամուսնության, և երկրորդ, որովհետև ես սիրել եմ այդ կանանց, նրանք էլ՝ ինձ. դա փոխադարձ սեր էր, ափսոս, որ այդ զգացմունքները ինչ-որ ժամանակ հետո անցնում են, և չգիտես՝ ինչու են անցնում»[9]։ Այժմ Կալնինշն ապրում է Լաուրայի հետ, ով իրավաբան է և նրանից փոքր է երեսուն տարով, և ունեն երկու դուստր՝ Լուիզան և Վիվիենը[10][11][12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փախստականները»-2014
- «Հավասարակշռություն»-2013
- «Բալզակյան տարիք կամ՝ Բոլոր տղամարդիկ յուրային են…5 տարի անց»-2013
- «Մորաքույրները»-2013
- «Ոսկե երկինքներ»-2011
- «Մոռացվածը»-2011
- Պալատական հեղաշրջումների գաղտնիքները.Ռուսաստան,18-րդ դար ֆիլմ 8. Թագուհու որս
- «Նռան համը»-2011
- «Հույս.Հավատ.սեր» սերիալ- 2010
- «Ոսկե ավտոմեքենա»-2009
- «Սառցե թագուհին»-2008
- «Հատուցում մեղքերի համար»-2007
- «Ուսանողներ-2» սերիալ-2006
- «Կապիտանի որդիները» սերիալ-2006
- «Հիանալի քառյակ»-սերիալ -2006
- «Քաղաքային ռոմանս»-սերիալ-2006
- «Ուսանողներ»-սերիալ 2005
- «Պրիմադոննա»-սերիալ-2005
- «Սեր և ոսկի» -2005
- «Ամեն ինչ համար շնորհակալ եմ քեզ»-սերիալ-2005
- «Հայելային պատերազմներ-առաջին անդրադարձ»-2005
- «Առևտրականներ»-սերիալ-2004
- «Սերը կույր է»-սերիալ-2004
- «Օպերա- Մահացու բաժնի խրոնիկա»-2004-2006
- «Լոտոսի հարվածը 3»-2003
- «Սֆինքսի հանելուկները»-2003
- «Ձիու տարի-Կարիճի համաստեղություն»-2003
- Դրոնգո-սերիալ 2002
- «Ժամանակն է սիրելու»-սերիալ 2002
- «Նոր հաջողություններ եմ մաղթում 2» -սերիալ-2001
- «Փարիզյան հնություն»-2001
- «Հին դատաստանի միստերիան»-2000
- «Տոմս մինչև Ռիգա»-սերիալ-2000
- «Սև սենյակ»-սերիալ-2000
- «Նոր հաջողություններ եմ մաղթում»-կարճամետրաժ սերիալ-1999
- «Երկնաքարերի ճակատագրերը-»1997
- «Արձակուրդները Ռիգայում»-1996
- «Շոու միայնակ տղամարդու համար»-1994
- «Հարցերի գիշեր»-1993
- «Անհայտը»-1993
- «Գլխագին»-1992
- «Դե Գրանշան ընտանիքի գաղտնիքները»-1992
- «Փնտրվում է վտանգավոր հանցագործ»-1992
- «Ճերմակ առասպել»-1991
- «Զայրացած ավտոբուս»-1990
- «Մուտք դեպի լաբիրինթոս»-1989
- «Ծանծաղուտ»-1988
- «Ճակատագրով ընտրյալը»-1987
- « Կնոջ եվ վարազի լուսանկարը»-1987
- «Դելֆինի կանչը»-1987
- «Սոֆյա Կովալևսկայա» - կարճամետրաժ սերիալ-1985
- «Դոն Ժուանի գայթակղումը»-1985
- «Ձմեռային բալ»-1985
- «Կապիտան Ֆրակասսը»-1984
- «Ազնվամորու գինի»-1984
- «Պարաշյուտիստները»-1984
- «Հետքերով գնացողը»-1984
- «Եվրոպական պատմություն»-1984
- «ՏԱՍՍ-ը երաշխավորված է հայտարարելու»-սերիալ-1984
- «Գրետա առանձնատան գաղտնիքները»
- «Երկուսով մեկ անձրևանոցի տակ.ապրիլյան հքիաթ» -1983
- «Դեպք 36-ով 80 խորանարդում»-1982
- «Սիլվա»-1981
- «Սպիտակ պար»-1981
- «Հիշել կամ մոռանալ»-1981
- «Հոգի»-1981
- «Անձնական անվտանգություն չեմ ապահովում...»-1980
- «Ֆերֆակսի միլիոնները»-1980
- «Մի կրակեք սպիտակ կարապների վրա»-1980
- «Ամեն ինչ այդ չարաճճի Պաուլինայի պատճառով է»-1979
- «Չավարտված ընթրիք»-1979
- «Վաղեմի ժանգ»-1979
- «Փոքրիկ ողբերգություններ»- կարճամետրաժ սերիալ-1979
- «Տեսուչ Գուլը»-1979
- «Թատրոն»-1978
- «Նվերներ հեռախոսով»-1977
- «Կարմիր դիվանագետները»-1977
- «Խնձորը գետի մեջ»-1976
- «Խոսիր ինձ հետ»-1975
- «Սանչոյի հավատարիմ ընկերը»-1974
- «Մի վախեցիր, չեմ տա»-1974
- «Պետերս»-1972
- «Ցատկելու իրավունք»-1972
- «Իլգա-Իվոլգա»-1972
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թատրոն» ֆիլմ Իվար Կալնինշ մասնակցությամբ,1-ին մասՅուԹուբում
- «Թատրոն» ֆիլմ Իվար Կալնինշ մասնակցությամբ,2-ին մասՅուԹուբում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vokrug.tv/person/show/ivar_kalnynysh/
- ↑ http://185.53.170.32/553-ivar-kalnynsh.html(չաշխատող հղում)
- ↑ http://www.kino-teatr.ru/kino/acter/m/ros/1819/bio/
- ↑ https://www.dni.ru/society/2003/1/31/18439.html
- ↑ http://www.rolanbf.com/index.php?option=com_content&view=article&id=161%3A2012-07-11-05-11-07&catid=47%3Apress-2011&Itemid=561&lang=hy
- ↑ http://www.vokrug.tv/product/show/teatr/
- ↑ http://sobesednik.ru/kultura-i-tv/20160313-yuriy-belyaev-kultura-v-beskulturnoy-strane-tak-i-budet-pasy
- ↑ https://www.dni.ru/society/2003/3/04/19704.html
- ↑ http://iskra.lysva.ru/articles/index.php?pub=511
- ↑ http://www.subbota.com/2014/09/26/laura-kalnynja-aquotmy-s-ivarom-chasto-zhenimsjaaquot/
- ↑ http://7days.ru/stars/privatelife/ivar-kalnynsh-o-svoikh-rolyakh-romane-s-nonnoy-mordyukovoy-i-pyati-detyakh/3.htm
- ↑ http://tele-zvezda.ru/tv/346-dokumentalnyj-film-ivar-kalnynsh-roman-s-aktsentom.html(չաշխատող հղում)