Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա
Jāzeps Vītols Latvian Academy of Music.JPG
Տեսակ Կոնսերվատորիա և համալսարան
Հիմնադրված է 1919
Անվանված է Յազեպ Վիտոլ
Երկիր Flag of Latvia.svg Լատվիա
Տեղագրություն Ռիգա
Կայք jvlma.lv/english/page/1013.html
Կոորդինատներ: 56°56′58.800012099997″ հս․ լ. 24°7′2.6000041000031″ ավ. ե. / 56.94966667002777427° հս․. լ. 24.117388890027779524° ավ. ե. / 56.94966667002777427; 24.117388890027779524

Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա (լատիշ․՝ Jāzepa Vītola Latvijas Mūzikas akadēmija), պետական բարձրագույն երաժշտական հաստատություն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: 1919-1940 թվականներին անվանվել է Լատվիայի կոնսերվատորիա, 1940-1991 թվականներին՝ Լատվիայի պետական կոնսերվատորիա: 1958 թվականից Լատվիայի պետական կոնսերվատորիան կոչվում է լատիշ կոմպոզիտոր Յազեպ Վիտոլի անունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի երաժշտական ակադեմիան (հիմնադրման պահին՝ Լատվիայի կոնսերվատորիա) 1919 թվականին հիմնադրվել է Յազեպ Վիտոլի, Նիկոլայ Ալունանի, Պավուլ Յուրյանի, և ջութակահար Յանիս Լազդինիշի կողմից որպես դասական տիպի երաժշտական ուսումնական հաստատություն: Կոնսերվատորիան հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի մոդելի հիման վրա: Մինչև 1918 թվական Յազեպ Վիտոլը եղել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Լատվիայի կոնսերվատորիայի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունվարի 11-ին:

Կառուցվածքային առումով կոնսերվատորիան բաժանվում էր երկու կուրսերի՝ կրտսեր, որտեղ ընդունվում էին 13 տարեկանից սկսած և ավագ, որի շրջանավարտները կախված առաջընթացից ստանում էին վկայական կամ դիպլոմ: 1940-ական թվականներին կրտսեր կուրսի հիման վրա ստեղծվել են Էմիլս Դարզինիշի և Յազեպ Մեդինիշի անվան երաժշտական դպրոցները:

Բացման պահին կոնսերվատորիան ունեցել է 5 ֆակուլտետ՝

  • Կոմպոզիցիայի և երգեհոնի տեսության ֆակուլտետ
  • Երգեցողության ֆակուլտետ
  • Դաշնամուրային ֆակուլտետ
  • Լարային գործիքների ֆակուլտետ
  • Փողային գործիքների ֆակուլտետ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լատվիայի կոնսերվատորիայում բացվել են նոր բաժիններ՝ խմբավարության (1944), երաժշտագիտության (1947), երաժշտական-մանկավարժական կրթության (1960), կուլտաշխատողների (1967), պարարվեստի (1977): Լատվիայի ԽՍՀ պետական ​​թատերական ինստիտուտի վերակազմավորումից հետո ստեղծվել է թատերական ֆակուլտետը դերասանական և ռեժիսուրայի բաժիններով (1951): Բացվել են բաժիններ, որոնք պատրաստել են մասնագետներ այլ ստեղծագործական մասնագիտությունների գծով՝ ինքնագործ խմբերի ղեկավարների, էստրադային նվագախմբերի ղեկավարների, հեռուստատեսային ռեժիսորների, ինչպես նաև բացվել է զինվորական նվագախմբերի դիրիժորների դասընթաց:

1980-ական թվականների վերջերին կոնսերվատորիայում գործել են երեք ֆակուլտետներ՝ դաշնամուրային և նվագախմբային գործիքների, դիրիժորական և վոկալ արվեստի, մշակույթի և արվեստագիտության, 11 բաժիններ՝ դաշնամուրային, լարային գործիքների, փողային գործիքների, հարվածային գործիքների, խմբավարության, երաժշտության ուսուցչի, վոկալի, սիմֆոնիկ և օպերային նվագախմբի դիրիժորության, կոմպոզիցիայի, երաժշտագիտության, թատերական արվեստի, կուլտաշխատողների[1]:

Ակադեմիայում դասավանդում են 22 պրոֆեսորներ, 25 դոկտորներ, 35 դոցենտներ: Դասերն ընթանում են հետևյալ բաժիններում՝ ջազային երաժշտության, երգչախմբային դիրիժորության, նվագախմբային դիրիժորության, ստեղնաշարերի, դաշնամուրի, կամերային երաժշտության, դաշնակահարների, լարային գործիքների, փողային գործիքների, վոկալի, օպերային երգեցողության, երաժշտության և դասավանդման, կոմպոզիցիայի, երաժշտագիտության, հին երաժշտության, պարարվեստի, հումանիտար[2]:

Երաժշտական ակադեմիան ունի իր սեփական գրադարանը, որն ընդգրկված է Լատվիայի ակադեմիական գրադարանների ընկերակցության կազմում և կազմված է երեք բաժիններից՝ նոտայագրության, գրքերի և աուդիովիզուալ ձայնագրությունների: Ուսանողների համար գործում է սարքավորումներով հագեցած ընթերցասրահ: Ավելի քան վաթսուն տարի գրադարանի աշխատանքները ղեկավարել է կոնսերվատորիայի երկրորդ ռեկտոր Պաուլ Յոզուսի դուստրը՝ Ալդոնա Յոզուսը (1908-1991):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. - 1-е изд.. - Рига: Главная редакция энциклопедий, 1989. - С. 384-385. - 880 с. - 60 000 экз. - ISBN 5-89960-002-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985.
  2. Latvijas Enciklopedija. Riga. SIA «Valerija Belokona izdevnieciba». 2007. g. ISBN 9984-9482-0-X.(լատիշ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]