Jump to content

Յազեպ Վիտոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յազեպ Վիտոլ
Բնօրինակ անունլատիշ․՝ Jāzeps Vītols
Ծնվել էհուլիսի 26, 1863(1863-07-26)[1][2]
Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  Լատվիա
Մահացել էապրիլի 24, 1948(1948-04-24)[1] (84 տարեկան)
Լյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[3]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան և Cross of Recognition, 1st class
 Jāzeps Vītols Վիքիպահեստում

Յազեպ Վիտոլ (Իոսիֆ Իվանովիչ) (հուլիսի 26, 1863(1863-07-26)[1][2], Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 24, 1948(1948-04-24)[1], Լյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[3]), լատիշ կոմպոզիտոր և երաժշտական քննադատ։ Լատիշական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի կոմպոզիցիայի դասարանը։ 1886- 1918 թվականներին դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1901 թվականից՝ պրոֆեսոր։ Աշակերտներից են Ս. Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Վ. Վ. Շչերբաչյովը, Ա. Տեր-Ղևոնդյանը և ուրիշներ։ Մասնակցել է «Բելյաևյան խմբակ»-ին։ 1897-1914 թվականներին եղել է «Սանկտ Պետերսբուրգեր ցայտունդ» («St. Petersburger Zeitung») թերթի երաժշտական գրախոսը։ 1918 թվականին՝ Ռիգայի լատիշական օպերային թատրոնի տնօրեն։ Ռիգայում Լատվիայի կոնսերվատորիայի (ներկայումս՝ Վիտոլի անվան) հիմնադիրներից է, (1919-1944 թվականներին՝ ռեկտոր և պրոֆեսոր, ընդմիջում՝ 1935-19371920-1930-ական թվականներին ղեկավարել է լատիշական երգի տոները։ Վիտոլի ստեղծագործությունը ձևավորվել է 19-20-րդ դարերի սահմանագծին, ազատագրական ձգտումների և ռուսական դասական երաժշտության ազդեցությամբ։ Նրա ստեղծագործության մեջ մեծ զարգացում են գտել խմբերգի (100-ից ավելի) և մեներգի (մոտ 100) ժանրերը։ Գործերից են՝ 6 կանտատ, «Լիգո տոմաաիկական նախերգանք» (1895), «Սպիրիդիտիս» սիմֆոնիկ նախերգանքը (1907), «Թանկագին քարեր» սիմֆոնիկ սյուիտը (1924) և այլն։ Ստացել է Գլինկայի անվան մրցանակ (1905, 1907, 1910, 1911)։ Պետերբուրգի կոնսերվատորիայի մասին Վիտոլը գրել է հուշեր, որտեղ խոսում է նաև Մակար Եկմալյանի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 В. Витоль (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 247.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119033062 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 467
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յազեպ Վիտոլ» հոդվածին։