Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա (ֆիլմ)
Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա ռուս.՝ Не стреляйте в белых лебедей | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոդիոն Նահապետով |
Սցենարի հեղինակ | Kirill Rapoport? և Բորիս Վասիլև |
Դերակատարներ | Ստանիսլավ Լյուբշին |
Օպերատոր | Նիկոլայ Նեմոլաև |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 136 րոպե |
«Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» (ռուս.՝ «Не стреляйте в белых лебедей»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոդիոն Նահապետովը[1] Բորիս Վասիլևի «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգոր Պոլուշկինն (Ստանիսլավ Լյուբշին) ապրում է գյուղում, համագյուղացիներն ու կինը նրան անվանում են Бедоносец (թարգմ․՝ դժբախտություն բերող)։ Այն ամենը, ինչ նա ձեռնարկում է, ցանկացած աշխատանք կամ գործ ավարտվում է թյուրիմացությամբ։ Եգորը բոլորովին նման չէ համագյուղացիների, որոնք գործնական են ու սառը դատող։ Պոլուշկինը օժտված է իսկական նկարչի տաղանդով, ունի իր սեփական հայացքը կյանքի նկատմամբ։ Երկար որոնումներից հետո Պոլուշկինը վերջապես գտնում է իր կոչումը․ նա սկսում է աշխատել որպես անտառապահ։ Եգորի միակ ընկերները սպիտակ կարապներն են, որոնց մասին նա հոգ է տանում հատուկ քնքշությամբ։ Բայց մի օր անտառ են գալիս որսագողերը, որոնք սպանում են կարապներին։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Բելառուսական ԽՍՀ Բորիսովսկի շրջանի Գլիվինո գյուղում, ինչպես նաև Մոսկվայի մարզի Սերպուխովսկի շրջանի Պուշչինո քաղաքի մոտակա գյուղերում՝ Գրիզլովոյում, Սելինոյում, Մեշչերինովոյում և Օկա գետի վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ստանիսլավ Լյուբշին | Եգոր Պոլուշկին |
Նինա Ռուսլանովա | Պոլուշկինի կինը Խարիտինա Մակարովնա |
Վիտյա Անիսիմով | Եգորի ու Խարիտինայի որդին Կոլկա Պոլուշկին |
Վերա Գլագոլևա | ուսուցչուհի Նոնա Յուրևնա |
Իվար Կալնինշ (հնչյունավորել է Ռոդիոն Նահապետովը) |
անտառապետ Յուրի Պետրովիչ Չուվալով |
Նիկոլայ Կառնաուխով | նավակայանի պետ Յակով Պրոկոպևիչ Սազանով |
Իվան Ագաֆոնով | Ֆեոդոր Իպատևիչ Բուրյանով |
Վլադիմիր Պոժիդաև | Չերեպոկ |
Ալեքսանդր Սաժին | Ֆիլյա |
Վլադիմիր Զամանսկի | զբոսաշրջիկ Միխայիլ Մատվեևիչ |
Իրինա Ազեր | զբոսաշրջիկ Իրա |
Ալլա Մայկովա | զբոսաշրջիկ Ալլա |
Իգոր Ֆոկին | զբոսաշրջիկ Վաերա |
Նաստյա Գլադկովա | Կատյա |
Ժենյա Նիկիտչենկո | Վովկա |
Կոնստանտին Գրիգորև | ուղևոր գնացքում |
Գրիգորի Շպիգել | ուղևոր գնացքում Գրիգորի Յոզերովիչ |
Անատոլի Վեդյոնկին | ուղևոր գնացքում |
Լյուբով Սոկոլովա | կենդանաբանական այգու աշխատակից |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Կիրիլ Ռապոպորտ, Բորիս Վասիլև
- Ռեժիսոր՝ Ռոդիոն Նահապետով
- Օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
- Նկարիչ՝ Վլադիմիր Արոնին
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|