Սանչոյի հավատարիմ ընկերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանչոյի հավատարիմ ընկերը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև
ՕպերատորՀարի Կուկելս
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Սանչոյի հավատարիմ ընկերը» (լատիշ․՝ «Uzticamais draugs Sančo»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Ստրեյչը Յուրի Յակովլևի սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1974 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսների ընտանիքը Լենինգրադ է ժամանել լատինամերիկյան մի երկրից։ Նրանց որդին՝ Սանչոն, լավ գիտի ռուսաց լեզու և ընդունվել է սովորական հանրակրթական դպրոցի չորրորդ դասարան։

Լինելով շփվող և աշխույժ՝ Սանչոն շուտով ընկերանում է դասընկերների հետ։ Երբեք տեսած չլինելով ձմեռ՝ նաա հետաքրքրությամբ զբողնում է ձյունով ծածկված քաղաքում և խաղում անծանոթ խաղեր։

Դվորցովայա հրապարակում Սանչոն ու նրա ընկերները հայտնվում են «Դյութիչ երջանկության աստղը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, որտեղ Սանչոն զրուցում է դերասանների հետ, տեսնում է, թե ինչպես են նկարահանում կայսր Նիկոլայ I-ի (Վասիլի Լիվանովի) մասնակցությամբ տեսարանը։

Բայց շուտով տղաները ստիպված են բաժանվել։ Սանչոյի հայրենիքում հեղաշրջում է տեղի ունեցել։ Իշխանության են անցել զինվորականները։ Տղայի ծնողները որոշել են տուն վերադառնալ։ Սանչոն ջերմորեն հրաժեշտ է տալիս նոր ընկերներին և իր հետ տանում նրանց համերաշխության խորհրդանիշը՝ կարմիր պիոներական փողկապը։

Ֆիլմը հատկանշական է նրանով, որ ՌՕՈՒ գեներալ Վասիլի Մերկուրևի հերոսը երեսուն տարի անց կրկին կատարում է «Дождливым вечером, вечером, вечером…» երգը «Երկնային դանդաղընթացը» գեղարվեստական ֆիլմից, որն ավելի վաղ եղել է դրա կատարողներից մեկը պատերազմական տարիների այդ դասական ֆիլմում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Զուրլով – Սանչո Ռոդրիգես
  • Մարութա Ֆելդմանե – Սանչոյի մայրը
  • Իվար Կալնինշսենյոր Ռոդրիգես, Սանչոյի հայրը
  • Վալդեմար Զանդբերգ – անգլերենի ուսուցիչ
  • Վիկտորյա Լեպկո – Նատալյա Գավրիլովնա, դասղեկ
  • Վասիլի Մերկուրև – Ռիտայի պապը, օդաչու-գեներալ
  • Բորիս Տաշքենդսկի – Սանչոյի պապը, երաժիշտ
  • Օլգերտ Դունկերս – սենյոր Կրեդո, ընկերության ղեկավարության ներկայացուցիչ
  • Յուրի Կամորնի – Ռիտայի հայրը, ռազմական օդաչու
  • Գենադի Կորոլկով – Վադիմ, վարորդ
  • Ստանիսլավ Ֆեսյունով – Պրոկոպենկո, դիվանագետ
  • Ռեգինա Ռազումա – բորտուղեկցորդուհի
  • Պավել Պերվուշին – Իվան Կալիստրատովիչ, դպրոցի տնօրեն
  • Արթուր Կալեյս – գեներալ Կալվոս, հեղաշրջման կազմակերպիչ
  • Պաուլ Բուտկևիչ – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
  • Յուրիս Ստրենգա – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
  • Վալենտինս Սկուլմե – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
  • Ուլդիս Վազդիկս – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
  • Վասիլի Լիվանովկայսր Նիկոլայ I Դվարցովայա հրապարակի տեսարանում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Յուրի Յակովլև
  • Ռեժիսոր՝ Յանիս Ստրեյչ
  • Օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]