Իմանց Կալնինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմանց Կալնինշ
Flickr - Saeima - 9.Saeimas deputāts Imants Kalniņš.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն լատիշ․՝ Imants Kalniņš
Ծնվել է մայիսի 26, 1941(1941-05-26)[1] (77 տարեկան)
Ռիգա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լիտվա Լիտվա
Ժանրեր օպերա, օրատորիա, սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր
Շրջանավարտ Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա

Իմանց Կալնինշ (լատիշ․՝ Imants Kalniņš, մայիսի 26, 1941(1941-05-26)[1], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), լատվիացի կոմպոզիտոր։ Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանց Կալնինշը ծնվել է 1941 թվականի մայիսի 26-ին Ռիգայում, բանվորի ընտանքիում։

Ավարտել է Յազեպ Մեդինի անվան երաժշտական դպրոցն (1960) ու Լատվիայի Յ. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիան (1964, կոմպոզիցիայի դասարանը Ադոլֆ Սկուլտեի ղեկավարությամբ)։ Միաժամանակ ակտիվորեն զբաղվել է ռոք երաժշտությամբ։

Դասավանդել է Լիեպայայի միջնակարգ երաժշտական դպրոցում (1964—1967)։ Ստեղծել է երաժշտություն լատվիական թատրոնների բեմադրությունների, Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերի ու մուլտֆիլմերի համար։ «Փչիր, քամի» ֆիլմի (1973, Ռեժիսոր՝ Գունար Պիեսիս) երաժշտությունը ուշադրության է արժանացել Բաքվում տեղի ունեցած Համամիութենական կինոփառատոնի ժամանակ (1974)։ «Սոնատ լճի վրա» ֆիլմի (1976, ռեժիսորներ՝ Գունար Ցիլինսկի և Վարիս Բրասլա) երաժշտության համար արժանացել է Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի (1977)։ 1990—1993 թվականներին եղել է Լիտվայի գերագույն խորհրդի պատգամավոր[3], իսկ ավելի ուշ եղել է 9-րդ Սեյմի պատգամավոր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանց Կալնինշը հեղինակել է օպերաներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, երգչախմբի համար նախատեսված երգեր, ռոք երաժշտություն (իր կազմակերպած ու գլխավորած «2 X BBM» և «Turaidas Roze» ռոք-խմբերի համար)։ Գրել է մելոդիկ երաժշտություն՝ ավանդական ու ժամանակակից նորմերին համապատասխան, երբեմն համախմբել է այդ երկու ուղղությունները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է (1996), Երաժշտական մեծ մրցանակի դափնեկիր (երաժշտական գլխավոր մրցանակը Լատվիայում, 1997)։ Արժանացել է Երեք Ասղի շքանշանի (1998

ԿՈմպոզիտորի ստեղծագործության մասին նկարահանվել են երկու ֆիլմեր «Արվեստ» կինոամսագրում (1973, 1978) և «Imants Kalniņš» (ռեժիսոր՝ Բ. Վելդրե, 1983) վավերագրական ֆիլմը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122520122 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Imants Kalniņš
  4. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 2004. — (Latvija un latvieši). 2.sēj. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշ.)