Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Latvijas Padomju Sociālistiskā Republika
 Ռուսական կայսրություն 1940 - 1991 Լատվիա 

Քարտեզ


(1940 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ռիգա
Մակերես 64,589 կմ2(1989 թվական)
Բնակչություն 2,666,567 (1989 թվական)
Լեզու ռուսերեն, լատիշերեն
Ազգություն լատիշներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, լեհեր և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ

Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Լատվիական ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, ԼԽՍՀ լատիշ․՝ Latvijas Padomju Sociālistiskā Republika, ռուս.՝ Латвийская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ 1984 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2 589 000։ Ազգության կազմը (1979-ին, հազար մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ լատիշներ՝ 1 344, ռուսներ՝ 821, բելառուսներ՝ 112, ուկրաինացիներ՝ 67, լեհեր 63 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 40,3 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ռիգա (875 հազար բնակիչ՝ 1984)։ Խոշոր քաղաքներն են եղել Դաուգավպիլսը (122), Լիեպայան (109)։

Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

1939 թվականի օգոստոսի 23Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան, 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լատվիական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հուլիսի 21-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականից մինչև 1945 թվականի մայիսը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։

ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ առաջին հերթին առանձնացել է մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են համարվել մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։

Քիմիական արդյունաբերությունն արտադրել է մանրաթելեր ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնացել է կահույքի և լուցկու արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն։

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լատվիայի ԽՍՀ-ում առաջին ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանը 1990 թվականի մայիսի 4-ին ընդունեց «Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագիրը՝ 50 տարվա պետականության կորստից հետո վերանվանվելով Լատվիայի Հանրապետության։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)
Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից Տեսարան Դաուգավպիլսից Ռիգայի նավահանգիստը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 725