Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն
Xorazm Xalq Sho'ro Jumhuriyati
 Խիվայի խանություն - 1925 Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 
Flag of Khiva 1920-1923.svg Emblem of the Khorezm People's Soviet Republic (1923–25).svg
Քարտեզ

Soviet Union - Khorezm PSR (1922).svg
(1922)

Ընդհանուր տեղեկանք
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Սոցիալիստական հանրապետություն
Պատմություն

Խորեզմի ժողովրդական խորհրդային հանրապետություն, ԽԺՍՀ (ուզբ.՝ Xorazm Xalq Sho'ro Jumhuriyati, ռուս.՝ Хорезмская Народная Советская Республика), սոցիալիստական պետություն Միջին Ասիայում 1920—1924 թթ.-ին։ Կազմակերպվել է երբեմնի Խիվայի խանության տարածքում՝ սոցիալիստական հեղափոխության հետևանքով։ Մայրաքաղաքը՝ Խիվա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ զանգվածները 1919 թվականի նոյեմբերին կոմունիստների ղեկավարությամբ ապստամբություն բարձրացրին։ Կարմիր բանակի զորամասերի ներխուժմամբ ապստամբները 1920 թվականի փետրվարին պարտության մատնեցի Զունաիդ-խանի զորքերին։ Ապրիլի 26-ին Համախիվայական ժողովրդական ներկայացուցիչների սովետների համագումարը (կուրուլթայ) հռչակեց ԽԺՍՀ ստեղծման մասին, որն ըստ Լենինի, «գյուղացիական-սովետական հանրապետություն» էր։ ԽԺՍՀ ուներ իր պետական իշխանության բարձրագույն մարմինները, օրենսդրությունն ու դատական համակարգը, բանակը, պետական գերբն ու դրոշը։ ԽԺՍՀ ներքին և միջազգային դրության ամրապնդման գործում մեծ դեր խաղացին ՌՍՖՍՀ-ի հետ 1920 թ.-ի սեպտեմբերի 13-ի դաշնակցային պայմանագիրն ու ռազմաքաղաքական համաձայնագիրը։

1920 թվականին հիմնադրվեց խորեզմի կոմունիստական կուսակցությունը, որը 1922 թվականին մտավ ՌԿ(բ)կ կազմի մեջ։ Սովետների համախորեզմական IV կուրուլթայը (1923-ի հոկտեմբերի 17—20) երկիրը հռչակեց սոցիալիստական հանրապետություն և ընդունեց սահմանադրություն։ ԽԺԽՀ բաժանվեց երեք ինքնավար մարզերի՝ Ուզբեկստան, Թուրքմեն, և Կիրգիզ-Կարակալպակյան։ Միջին Ասիայի ազգային-պետական բաժանման ընթացքում ԽԺԽՀ ինքնալուծարքի ենթարկվեց, տվյալ տարածքում առաջացան Ուզբեկական, Թուրքմենաական ՍՍՀ-ները, Կարակալպակյան ԻՄ-ը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել էր Ամուդարյայի ստորին հոսանքի ավազանում գոյություն ունեցած Խորեզմ (հայկական աղբյուրներում՝ Խվարեզմ) հնագույն պետության անունից։ Ենթադրվում է, որ այդ անվանումն առաջացել է իրանական Խվար «ներքին, ստորին» և Զոն «երկիր» բառերից։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են իրանական Խարի զեմ «կերակրող երկիր», այն է՝ «բարեբեր երկիր» արտահայտության հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png