Խիվայի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիվայի խանություն
خیوه خانلیگی
 Լենկթեմուրի կայսրություն
 Ոսկե հորդա
1511 - 1920 Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն 
Bandera de Khiva 1917-1920.svg
Քարտեզ

Хивинское ханство.png

Բնակչություն 550 000 (1911)
Մակերես 67 521
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Պետության գլուխ Խան

Խիվայի խանություն (ուզբ.՝ خیوه خانلیگی, պարս․՝ خانات خیوه‎‎), թյուրքական պետություն Միջին Ասիայում։ Հիմնադրել է ուզբեկ Իլբարս խանը, 1512 թվականին։ Ընդգրկել է Հին Խորեզմը, Մանղշլաղի և Դիհիստանի թուրքմենական քոչավայրերը և Խորասանի հյուսիսային հատվածը։ Մայրաքաղաքները (հաջորդաբար)՝ Վազիր, Ուրգենչ և Խիվա։ Բնակվել են ուզբեկներ, կարակալպակներ և ղազախներ։ Կրոնը իսլամն էր։

16-18-րդ դարերին տեղի են ունեցել երկպառակտչական կռիվներ, ազգամիջյան (ուզբեկների և թուրքմենների միջև) ընդհարումներ, երկարատև պատերազմներ հարևան Բուխարայի, Իրանի և քոչվոր թուրքմենների դեմ։ 1740 թվականին Խիվայի խանությունը նվաճել է Նադիր շահը, որի մահից հետո (1747) նորից անկախացել է։ 1873 թվականին ռուսական զորքերը գրավեցին Խիվան։ Ամուդարյայից արևելք ընկած հողերն անցան Ռուսաստանին։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խիվայի խանությունում նույնպես սոցիալիստական շարժում բռնկվեց։ 1920 թվականի ապրիլի 26-ին հռչակվեց խորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը։

1924 թվականին հանրապետության տարածքը, բնակչության էթնիկական կազմի համաձայն, բաժանվեց Ուզբեկական և Թուրքմենական ԽՍՀ-ների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png