Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
| ||||
|
| ||||
|
Նշանաբան՝ | ||||
| Քարտեզ | ||||
| Քարտեզ2 | ||||
|
| ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Դուշանբե (1929—1961թթ․՝ Ստալինաբադ) | |||
| Մակերես | 143,100 կմ2 (8-րդը ԽՍՀՄ-ում) | |||
| Բնակչություն | 5 108 576 (1989 թ.) | |||
| Լեզու | ռուսերեն, տաջիկերեն | |||
| Հիմն | Տաջիկական ԽՍՀ հիմն Gimni Respublikai Sovetiji Sotsialistiji Toçikiston | |||
| Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Տաջիկական ԽՍՀ (տաջ․՝ Республикаи Советии Социалистии Тоҷикистон, ռուս.՝ Таджикская Советская Социалистическая Республика, Таджикская ССР), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1929 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։
Ստեղծվել է 1929 թվականի դեկտեմբերի 9-ին՝ հաջորդելով Տաջիկական Ինքնավար ԽՍՀ-ին, որը կազմավորվել էր 1924 թվականի հոկտեմբերի 14-ին որպես ինքնավար մարզ հիմնականում թյուրքաբնակ Ուզբեկական ԽՍՀ կազմում, ԽՍՀՄ կենտրոնասիական հանրապետությունների սահմանազատման գործընթացում։
Տարածքը կազմել է 143 100 կմ²։ հարավից սահմանակցել է Աֆղանստանին, արևմուտքից՝ Ուզբեկական ԽՍՀ, հյուսիսից ՝ Ղրղզական ԽՍՀ և արևելքից՝ Չինաստանին։ Պակիստանը հարավում էր ՝ բաժանված նեղ Վախանի միջանցքով։ Հարավում Պակիստանի հետ կապն ավահովվել է Վախանի միջանցքով։
| ||||||||||||||||