Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդա-գերմանական պայմանագիր
Գերմանիայի և Խորհրդային Միության միջև ոչ ագրեսիան պակտ

Մոլոտով ստորագում է պայմանագիրը, որին հաջորդում է Ռիբենտրոպ, աջից Ստալինն է
Պայմանագրի տիպ ոչ ագրեսիան պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1939 թ. օգոստոսի 23
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Ուժը կորցրել է Վ. Մոլոտով, Ի. ֆոն Ռիբենտրոպ
Կողմեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ

Լեզուներ ռուսերեն, գերմաներեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Договор о ненападении между Германией и СССР

Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ (պաշտոնական անվանում՝ Չհարձակման պայմանագիր Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև), չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ստորագրված 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի և Վյաչեսլավ Մոլոտովի կողմից[1]։ Պակտին հետևեց Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիրը 1940 թվականի փետրվարին։ Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական ներխուժումը Լեհաստան։ Այն գործեց երկու տարի, մինչև Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան Բարբարոսա ռամագործողության ընթացքում 1941 թվականի հունիսի 22-ին[2]։

Պայմանագրի գրավոր կետերով երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն։ Բացի չհարձակման պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` բերելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին։ Դրանից հետո Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին[3]: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի Կարելիա և Սալլա տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո։ Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի (Բեսարաբիա, Հյուսիսային Բուկովինա և Հերցի մարզ) անեքսիան ԽՍՀՄ կողմից։ Էթնիկ ուկրաինացիների և բելառուսների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում։ Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում[4]։

Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց։ Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին։

Պայմանագրի գաղտնի դրույթի գոյության մասին ԽՍՀՄ կառավարությունը ժխտում էր մինչև 1989 թվականը, երբ վերջապես բացահայտվեց այն[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի արդյունք ունեցավ Գերմանական Ռայխի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության համար։ Պատերազմի ժամանակ Բոլշևիկները դուրս եկան պատերազմից և Վլադիմիր Լենինը ճանաչեց Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի անկախությունները։ Բացի այդ Գերմանիայի առաջխաղացումը կանխելու համար Լենինը ստիպված էր ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը[6], որով Գերմանական կայսրությանը զիջեց ահռելի տարածքներ։ Գերմանական կայսրության փլուզումից հետո Դաշնակիցները միջամտեցին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1917–22)[7]:

1922 թվականի ապրիլի 16-ին Գերմանիան և ԽՍՀՄ-ը կնքեցին Ռապալլոյի պայմանագիր, որով հրաժարվեցին միմյանց հանդեպ ֆինանսական և տարածքային պահանջներից[8]։ Յուրաքանչյուր կողմը նաև երաշխավորեց իր չեզոքությունը մյուսի վրա հարձակվելու դեպքում 1926 թվականի Բեռլինի պայմանագրով[9]։ Մինչդեռ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները վատացել էին Առաջին աշխարհամարտից հետո, 1920-ական թվականներին կնքվեցին մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնց արդյունքում առևտուրը դարձավ 433 միլիոն ռայխսմարկ տարեկան 1927 թվականի դրությամբ:[10]

1930-ական թվականներին Նացիստական կուսակցությունը Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ եկավ իշանության, ինչը աճեցրեց լավածությունը ԽՍՀՄ-ի և այլ սլավոնական երկրների միջև[11]: Բացի այդ հակասեմետական նացիստները ասոցացնում էին հրեաներին կոմունիզմի և ֆինանսական կապիտալիզմի հետ[12][13]: Ըստ նացիստների տեսության ԽՍՀՄ-ը ղեկավարում էին «Հրեա Բոլշևիկները»[14]։ 1934 թվականին Հիտլերը իր խասքում նշել է, որ անխուսափելի է ճակատամարտը Պանսլավիզմի և Նեոսլավիզմի դեմ և հաղթանակը կբերի համաշխարհային վերելք, չնայած նա նշել էր, որ ռուսների հետ ճանապարհ կգնա, եթե նրանք օգնեն իրեն[15]։ Գերմանիայի հակաբոլշևիկյան տրամադրվածությունները և ԽՍՀՄ արտաքին պարտքը բերեցին առևտրային հարաբերությունների անկմանը[16] 1934 թվականի ԽՍՀՄ ապրանքների ներմուծումը Գերմանիա իջավ 223 միլիոն Ռայսմարկի[10][17]:

1936 թվականին Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան սատարեցին իսպանացի ազգայնականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, մինչդեռ ԽՍՀՄ-ը սատարում էր մասնակից սոցիալիստ Հանրապետականներին[18]։ Այսպիսով Իսպանիայի քաղաքացիական պատերազմը դարձավ միջանկյալ պատերազմ Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև[19]։ 1936 թվականին Գերմանիան և Ճապոնիան կնքեցին Հակակոմինտեռն պակտը[20], որին մեկ տարի անց միացավ Իտալիան[18][21]։

Մյունխենի համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի խիստ հակախորհրդային հռետորաբանությունը պատճառներից մեկն էր, ինչու Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին, որ ԽՍՀՄ-ի մասնակցությունը 1938 թվականի Մյունխենի վեհաժողովում կապված Չեխոսլովակիայի հետ կլինի վտանգավոր և անօգտակար[22]։ Կնքված Մյունխենի համաձայնագրով[23] որոշվեց Չեխոսլովկիայի մի մասը կցել Գերմանիային 1938 թվականի վերջին և երկիրը վերջնական կազմալուծվեց 1939 թվականի մարտին[24], որի մի մասը Գերմանիային խաղաղեցնելու նպատակով զիջվեցին Չեմբեռլենի և Դալադիեի նախաձեռնությամբ[25]: Այս քաղաքականությունը տարակուսանք բերեց, որ Հիտլերի ցուցակում մյուսը կարող է լինել ԽՍՀՄ-ը[26]։ ԽՍՀՄ ղեկավարությունը հավատում էր, որ Արևմուտքը ցանկանում է ուղղել Հիտլերի ագրեսիան դեպի արևելք[27] և Ֆրանսիան ու Բրիտանիան կմնան չեզոք Գերմանիայի հրահրած պատերազմում` հույս ունենալով, որ երկու ոչ բարեկամ երկները կոչնչացնեն միմյանց[28]։

Գերմանիայի համար ավտարկիկ տնտեսական իրավիճակը կամ դաշնակցությունը Բրիտանիայի հետ անհնար էր, լավ հարաբերությունները ԽՍՀՄ հետ, որպեսզի ստանա հումք, անհրաժեշտ էր[29]: Հետագայում սպասված բրիտանական շրջափակումը բերեց դեպի Գերմանիա անհրաժեշտ հումքի մատակարարման նվազման[30]: Մյունխենի համաձայնագրից հետո, Գերմանիան ռազմական կարիքները բավարարելու համար և ԽՍՀՄ-ը ռազմական տեխնիկայի պահանջարկի համար սկսեցին քննարկում 1938 թվականի վերջից մինչև 1939 թվականի մարտը[31]: ԽՍՀՄ-ի երրորդ հնգամյա պլանով նախատեսված էր տեխնիկական վերազինում իրականացնել արդյունաբերության ոլորտում[29][32]: Գերմանիայի պատերազմի նախագծողները հաշվեցին հումքի լուրջ դեֆիցիտ, եթե Գերմանիան սկսի պատերազմ առանց ԽՍՀՄ-ի մատակարարումների[33]:

1939 թվականի մարտի 31-ին Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո[34], Մեծ Բրիտանիան խոստացավ սատարել և Ֆրանսիան երաշխավորեց Լեհաստանի, Բելգիայի, Ռումինիայի, Հունաստանի և Թուրքիայի անկախությունները[35]։ Ապրիլի 6-ին Լեհաստանը և Բրիտանիան կնքեցին ռազմական դաշնություն[36]։ Ապրիլի 28-ին Հիտլերը քննադատեց 1934 թվականի Գերմանա-լեհական չհարձակման պայմանագիրը և 1935 թվականի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը[37]։

ԽՍՀՄ-ը, որը տարակուսում էր Արևմտյան տերություններից և հնարավոր «կապիտալիստական շրջափակումից», մի փոքր ավելի տարակուսած էր լքված կլինի կամ կբախվի Լեհական բանակի հետ և ոչինչ չէր ուզում բացի երկաթե ռազմական դաշինքից Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ[38], որոնք կերաշխավորեն երկու ճակատով Գերմանիայի դեմ հարձակումը[39]: Այսպիսով Ստալինի համար կոլեկտիվ անվտանգությունը հիմնական խնդիր էր դարձել[40]։ Բրիտանիան և Ֆրանսիան դեռ հավատում էին, որ պատերազմից կարելի է խուսափել պատերազմից և ԽՍՀՄ-ը թուլացել է 1930-ականների բռնաճնշումներից հետո[41] և չի կարող լինել պատերազմի հիմնական մասնակից[39], նաև որ մեծ ռազմական աղբյուրներ են ծախսվել ԽՍՀՄ հաղթանակի համար ճապոնական Կվանտունյան բանակի նկատմամբ Մանջուրիայի սահմանին[42]։ Ֆրանսիան ավելի նպատակադրված էր համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ քան Բրիտանիան և որպես մայրցամաքային տերություն ավելի շատ էր ցանկանում հասնել համաձայնության ու վախենում էր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև համաձայնագրի կնքումից[43]: Այս իրադարձությունները մասնակի բացատրում էին, թե ինչու էր Մոսկվան երկակի խաղ խաղում 1939 թվականին՝ դաշնակցության շուրջ բաց քննարկումներ իրականացնելով Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ, իսկ նրանց թիկունքում գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ[43]:

Մայիսի վերջին պայմանագրերի նախագծերը պաշտոնապես ներկայացվեցին[44]: Հունիսի կեսերին եռակողմ բանակցությունները սկսվեցին[45]: Քննարկումները կենտրոնացան արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա, որոնց անվանտգությունը հարկավոր էր երաշխավորել Գերմանիայի աճող ագրեսիայից[46]։ ԽՍՀՄ-ը կարծում էր, որ եթե Գերմանիան նպատակաուղղվի Մերձբալթյան երկրների վրա, դա կնշանակի անուղղակի ագրեսիա ԽՍՀՄ-ի դեմ[47]: Բրիտանիան տարակուսում էր, որ ԽՍՀՄ-ը լեզու կգտնի իրենց հետ և կարդարացնի իր ներխուժումը Ֆինլանդիա և Մերձբալթյան երկրներ, կամ կստիպի այս երկներին լավ հարաբերություններ փնտրել Գերմանիայի հետ[48][49]: Անուղղակի ագրեսիայի սահմանման վերաբերյալ քննարկումները դարձան կողմերի անհամաձայնության պատճառ և հուլիսի կեսերին եռակողմ քաղաքական բանակցությունները սառեցվեցին, բայց համաձայնվեցին սկսել քննարկումներ ռազմական համաձայնագրի շուրջ, որին ընդդիմացավ ԽՍՀՄ-ը` պատճառաբանելով, որ ոչ մի ռազմական համագործակցություն հնարավոր չէ առանց քաղաքական համաձայնագրի[50]: Ռազմական բանակցություններից մեկ օր առաջ պոլիտբյուրոն որոշեց, որ բանակցությունները արդյունք չեն ունենա և որոշեց սկսել լրջորեն մտածել Գերմանիայի հետ բանակցությունների շուրջ[51]։ Ռազմական բանակցությունները սկսվեցին օգոստոսի 12-ին Մոսկվայում, Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարում էր նախկին ադմիրալ Ռեգինալդ Դրաքսը, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էր Այմե Դյումեն և ԽՍՀՄ-ինը` Կլիմենտ Վորոշիլովը։ Առանց գրավոր համաձայնության, Դրաքսը իրավասու չէր երաշխավորել որևէ բան ԽՍՀՄ-ին և հնարավորինս ձգձգում էր քննարկումները և խուսափում էր պատասխանից, արդյոք Լեհաստանը կտրամադրի իր տարածքերը ԽՍՀՄ բանակին, եթե Գերմանիան հարձակվի նրա վրա[52]։ Քանի որ բանակցությունները տապալվեցին, Գերմանիայի ագրեսիան զսպող հնարավոր միջոցը կորցվեց[53]։

Բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլոտովը (ձախից) և Ռիբենտրոպը (աջից) պայմանագիրը ստորագրելիս:

Գաղտնի քննարկումների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան[54]: Քննարկումների հիմնական թեման պետք է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները հիմնված էին դրանց վրա[55]: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար Մաքսիմ Լիտվինովին, ում համարում էին արևմտամետ և ով նաև հրեա էր։ Նրան փոխարինեց Վյաչեսլավ Մոլոտովը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ[56]:

1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ[57] և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար[58][59][60], որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո[61]:

Օգոստոսի բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի սկբին Գերմանիան և ԽՍՀՄ-ը աշխատում էին տնտեսական գործարքի վերջին տարրերի վրա[62] և սկսեցին քննարկել քաղաքական դաշինքը։ Նրանցից յուրաքանչյուրը բացատրեց արտաքին քաղաքականության վատթարացման պատճառները 1930-ականն թվականներին, և ընդհանուր գաղափար մշակեցին, որը հակակապիտալիզմն էր[63][64][65]:

Նույն ընթացքում բրիտանացի, ֆրանսիացի և խորհրդային պաշտոնյաները քննարկում էին եռակողմ ռազմական դաշինքի հնարավորություները Մոսկվայում` հիմքը դնելով երեք կողմի միավորման և Գերմանիայի հարձակման հնարավոր ազդեցության վրա[48]: Քննարկումները սկսեցին օգոստոսի կեսերին, և առանցքային հարց էր Գերմանիայի հարձակման դեպքում խորհրդային բանակին թույլատրել օգտագործել Լեհաստանի տարածքը։ Կողմերը սպասում էին, քանի որ բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաները փորձում էին համոզել լեհերին ընդունել այդ դրույթները[66][67]: Լեհ պաշտոնյաները հրաժարվեցին թույլատրել Կարմիր բանակին մուտք գործել Լեհաստան, եթե Գերմանիան հարձակվի։ Լեհաստանի արտգործնախարար Յոզեֆ Բեքը ընդգծեց, որ Լեհաստանի կառավարությունը վախենում է, որ Կարմիր բանակը կմտնի իրենց տարածք և այլևս չի լքի այն[68][69]:

Օգոստոսի 19-ին Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիրը վերջապես ստորագրվեց[70]: Օգոստոսի 21-ին ԽՍՀՄ-ը դուրս եկավ եռակողմ բանակցություններից` բերելով այլ պատճառներ[71][72]: Նույն օրը Ստալինը ընդունեց Գերմանիայի ներկայացուցչին, ով հայտնեց, որ Գերմանիան ցանկանում է քննարկել գաղտնի չհարձակման համաձայնագիր և որով ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակի մեջ կմտնի Լեհաստանի կեսը, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Բեսարաբիան[73] Նույն օվա գիշերը Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ստորագրել նման պայմանագիր և Ռիբենտրոպին կընդունի օգոստոսի 23-ին[74]:

Գաղտնի դրույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 22-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ քննարկումները կասեցնելուց մեկ օր անց Մոսկվան հայտարարեց, որ Ռիբենտրոպը պետք է ժամանի Մոսկվա հաջորդ օրը։ Սա տեղի ունեցավ, երբ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեռ Մոսկվայում էին։ Քանի որ Արևմտյան տերությունները չէին ցանկանում բավարարել Մոսվայի պահանջները, Ստալինը միանգամից որոշեց կենտրոնանալ գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի վրա[75]։ Օգոստոսի 24-ին ստորագրվեց չհարձակման պայմանագիր, որը ներառում էր, որ յուրաքանչյուր կողմ կարող է պատասխանատվության ենթարկվել այն խախտելու համար, չեզոքություն պահպաներ, եթե մյուս կողմը պատերազմի մեջ մտնի երրորդ կողմի հետ, չանդամագրվեր որևէ խմբին, որը ուղղակի կամ անուղղակի վտանգ էր ներկայացնում մյուս կողմի համար։ 1939 թվականի օգոստոսի 21-ի Իզվեստիա թերթի «Խորհրդա-գերմանական հարաբերություններ» հոդվածում գրված էր.

Խորհրդա-գերմանական առևտրային և վարկային պայմանագրի կնքումից հետո ամեն ինչ գնում է Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների լավացմանը[76]։
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ
Պայմանագրի Լրացուցիչ գաղտնի դրույթների էջերը

Պայմանագրում կային նաև գաղտնի դրույթներ, որը բացահայտվեց միայն 1945 թվականին Գերմանիայի պարտությունից հետո[77], չնայած դրա հետ կապված խոսակցությունները տարածվել էին շատ ավելի վաղ[78]։ Համաձայն այս դրույթների Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ֆինլանդիան բաժանվում էին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի «ազդեցության շրջանակների» միջև[77]։ Հյուսիսում Ֆինլանդիան, Էստոնիան և Լատվիան մտնում էին ԽՍՀՄ ազդեցության շրջանակի մեջ[77]։ Լեհաստանը բաժանվելու էր երկու քաղաքական տարածքների` Պիսա, Նարև, Վիսլա և Սան գետերից արևելք անցնում էր ԽՍՀՄ-ին, իսկ արևմտյան մասը` Գերմանիային[77]։ Լիտվան պետք է անցներ Գերմանիայի ազդեցության մեջ, սակայն 1939 թվականին համաձայնեցվեց ևս մեկ գաղտնի դրույթ, որով Լիտվայի մեծ մասը անցավ ԽՍՀՄ-ին[79]։ Համաձայն պայամանագրի, Լիտվային էր փոխանցվելու նրա պատմական մայրաքաղաք Վիլնիուսը, որը գտնվում էր Լեհաստանի վեահսկողության ներքո միջպատերազմական շրջանում։ Մեկ այլ դրույթով նշված էր, որ Գերմանիան չի միջամտելու ԽՍՀՄ-ի գործողություններին Բեսարաբիայում, որն այդ ժամանակ Ռումինիայի կազմում էր[77], և որպես արդյունք ոչ միայն Բեսարաբիան, այլ նաև Հյուսիսային Բուկովինան և Հերցը օկուպացվեցին ԽՍՀՄ-ի կողմից։

Ստորագրման ժամանակ Ստալինը և Ռիբենտրոպը ջերմ զրույցի բռնվեցին, փոխանակեցին կենացներ` մոռանալով միմյանց վիրավորանքները 1930-ական թվականներին[80]: Նրանք բնութագրեցին Բրիտանիային որպես խորհրդա-գերմանական հարաբերությունների փչացման վրա միշտ աշխատող երկիր[81]:

Օգոստոսի 24-ին Պրավդան և Իզվեստիան հրապարակեցին պայմանագրի ոչ գաղտնի մասը` առաջին էջում զետեղելով Մոլոտովի նկարը պայմանագիրը ստորագրելիս, իսկ հետևում ժպտացող Ստալինին[71]: Նորությունը անակնկալի բերեց աշխարհի երկրների ղեկավարներին և լրատվամիջոցներին, որոնցից շատերը տեղյակ էին բրիտանա-ֆրանսա-խորհրդային բանակցությունների մասին միայն[71]: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը շոկային էր նաև Գերմանիայի դաշնակիցների համար, հատկապես Ճապոնիայի համար, ինչպես նաև կոմունիստական մյուս երկների, օտարերկրյա կոմունիստական կուսակցությունների և հրեական համայնքների համար ամբողջ աշխարհում[82]։ Նույն օրը գերմանացի դիվանագետ Հանս ֆոն Հերվարթը (ում տատը հրեա էր) տեղեկացրեց իտալացի իր գործընկեր Գուիդո Ռելլիին[83] և ամերիկացի կցորդ Չառլս Բոհլենի, որ գաղտնի դրույթի մասին[84][85]։

Խորհրդային քարոզչամեքենան մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի նվազագունի հասցնի փաստի կարևորությունը, որ նրանք մոտ մեկ տասնամյակ պայքարել են Նացիզմի դեմ տարբեր եղանակներով։ Բացի պայմանագիրը ստորագրումից, Մոլոտովը փորձում էր համուզել գերմանացիներին իրենց բարի կամքի մասին և լրագրողներին բացատրեց, որ «ֆաշիզմը բնական երևույթ է»[86]։

Հնարավոր գաղտնի դրույթների գոյության մասին առաջին անգամ ահազանգեց Բալթյան երկրների մտավորականություն պայմանագրի ստորագրումից օրեր անց։ Այս թեմայով անհանգստությունը մեծացավ, երբ ԽՍՀՄ-ը սկսեց բանակցություններ վարել այս երկներում ռազմաբազաներ կառուցելու վերաբերյալ։

Պայմանագրի ստորագրումից մեկ օր անց ԽՍՀՄ ռազմական դիվանագետ Կլիմենտ Վորոշիլովը իր մոտ հրավիրեց բրիտանական և ֆրանսիական պատվիրակություններին[87]: Օգոստոսի 25-ին Վորոշիլով ասաց նրանց, որ քաղաքական իրավիճակը փոխվել է և իմաստ չունի շարունակել երկխոսությունը[87]: Նույն օրը Հիտլերը Բրիտանիայի դեսպանին Բեռլինում ասաց, որ պայմանագիրը ԽՍՀՄ-ի հետ պահանջված էր, որպեսզի խուսափեն երկճակատյա պատերազմից, ինչպես Առաջին աշխարհամարտում և Բրիտանիան պետք է համաձայնվի իրենց պահանջների հետ Լեհաստանի հարցում[88]:

Օգոստոսի 25-ին Հիտլերին անակնկալի եկավ Անգլո-լեհական ռազմական դաշինքի կնքումից[88]: Նա արագորեն հետաձգեց օգոստոսի 26-ին պլանավորված Լեհաստանի վրա հարձակումը մինչև սեպտեմբերի 1-ը[88][89]: Համաձայն պաշտպանության պայմանագրի Լեհաստանի հետ, Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային[90]։

Պլանավորված և իրական տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940 թվականներին
Պլանավորված և իրական տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940 թվականներին

Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների և Ռումիայի նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմախտի և Կարմիր բանակի միասնական ռազմական շքերթը Բրեստում Լեհաստան ներխուժման ավարտին: Կենտրոնում գեներալ մայոր Հայնց Գուդերյանն ու Բրիգադի հրամանատար Սեմյոն Կրովեշեյնն են:

Սկզբնական ներխուժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան արևմուտքից[91]։ Առաջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիան սկսեց լեհ ու հրեա խաղաղ բնակիչների և ռազմագերիների զանգվածային սպանությունները[92][93]: Գերմանիայի օկուպացիայի առաջին ամսում սպանություններ տեղի ունեցան ավելի քան 30 քաղաքներում և գյուղերում[94][95][96]: Լյուֆտվաֆեն նույնպես մասնակցեց խաղաղ բնակիչների կոտորածներին` ռմբակոծելով քաղաքացիական օբյեկտները և ճանապարհները[97][98][99][100]: ԽՍՀՄ-ը սատարեց Գերմանիայի ռազմաօդային ուժերին` թույլ տալով օգտագործել Մինսկի ռադիոկայանի ազդանշանները` բացատրելով որպես օդային փորձարկումներ[101]։ Հիտլերը Դանցիգում հայտարարեց.

Լեհաստանը երբեք չի ունենա այլևս այն տեսքը, որը սահմանված էր Վերսալյան պայմանագրով։ Դա երաշխավորում է ոչ միայն Գերմանիան, այլ նաև... Ռուսաստանը[102]։

Պատմաբան Ռոբերտ Սերվիսի կարծիքով Ստալինը չէր շտապում գործողությունների դիմել սկզբում։ Նա սպասում էր գերմանացիները կպահպանեն արդյոք համաձայնեցված տարածքները, բացի այդ ԽՍՀՄ-ը ցանկանում էր ապահովել սահմանը Մանջուրիայում[103]: Սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Կարմիր բանակը ներխուժեց Լեհաստան` խախտելով 1932 թվականի Խորհրդա-լեհական չհարձակման պայմանագիրը և օկուպացրեց Լեհաստանի մի մասը համաձայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի։ Նրանք համագործակցում էին գերմանական ուժերի հետ Լեհաստանում[104]:

Լեհաստանի բանակն արդեն մարտնչում էր գերմանացիների հետ արևմուտքում և փորձում էին պաշտպանել Վարշավան։ Այսպիսով լեհական զորքերը չէին կարող լուրջ դիմադրություն ցույց տալ ԽՍՀՄ-ին[105]։

Սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ը և Գերմանիան կնքեցին համաձայնագիր, որով կարգավորեցին զինվորական տեղաշարժերը Լեհաստանում[106]: Միասնական գերմանա-խորհրդային ռազմական շքերթներ տեղի ունեցան Լվով ու Բրեստ-Լիտովսկում, իսկ երկների ռազմական ղեկավարները հանդիպեցին այլ վայրում[107]: Ստալինը օգոստոսին որոշել էր կազմալուծել Լեհաստան պետությունը և խորհրդա-գերմանական հանդիպման ժամանակ քննարկվեց Լեհական տարածքի հետագա ճակատագիրը[107]: Խորհրդային պաշտոնյաները անմիջապես սկսեցին տարածքի խորհրդայնացումը[108][109]։ ԽՍՀՄ-ը կազմակերպեց փուլային ընտրություններ[110], որի արդյունքը եղավ արևելյան Լեհաստանի ԽՍՀՄ-ին կցման լեգալացումը[111]։

Գաղտնի դրույթների թարմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային և գերմանացի զինվորները Լյուբլինում:
Սեպտեմբերի 28-ին կնքված «Երկրորդ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»: Լեհաստանի քարտեզը հաստատված Ստալինի և Ռիբենտրոպի կողմից (ուշադրությունը կենտրոնացել է Կրեսիի վրա), Խորհրդա-գերմանական սահմանագծի հատատումը Լեհաստան ներխուժման արդյունքում:

Լեհական Կրեսի խորհրդային բանակի ներխուժումից տասնմեկ օր հետո Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը թարմացվեց Խորհրդա-գերմանական բարեկամության, համագործակցության և ժողովրդավարական պայմանագրով[112], որով Գերմանիային տրվեց Լեհաստանում ավելի շատ տարածքներ, փոխարենը Լիտվայի տարածքը (բացառությամբ Շեշուպե գետի ձախ ափի) Գերմանիայի ազդեցության շրջանակից անցավ ԽՍՀՄ-ին[113]։ 1939 թվականի սեպտեմբերի 28-ին ՊՍՀՄ-ը և Գերմանիան միասին հայտարարեցին.

Գերմանական Ռայխի և ԽՍՀՄ կառավարությունները այսօր ստորագրված պայմանագրով վերջնականորեն լուծեցին այն խնդիրները, որոնք ծագել էին Լեհաստանի կազմալուծմամբ և մեծ նեդրում ունեցան տարածաշրջանում հետագա խաղաղության պահպանման համար։ Նրանք արեցին ամեն հնարավորը, որ բավարարեն բոլոր ժողովուրդների խնդիրները և կանեն հնարավորը, որպեսզի ավարտեն ընթացիկ պատերազմը մի կողմից Գերմանիայի և մյուս կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի միջև։ Երկու կառավարությունները ուղղակի միասնական գործելով` կանեն հնարավոր և անհնարինը, որպեսզի հասնեն այս նպատակին որքան հնարավոր է շուտ։

Այնուամենայնիվ երկու կառավարությունների ջանքերը կմնան անպտուղ, եթե Անգլիան և Ֆրանսիան նպատակաուղղված լինեն պատերազմը շարունակելու, բայցևայնպես Գերմանիայի և ԽՍՀՄ կառավարությունները կշարունակեն իրենց ջանքերը[114]։

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան Վերներ ֆոն Շուլենբուրգը տեղեկացրեց Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին, որ ԽՍՀՄ կառավարությունը ցանկանում է իրեն կցել Վիլնյուս քաղաքը և նրա շրջակայքը։ 1939 թվականի հոկտեմբերի 8-ին նոր խորհրդա-գերմանական համաձայնություն ձեռք բերվեց Վյաչեսլավ Մոլոտովի և Գերմանիայի դեսպանի միջև[115]։

Բալթյան երկրներ Էստոնիային, Լատվիային և Լիտվային ոչինչ չէր մնում քան ստորագրել այսպես կոչված Ընդհանուր պաշտպանության և աջակցության պակտ-ը, որով թույլատրեցին խորհրդային զորքերին մուտք գործել իրենց տարածք[113]։

Խորհրդա-ֆիննական պատերազմ և Կատինի գնդակահարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվան 1939-ից 1941 թվականներին: Նացիստական Գերմանիային զիջվեց Շեշուպե գետից արևմուտք ըսնկած տարածքը համաձայն խորհրդա-գերմանական բարեկամության պայմանագրի, փոխարենը Գերմանիան վճարեց $7.5 միլիոն:

Բալթյան երկրների կողմից պայմանագիրը համաձայնեցնելուց հետո[116] Ստալինը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ֆինլանդիա` հասկանալով որ Ֆինլանդիայի կապիտուլյացիան կարող է մեծ աղմուկ բարձրացնել[117]: ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից պահանջեց Կարելյան թերակղզին, Ֆիննական ծոցի կղզիները և ռազմական բազա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մոտ[118][119], ինչը Ֆինլանդիան մերժեց[120]: ԽՍՀՄ-ը օգտագործեց Մայնիլայի պատահարը որպես առիթ դուրս գալու չհարձակման պայմանագրից[121]: Կարմիր բանակը հարձակվեց Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերին[122]։ Միաժամանակ ստեղծեց իրեն ենթակա Ֆիննական Ժողովրդական հանրապետության կառավարություն[123]: Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատար։ Ֆիններն անակնկալ ուժեղ դիմադրություն ցույց տվեցին` մեծ կորուստներ պատճառելով խորհրդային զորքին, որից հետո ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել հաշտության պայմանագիր։ Ֆինլանդիան կորցրեց Կարելիայի հարավարևելյան մասը (Ֆինլանդիայի տարածքի 10%-ը)[122], ինչի պատճառով 422.000 կարելիացի (Ֆինլանդիայի բնակչության 12%-ը) կորցրեց իրենց տները[124]: ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով իրենց կորուստները կազմել էին 200.000 սպանված[125], մինչդեռ ԽՍՀՄ-ի վարչապետ Նիկիտա Խրուշչովը ավելի ուշ հայտարարել էր, որ կուրուստները կարող են կազմել մեկ միլիոն[126]։

Այս ժամանակահատվածում մի շարք Գեստապո-ՆԳԺԿ կոնֆերանսներիից հետո ՆԳԺԿ-ի սպաները զեկուցել են, որ մոտ 300.000 լեհ ռազմագերիներ պահվում են ճամբարներում[127][128][129][130], և որ իրականացվում է սպանվածների հաշվառում[131] 1940 թվականի մարտի 5-ին, տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած Կատինի գնդակահարությունը[131][132][133], որի ժամանակ հրամանագիր էր ստորագրվել գնդակահարել 25,700 լեհ ռազմագերիների, որոնց բնորոշում էին որպես ազգայնականներ և հակահեղափոխականներ, նրանք պահվում էին արևմտյան Ուկրաինայի և Բելառուսի ճամբարներում ու բանտերում[134]։

Բալթյան երկրների և Ռումինիայի մի մասի օկուպացիա ԽՍՀՄ-ի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հունիսի կեսերին, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Գերմանիայի հարձակմանը Ֆրանսիայի վրա, ԽՍՀՄ ՆԳԺԿ զորքերը ռեյդեր իրականացրեցին Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի սահմանամերձ պոստերում[113][135]։ Պետական կառավարիչները լուծարվեցին և նրանց փոխարինեցին խորհրդային կադրեր[113], որոնք աքսորեցին կամ սպանեցին 34,250 լատվիացու, 75,000 լիտվացու և մոտ 60.000 էստոնացու[136]: Ընտրությունները տեղի ունեցան խորհրդայնամետ թեկնածուների միջև շատ պաշտոնների համար, ինչի արդյունքում որոշում ընդունվեց միանալ ԽՍՀՄ-ին, ինչը ԽՍՀՄ-ը ջերմորեն ընդունեց[113]։ (ԽՍՀՄ-ը իրեն կցեց ամբողջ Լիտվան, ներառյալ Շեշուպե տարածքը, որը պետք է անցներ Գերմանիային:)

Վերջապես հունիսի 26-ին, Ֆրանսիայի անձնատուր լինելուց չորս օր անց, ԽՍՀՄ-ը վերջնագիր ներկայացրեց Ռումինիային` պահանջելով Բեսարաբիան և անսպասելիորեն Հյուսիսային Բուկովինան[137]: Երկու օր անց Ռումինիան համաձայնվեց և ԽՍՀՄ-ին զիջեց նշված տարածքները։ Հերցի մարզը սկզբում չէր եղել ԽՍՀՄ-ի պահանջներում, սակայն այն ԽՍՀՄ-ը նույնպես օկուպացրեց Ռումինիայի համաձայնությունից հետո[137]: Դրանից հետո սկսվեց տարհանումների մեծ ալիքը Բեսարաբիայում և Հյուսիսային Բուկովինայում։

Հոլոքոստի սկիզբ, Տանենբերգ գործողություն և այլ նացիստական վայրագություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հոկտեմբերի վերջից Գերմանիան սկսեց սպանությունների շարքը օկուպացված տարածքներում[138]։ Գերմանիան սկսեց «Գերմանիզացիա»-յի գործողությունները, ինչը նշանակում էր, որ օկուպացված տարածքները քաղաքականապես, մշակութային, հասարակական և տնտեսական առումներով պետք է ձուլվեին Գերմանական Ռայխին[139][140][141]: 50.000-200.000 լեհ երեխա առևանգվեցին, որպեսզի գերմանիզացվեն[142][143]:

Լեհ գերիները սափրվում են մահապատժի ենթարկվելուն նախապատրաստվելու շրջանակներում, 1940 թվական:

Լեհ մտավորականների և ազնվականների անհետացումը «Օսթ» գլխավոր պլանի մասն էր։ Լեհաստանի ղեկավար խավի ոչնչացումը տեղի ունեցավ Լեհաստան ներխուժելուց քիչ ժամանակ անց, 1939 թվականի վերջից մինչև 1940 թվականի սկիզբը։ Գործողությունների արդյունքում սպանվեց մոտ 60.000 լեհ հայտնի ուսուցիչ, սոցիալական աշխատող, հոգևորական, դատավոր և քաղաքական ակտիվիստ[144][145]։ Այն շարունակվեց 1940 թվականի մայիսին, երբ Գերմանիան իրականացրեց «AB-Aktion» գործողությունը[142]։ Միայն Տանենբերգ գործողության ընթացում սպանվեց ավելի քանի 16.000 լեհ մտավորական[146]:

Գերմանիան նաև պլանավորում էր բոլոր գրավյալ տարածքները մտցնել Երրորդ Ռայխի կազմի մեջ[140]: Այս նպատակի համար նրանք վերաբնակեցրեցին 2 միլիոն լեհերի։ Ընտանիքները ստիպված էին ճանապարհորդել 1939-40 թվականի ձմռանը` թողնելով իրենց տունը և ապրուստը[140]: Տանենբերգ գործողության ընթացքում միայն 750.000 լեհ գյուղացիներ լքեցին իրենց տները, որոնք տրվեցին գերմանացիներին[147]: Հետագայում 330.000-ը սպանվեցին[148]։ Գերմանիան պլանավորում էր հետագայում տեղափոխել էթնիկ լեհերին Սիբիր[149][150]:

Չնայած Գերմանիան օգտագործում էր բռնի աշխատուժը գրավյալ տարածքներում, լեհերը և այլ սլավոնները դիտվում էին նացիստական քարոզչության վառ օրինակներ[142]։ 1-ից 2,5 միլիոն լեհեր[142][151] ուղարկվեցին իրենց կամքին հակառակ բռնի աշխատանքների Ռայխի համար[152][153]: Լեհ բոլոր տղամարդիկ պետք է անդամագրվեին բռնի աշխատանքի[142]։ Մինչդեռ էթնիկ լեհերին ընտրովի էին ճնշում, հրեաները բոլորն էին նացիսնտրի ուշադրության կենտրոնում[151]։ 1939-40 թվականի ձմռանը մոտ 100.000 հրեա տարհանվեցին դեպի Լեհաստան[154]: Նրանք սկզբում պահվում էին մեծ քաղաքային գետտոներում[155], այսպիսով 380.000 հրեա պահվում էր Վարշավայի Գետտոյում, որտեղ մեծ թվով մարդիկ մահացան հիվանդություններից և սովից, պայմանավորված կացության վատ պայմանների հետ[151][156][157]։ Լեհերը և հրեաները պահվում էին նաև համակենտրոնացման ճամբարներում, որոնք կառուցվել էին Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանում։ Օսվենցիմում, որը սկսել է գործել 1940 թվականի հունիսի 14-ից, սպանվել է 1.1 միլիոն մարդ[158][159]։

Ռումիա և Խորհրդային հանրապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումիայի տարածքային կորուստները 1940 թվականի ամռանը

1940 թվականի ամռանը ԽՍՀՄ-ը Գերմանիայի աջակցությամբ և Ռումիայի կառավարության սխալ հաշվարկների շնորհիվ օկուպացրեց ավելի մեծ տարածք, քան նախատեսված էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով։ Հունիսի 28-ից հուլիսի 4-ը ԽՍՀՄ-ը օկուպացրեց Ռումինիայից Բեսարաբիան, Հյուսիսային Բուկովինան և Հերցի մարզը[160]։

Օգոստոսի 30-ին Իտալիայի արտաքին գործերի նախարար Գալեացո Չիանոն և Ռիբենտրոպը թողարկեցին Վիեննայի երկրորդ արբիտաժը` փոխանցելով Հյուսիսային Տրանսիլվանիան Հունգարիային։ Սեպտեմբերի 7-ին Ռումինիան զիջեց Հարավային Դոբրուջան Բուլղարիային (Առանցքի կողմից հովանավորված Կրայովայի պայմանագիր)[161]։ Ռումիայում մյուս ամիսներին տեղի ունեցած տարբեր իրադարձությունների արդյունքում երկիրը արագորեն հայտնվեց Գերմանիայի օկուպացիայի տակ[161]։

ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված տարածքները փոխանցեցին Խորհրդային հանրապետություններին։ Երկու տարվա օկուպացիայի արդյունքում ձերբակալվեցին մոտ 100.000 Լեհաստանի քաղաքացիներ[162] և աքսորվեցին 350.000-ից 1.500.000 քաղաքացիներ, որոնցից 250.000-ից 1.000.000-ը մահացան, հիմնական խաղաղ բնակիչներ[163]։

Գաղտնի դրույթների հետագա փոփոխություններ, սահմանների հաստատում և ներգաղթի համաձայնեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունվարի 10-ին Գերմանիան և ԽՍՀՄ-ը ստորագրեցին պայմանագիր, որով հաստատեցին որոշ ընթացիկ հարցեր[164]: Գաղտնի դրույթները նոր պայմանագրով խմբագրվեցին «Գաղտնի հավելյալ դրույթներ»-ով, որով Լիտվական հատվածը զիջվեց ԽՍՀՄ-ին 7,5 միլիոն դոլարի դիմաց (31,5 միլիոն ռայսխմարկ)[164]: Համաձայնագրով պաշտոնապես հաստատվեց խորհրդա-գերմանական սահմանը Իգորկա գետով և Բալթիկ ծովով[165]։ Դրանով նաև երկարաձգվեց 1940 թվականի առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև 1942 թվականի օգոստոսի 1-ը[165], սահմանվեցին նաև Բալթյան երկրներում և Բեսարաբիայում առևտրային իրավունքները, հաշվարկվեցին Գերմանիայի սեփականության հարցերը Մերձբալթյան երկրներում ԽՍՀՄ-ի օկուպացիայից հետո[164]: Պայմանագրով լուծվեց դեպի Գերմանիա Մերձբալթյան երկրներից էթնիկ գերմանացիների ներգաղթի և դեպի ԽՍՀՄ «Սպիտակ ռուս» ազգությունների ներգաղթը Գերմանիայի օկուպացրած տարածքների[165]։

Խորհրդա-գերմանական հարաբերություններ պակտի գործողության ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային և գերմանացի զինվորների հանդիպումը միասնական օկուպացված Բրեստում:

Վաղ քաղաքական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը ցնցեց աշխարհը։ Ամերիկացի լրագրող Ջոն Գունտերը, ով Մոսկվայում էր 1939 թվականի օգոստոսին, հայտարարեց, որ ավելի անհավատալի բան դժվար էր պատկերացնել։ Զարմանքը և վատատեսությունը արագ փոխակերպվեցին սարսափի և տագնապի[166]։ Պայմանագրը հրապարակելուց առաջ Արևմուտքի կոմունիստները բացառում էին, որ այսպիսի պայմանագիր կարող է ստորագրվել։ Հոլիվուդի սև ցուցակի ապագա անդամ Հերբերտ Բիբերմանը դրա մասին խոսակցությունները անվանեց «Ֆաշիստական քարոզ»։ ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության նախագահ Երլ Բրոուդերը իր ելույթում ասաց, որ ավելի հավանական է, որ ինքը ընտրվի ԱՄՆ-ի առևտրային պալատի նախագահ, քան կնքվի նման պայմանագիր[167]։

Գունտերը այնուամենայնիվ գրեց, որ կոմունիզմը և ֆաշիզմը ավելի մոտ են, քան ենթադրվում էր։ 1939 թվականի սկզբներից խորհրդային Կոմունիստական ինտերնացիոնալը հրաժարվեց հականացիստական և հակաֆաշիստական քարոզչություններից` Եվրոպայի պատերազմը բացատրելով որպես կապիտալիստական երկրների միջև հակամարտություն իմպերիալիստական նկատառումներով[168]։ Արևմտյան կոմունիստները, որոնք մինչ պայմանագիրը խոսում էին համակարգային անվտանգությունից, ստորագրումից հետո մեղադրում էին Բրիտանիային և Ֆրանսիային ընթացիկ պատերազմի համար։

Երբ տեղի էին ունենում հակագերմանական ցույցեր Պրահայում, Կոմունիստական ինտերնացիոնալը հրամայեց Չեխական կոմունիստական կուսակցությանը անել ամենի ինչ, որպեսզի պարալիզացվեն շովինիստ տարրերը[168]։ Մոսկվան շուտով ստիպեց Ֆրանսիայի և Բրիտանիայի կոմունիստական կուսակցություններին ընդունել հակապատերազմական դիրք։ Սեպտեմբերի 7-ին Ստալինը իր մոտ կանչեց Գեորգի Դիմիտրովին և հայտնեց Կոմունիստական ինտերնացիոնալի նոր ուղղության մասին։ Ըստ նոր ուղղության պատերազմը հրահրել էին իմպերիալիստները։ Այսպիսով տարբեր արևմտյան կոմունիստական կուսակցությունները այժմ ընդդիմանում էին պատերազմին[169]։ Չնայած Ֆրանսիայի կոմունիստները սեպտեմբերի 2-ին միաձայն քվեարկել էին պատերազմի օգտին և սեպտեմբերի 19-ին հայտարարել էին, որ պատրաստ են զոհվել հայրենիքի համար, սեպտեմբերի 27-ին Կոմունիստական ինտերնացիոնալի ցուցումով պատերազմը հայտարարեցին իմպերիալիստական։ Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի կոմունիստները առաջարկեցին լսել Գերմանիայի խաղաղության կոչերին, իսկ կոմունիստների առաջնորդ Մորիս Թորեզը դասալքվեց Ֆրանսիական բանակից հոկտեմբերի 4-ին և հեռացավ ԽՍՀՄ[170]: Մնացած կոմունիստները նույնպես դասալքվեցին։

Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը նույնանման դիրք էր ընտրել։ Կոմունիստական շաբաթաթերթ Die Welt-ի, որը հրատարակվում էր Ստոկհոլմում, կոմունիստական առաջնորդ Վոլտեր Ուլբրիխտը, ով դեմ էր դաշնակիցներին գրել էր իր հոդվածում. «Գերմանիայի կառավարությունը իրեն հռչակեց, որպես ԽՍՀՄ-ի հետ բարեկամական բարեկամական հարաբերությունների պատրաստակամ, մինչդեռ անգլո-ֆրանսիական ռազմական բլոկը պատերազմ էր նախապատրաստում ԽՍՀՄ-ի դեմ։ Խորհրդային ժողովուրդը և Գերմանիայի աշխատավոր ժուղովուրդը ցանկանում են բացառել Անգլիայի պատերազմական պլանները»[171]։

Չնայած Կոմունիստական ինտերնացիոնալի զգուշացումների, Գերմանիայում անհամաձայնությունները շատացան, երբ ԽՍՀՄ-ը սեպտեմբերին հայտարարեց, որ պարտավոր է մտնել Լեհաստան, որպեսզի պաշտպանի ուկրաինացի և բելառուս եղբայրներին գերմանացիներից։ Մոլոտովը հետագայում բացատրեց այս հայտարարությունը գերմանացի պաշտոնյաներին նրանով, որ ԽՍՀՄ-ը ավելի լավ բացատրություն չգտավ արդարացնելու իր ներխուժումը[172]:

Պայմանագրի գործողության առաջին ամիսներին ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը դարձավ Դաշնակիցների քննադատողը և բռնեց գերմանամետ դիրք։ ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի հինգերորդ հանրագումարին, որը տեղի ունեցավ 1939 թվականի հոկտեմբերի 31-ին, Մոլոտովը վերլուծեց միջազգային իրավիճակը` այսպիսով ուղղություն տալով կոմունիստական քարոզչությանը։ Ըստ Մոլոտովի Գերմանիան օրինական հետաքրքրություն ունի վերականգնելու իր մեծ տերություն կարգավիճակը և դաշնակիցները սկսել են ագրեսիվ պարերազմ` հիմնվելով Վերսալյան համակարգի վրա[173]։

Հումքային ապրանքների և ռազմական տեխնիկայի առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան և ԽՍՀՄ-ը կնքեցին խճճված առևտրային պայմանագիր 1940 թվականի փետրվարի 11-ին, որը ավելի քան չորս անգամ գերազանցում էր 1939 թվականի օգոստոսին կնքված նույնատիպ համաձայնագրին[174]: Առևտրային համաձայնագիրը օգնեց Գերմանիային շրջանցել Բրիտանիայի շրջափակումը[174]: Առաջին տարում Գերմանիան ստացավ մեկ միլիոն տոննա հացահատիկ, կես միլիոն տոննա ցորեն, 900.000 տոննա նավթ, 100.000 տոննա բամբակ, 500.000 տոննա ֆոսֆատ և ահռելի քանակությամբ այլ հումքային ապրանքներ, այդ թվում մեկ միլիոն տոննա սոյա Մանջուրիայից։ Այս և այլ մատակարարումներ ԽՍՀՄ-ը իրականացնում էր օկուպացված լեհական տարածքներով[174]: ԽՍՀՄ-ը ստացավ հածանավ, «Բիսմարկ» գերմանական ռազմանավի նախագծերը, ծանր ռազմանածովային թնդանոթներ, այլ ռազմածովային տեխնիկա և երեսուն գերմանական վերջին սերնդի օդանավեր, ներառյալ Bf 109 և Bf 110 կործանիչներ և Ju 88 ռմբակոծիչ[174]: ԽՍՀՄ-ը նաև պետք ստանար նավթային և էլեկտրական տեխնիկա, լոկոմոտիվներ, մղիչներ, շարժիչներ, դիզելային տեխնիկա, մեքենաների դետալներ, Գերմանիայի հրետանու օրինակներ, տանկեր, պայթուցիկներ, քիմիական զենքեր և այլ իրեր[174]:

ԽՍՀՄ-ը օգնեց Գերմանիային խուսափել Բրիտանիայի շրջափակումից` տրամադրելով սուզանավերի բազա Բազիս Նորդը, որը գտնվում էր ԽՍՀՄ-ի հյուսիսում Մուրմանսկի մոտ[168]։ Նաև տրամադրվեց վերալիցքավորելու և վերանորոգվելու վայրեր և նավերի վրա հարձակման պատսպարման վայրեր[168]։ Բացի այդ, ԽՍՀՄ-ը Հյուսիսային ծովային ուղու մուտքի իրավունք տվեց Գերմանիայի բեռնատար և ռազմական նավերին, ինչը ստիպեց Բրիտանիային պաշտպանել իր ծովային ուղիները Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում[175]:

Հարաբերությունների ամառային վատթարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական և Բալթիկ ներխուժումներից սկսվեց խորհրդա-գերմանական հարաբերությունների վատթարացումը[176]։ Ստալինի ներխուժումները նյարդայնացնում էին Բեռլինին, քանի որ մինչ դրանց իրագործումը չէր տեղեկացվում գերմանացիներին և տպավորություն էր ստեղծվում, որ Ստալինը ցանկանում է ձևավորել հակագերմանական բլոկ[177]։ Չնայած Մոլոտավի բացատրություններին՝ գերմանացիների մոտ կասկածները շատանում էին։ Հունիսի 16-ին ԽՍՀՄ-ը ներխուժեց Լիտվա, բայց Լատվիա և Էստոնիա ներխուժելուց առաջ Ռիդենտրոպը խորհրդին կարգադրեց կազմել հաշվետություններ բալթյան երկրների տրամադրվածությունների հիման վրա և հետազոտեն, արդյոք նրանք մտադիր են բլոկ հիմնել[178]։

1940 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ը կարճատև դադարեցրեց առևտրային համաձայնագրով նախատեսված մատակարարումները, երբ երկու երկրների հարաբերությունները կասեցվեցին կապված Ռումինիայի քաղաքականության, Խորհրդա-ֆիննական պատերազմի, Գերմանիայի՝ իր կողմից պարտավորությունների ուշացման և Ստալինի անհանգստության պատճառով՝ կապված Հիտլերի և Արևմուտքի միջև պատերազմի ավարտով և հաշտության կնքմամբ[179]: Այս դադարեցումը մեծ խնդիրներ բերեց Գերմանիայի համար ռեսուրսների մասով[179]: Օգոստոսի վերջին հարաբերությունները վերականգնվեցին Հունգարիայի և Ռումինիայի սահմանային համաձայնությունից, Բուլղարիայի որոշ պահանջների բավարարումից և Ստալինի համոզմունքից հետո, որ Գերմանիան ստիպված է երկարատև պատերազմ մղել Բրիտանիայի դեմ[180]:

Այնուամենայնիվ, օգոստոսի վերջին Գերմանիան իրականացրեց Ռումինիայի սեփական օկուպացիան, որի նպատակն էր նավթահորերը[181]: Սա խորացրեց ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը, որը գտնում էր, որ Գերմանիան խախտել է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի երրորդ հոդվածը[181]:

Խորհրդա-գերմանական հարաբերություններ և Առանցքի տերությունների հետ քննարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիբենտրոպը ճանապարհում է Մոլոտովին Բեռլինից 1940 թվականի նոյեմբերին

1940 թվականի սեպտեմբերին, երբ Գերմանիան միացավ Եռակողմ պակտին Ճապոնիայի և Իտալիայի հետ, Ռիբենտրոպը գրեց Ստալինին` հրավիրելով Մոլոտովին Բեռլին, որպեսզի քննարկեն մայրցամաքային բլոկի ստեղծումը Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի կողմից, որը հակակշիռ կլիներ Բրիտանիային և ԱՄՆ-ին[182]: Ստալինը ուղարկեց Մոլոտովին, որպեսզի քննարկի ԽՍՀՄ-ի՝ Առանցքի ուժերին միանալու պայմանները[183][184]: 1940 թվականի նոյեմբերին տեղի ունեցած քննարկումների արդյունքում, երբ ԽՍՀՄ-ը ցանկացավ ընդլայնել իր հետաքրքրությունների շրջանակը, Հիտլերը դադարեցրեց քննարկումները և շարունակեց պլանավորել ԽՍՀՄ-ի վրա հարձակումը[182][185]:

Հետագա հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրությունը Եվրոպայում 1941 թվականի մայիս-հունիսին, Բարբարոսա ռազմագործողությունից անմիջապես առաջ:

Գերմանիայի հետ խաղաղ հարաբերությունները պահպանելու նկրտումներով 1941 թվականի ապրիլի 13-ին ԽՍՀՄ-ը չեզոքության պայմանագիր կնքեց Առանցքի անդամ տերություն Ճապոնիայի հետ[186]: Չնայած Ստալինը շատ քիչ էր հավատում Ճապոնիայի չեզոքությունը չպահպանելուն, նա կարծում էր, որ պայմանագիրը շատ կարևոր քաղաքական խորհրդանիշի դեր ունի, որպեսզի զսպի Գերմանիայում հանրային մարտաշունչ կարծիքը[187]: Ստալինը զգում էր, որ Գերմանիայում գնալով մեծանում էին պառակտումները այն հարցի շուրջ, թե արդյոք Գերմանիան պետք է պատերազմ սկսի Խորհրդային Միության դեմ։[187]: Ստալինը չգիտեր, որ Հիտլերը գաղտնի քննարկում էր ԽՍՀՄ-ի վրա հարձակումը 1940 թվականի ամռանից[188], և Հիտլերը 1940 թվականի վերջին հրամայել էր իր ռազմական ղեկավարությանը նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Արևելքի` հույս չունենալով, որ ԽՍՀՄ-ը կմտնի Առանցքի բլոկի մեջ[189]։

Պայմանագրի գործողության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ միջև սապանը 1939 թվականի սեպտեմբերից մինչև 1941 թվականի հունիսը օկուպացված Լեհաստանում:

Նացիստական Գերմանիան միակողմանիորեն խզեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը 1941 թվականի հունիսի 22-ին ժամը 03:15` իրականացնելով լայնամասշտաբ հարձակում ԽՍՀՄ-ի դիրքերի վրա արևելյան Լեհաստանում, որից սկսվեց ԽՍՀՄ ներխուժումը հայտնի որպես Բարբարոսա ռազմագործողություն[91]։ Ստալինը, չնայած մի շարք նախազգուշացումների, ըստ որոնց՝ Գերմանիան հարձակվելու է[190][191][192] և չնայած զորահավաքը ընթանում էր, հրամայեց լայնամաշտաբ մոբիլիզացիա չանցկացնել[193]։ Արագ գրոհի արդյունքում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով ձեռք բերված ԽՍՀՄ-ի տարածքները շաբաթների ընթացքում անցան Նացիստական Գերմանիային։ Վեց ամսվա ընթացքում ԽՍՀՄ բանակը ունեցավ 4,3 միլիոն կորուստ[194] և երեք միլիոնը գերի ընկան[195]։ ԽՍՀՄ-ի կողմից հումքի մատակարարումը Նացիստական Գերմանիային շարունակվել է մինչև ռազմական գործողությունների սկիզբը։ ԽՍՀՄ-ից Գերմանիա արտահանվող հացահատիկի և կաուչուկի պաշարները Գերմանիային բավարարեցին հարձակումի առաջին օրվանից մինչև 1941 թվականի հոկտեմբեր[196]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի ընդարձակում, Կենտրոնական Եվրոպայի սահմանների փոփոխությունը և Սոցիալիստական ճամբարի հիմնադրումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Մոլոտով–Ռիբենտրոպ պակտը դատապարտող պաստառ

Գաղտնի դրույթների բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի դրույթների գերմանական բնօրինակը հնարավոր է ոչնչացվել են Գերմանիայի ռմբակոծությունների ժամանակ[197], սակայն 1943 թվականի վերջին Ռիբենտրոպը հրամայեց, որ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի ամենագաղտնի նյութերը սկսած 1933 թվականից, որոնք մոտ 9.800 էջ էին, միկրոֆորմացվեն։ Երբ Արտաքին գործերի գրասենյակի տարբեր դեպարտամենտներ տարհանվեցին Թյուրինգիա պատերազմի վերջում, քաղաքացիական ծառայող Կառլ ֆոն Լոեչին, ով գրասենյակի աշխատակից էր, հանձնարարվեց տեղափոխել այս գաղտնի միկրոֆայլերը։ Վերջնական արդյունքում նա հրաման ստացավ ոչնչացնել բոլոր գաղտնի փաստաթղթերը, սակայն նա հրկիզեց միայն նրանց տուփերը` որոշելով որ միկրոֆայլերը իրեն օգտակար կլինեն։ 1945 թվականի մայիսին նա կապ հաստատեց բրիտանացի գնդապետ Ռոբերտ Տոմսոնի հետ` առաջարկելով փոխանցել անձնական նամակ Չերչիլի խորթ որդուն` Դունկան Սանիդին։ Նամակում Լոեչը հայտնեց փաստաթղթերի համար և ասաց, որ ակնկալում է պարգևատրում դրանց դիմաց։ Գնդապետ Թոմսոնը և նրա ամերիկացի գործընկեր Ռալֆ Կոլինսը համաձայնեցին ֆոն Լոեչին տեղափոխել ամերիկյան հատված, եթե ստանան միկրոֆայլերը։ Միկրոֆայլերում էր նաև Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պատճենը իր գաղտնի դրույթներով[198]: Այս փաստաթղթերը բացահայտվեցին 1945 թվականի օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների կողմից[199]։

Պայմանագիրը առաջին անգամ հրապարակվեց ԱՄՆ-ում Սենտթ Լուիս Փոստ-ի կողմից 1946 թվականի մայիսի 22-ին, Բրիտանիայում` Մանչեստեր Գարդիան-ի կողմից։ Այն նաև Պետդեպարտամենտի պաշտոնական զեկույցի մասն էր, որը կոչվում է «Խորհրդա-գերմանական հարաբերություններ 1939–1941», որը հրատարակվել է 1948 թվականի հունվարին։ Խորհրդա-գերմանական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասին քննարկումները սկսել են 1947 թվականի գարնանը։ Պետդեպարտամենտը արդեն հավաքագրել էր տեղեկատվությունը 1947 թվականի ամռանը։ Նոյեմբերին նախագահ Տրումանը անձնապես համաձայնություն տվեց հրապարակմանը, սակայն նրանք սպասեցին բրիտանացիների եզրակացությանը մինչև դեկտեմբեր։ Փաստաթղթերը ամբողջ աշխարհի մամուլի գլխագրում էր հրապարակվելուց հետո։ Պետդեպարտամենտը այն հաջողություն անվանեց և սա անվանեց լուրջ հարված խորհրդային քարոզչությանը[200]:

Չնայած արևմտյան լրատվամիջոցների կողմից պայմանագրի հրապարակմանը, տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի պաշտոնական քաղաքականությունը եղել է գաղտնի դրույթների առկայության հերքումը[201]: Գաղտնի դրույթների առկայությունը պաշտոնապես հերքվել է մինչև 1989 թվականը։ Պայմանագրի ստորագրողներից Վյաչեսլավ Մոլոտովը մինչև իր մահը կատեգորիկ հերքել է դրանց գոյության մասին[202]։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը տեղյակ չի եղել գաղտնի դրույթների գոյության մասին մինչև 1968 թվականը, երբ տեղի ունեցավ կուսակցության Ապաստալինիզացում[170]։

Ստալինի կողմից պատմության կեղծարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան գաղտնի դրույթների և այլ խորհրդա-գերմանական հարաբերությունների մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակման՝ Ստալինը հրապարակեց Պատմության կեղծարարները գիրքը, որում ներառված էր մեկնաբանություն, որ Պակտի գործողության ընթացքում Ստալինը մերժել էր Հիտլերի առաջարկը իր հետ բաժանել աշխարհը[203] և չկար որէ խոսք ԽՍՀՄ-ի առաջարկին միանալ Առանցքի ուժերին։ Այս վարկածը առանց փոփոխության ներառվեց պատմագիտության, պաշտոնական փաստաթղթերի, հուշերի և դասագրքերի մեջ ԽՍՀՄ-ում մինչև ԽՍՀՄ փլուզումը[203]։

Գրքում նաև ասվում էր, որ Մյունխենի համաձայնագիրը «գաղտնի համաձայնագիր» էր Գերմանիայի և Արևմուտքի միջև, որպեսզի Հիտլերի ագրեսիան արևմուտքից նպատակաուղղեն ԽՍՀՄ-ի դեմ[204][205]։

Գաղտնի դրույթների մերժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի քաղաքականությունն է եղել մերժել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտում գաղտնի դրույթների գոյությունը։ Միխայիլ Գորբաչովի հրանանգով, Ալեքսանդր Յակովլևի գլխավորությամբ ստեղծվեց հանձնաժողով, որն ուսումնասիրեց նման դրույթների գոյության հարցը։ 1989 թվականի դեկտեմբերին հանձնաժողովը եկավ եզրակացության, որ նման դրույթներ գոյություն են ունեցել և իրենց զեկույցը փոխանցեցին ԽՍՀՄ-ի Ժողովրդական պատգամավորների կոնգրեսին[197] Որպես արդյունք, կոնգրեսը հռչակագիր ընդունեց գաղտնի դրույթների առկայության վերաբերյալ` քննադատելով և մեղադրելով դրանք[206][207]։ Պայմանագրի կողմ երկու իրավահաջորդ պետությունները հայտարարեցին, որ գաղտնի դրույթները անվավեր են, դրանց ընդունման պահից։ Դրա մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հայտարարեց 1989 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ ԽՍՀՄ-ը` 1989 թվականի դեկտեմբերի 24-ին[208]։

Փաստաթղթի բնօրինակի ԽՍՀՄ տարբերակը վերադասակարգվեց և հրատարակվեց գիտական ամսագրում 1993 թվականի սկզբին[209]։

2009 թվականին լեհական Գազետա Վիբորչա օրաթերթում հրատարակվեց հոդված, որտեղ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը անվանել էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը «անբարոյական»[210][211]։

Չնայած այս հանգամանքներին, Ռուսաստանի կառավարությունը և մամուլը նույնկերպ հետ են վերադառնում ԽՍՀՄ-ի դիրքին, նորից օգտագործելով «պատմության կողծարարներ» տերմինը։ Ըստ նրանց Լեհաստան ներխուժումը կապ չուներ պայմանագրի հետ, և Խորհրդա-նացիստական պակտը կնքվել է միայն Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ոչ ջերմ հարաբերությունների ֆոնին և որ Մոյունխենի համաձայնագրով Բրիտանիան և Ֆրանսիան հրահրել են Գերմանիային հարձակվել ԽՍՀՄ-ի վրա[212][213]։

Հետպատերազմական մեկնաբանություններ կապված Հիտլերի և Ստալինի դրդապատճառների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ հավատում են, որ ԽՍՀՄ-ի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև եռակողմ բանակցությունների հենց սկզբից պարզ էր ԽՍՀՄ-ի դիրքորոշումը, որը փորձում էր մյուս կողմերին համոզել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օկուպացիայի հարցում[214], ինչպես նաև Ֆինլանդիայի ներառումը ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակում[215]։

Վերլուծելով Գերմանիայի բարիդրացիական հարաբերությունների վերականգման ժամանակագրությունը, շատ պատմաբաններ հավատում են, որ Մաքսիմ Լիտվինովի պաշտոնանկությունը, ում հրեական ծագումը չէր ողջունվում Նացիստական Գերմանիայի հետ, կապված էր Գերմանիայի հետ հարաբերությունների վերականգման հետ[56][216][217][218][219][220][221][222]: Ստալինը անմիջապես նշանակեց Մոլոտովին, ով մաքրեց նախարարությունը հրեաներից[223][219][224]: Լիտվինովի մինչ այդ գործադրած ջանքերը ստեղծել հակաֆաշիստական դաշնություն, որի հիմքում կլիներ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ կնքվելիք ընդհանուր անվտանգության հուշագիրը[225] Կրեմլի ստանդարտներով արդյունք չունեցան, ինչը բերեց ԽՍՀՄ-ի կողմից Գերմանիայի հետ հարաբերությունների վերականգման[226] Մոլոտովի նշանակում ազդակ եղավ Գերմանիային, որ ԽՍՀՄ-ը պատրաստ է առաջարկների[226]: Այն նաև ազդակ էր Ֆրանսիային և Բրիտանիային հնարավոր հարաբերությունների հաստատման մասին Գերմանիայի հետ[44][227]: Մեկ բրիտանացի պաշտոնյա Լիտվինովի հեռացումից հետո գրել է, որ այն նաև նշանակում է հրաշալի դիվանագետի կորուստ, փոխարենը Մոլոտովը ավելի Բոլշևիկ է քան դիվանագետ[228]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zabecki, David (2014). Germany at war : 400 years of military history. Santa Barbara, California: ABC-CLIO, LLC. էջ 536. ISBN 1-59884-981-6.
  2. Britannica (2015). «A secret supplementary protocol of September 28, 1939». German-Soviet Nonaggression Pact. Encyclopædia Britannica. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Goldman, 2012, էջեր 163–64
  4. Brackman, Roman The Secret File of Joseph Stalin: A Hidden Life (2001) p. 341
  5. «Russian historians defend the Molotov-Ribbentrop Pact». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Peace Treaty of Brest-Litovsk». BYU. 1918 թ․ մարտի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  7. Montefiore, 2005, էջ 32
  8. «German–Russian agreement». Rapallo: Mt Holyoke. 1922 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  9. «Treaty of Berlin Between the Soviet Union and Germany». Yale. 1926 թ․ ապրիլի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  10. 10,0 10,1 Ericson, 1999, էջեր 14–5
  11. Bendersky, 2000, էջ 177
  12. Lee, Stephen J; Paul, Shuter (1996). Weimar and Nazi Germany. Heinemann. էջ 33. ISBN 0-435-30920-X..
  13. Bendersky, 2000, էջ 159
  14. Müller, Rolf-Dieter; Ueberschär, Gerd R (2002). Hitler's War in the East, 1941–1945: A Critical Assessment. Berghahn. էջ 244. ISBN 978-1-57181-293-3..
  15. Rauschning, Hermann (2006). Hitler Speaks: A Series of Political Conversations With Adolf Hitler on His Real Aims. Kessinger. էջեր 136–7. ISBN 978-1-4286-0034-8..
  16. Ericson, Edward E III (May 1998). «Karl Schnurre and the Evolution of Nazi–Soviet Relations, 1936–1941». German Studies Review. 21 (2): 263–83. doi:10.2307/1432205. JSTOR 1432205..
  17. Hehn, 2005, էջ 212
  18. 18,0 18,1 Jurado, Carlos Caballero; Bujeiro, Ramiro (2006). The Condor Legion: German Troops in the Spanish Civil War. Osprey. էջեր 5–6. ISBN 1-84176-899-5..
  19. Lind, Michael (2002). Vietnam, the Necessary War: A Reinterpretation of America's Most Disastrous Military Conflict. Simon & Schuster. էջ 59. ISBN 978-0-684-87027-4..
  20. Gerhard, Weinberg (1970). The Foreign Policy of Hitler's Germany Diplomatic Revolution in Europe 1933–36. Chicago: University of Chicago Press. էջ 346..
  21. Spector, Robert Melvin. World Without Civilization: Mass Murder and the Holocaust, History, and Analysis. էջ 257..
  22. «Hitler and Russia». The Times. London. 1941 թ․ հունիսի 24..
  23. «Agreement concluded at between Germany, Great Britain, France and Italy». Munich: Yale. 1938 թ․ սեպտեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում).
  24. Kershaw, 2001, էջեր 157–8
  25. Kershaw, 2001, էջ 124
  26. Beloff, Max (Oct 1950). «Soviet Foreign Policy, 1929–41: Some Notes». Soviet Studies. 2 (2): 123–37. doi:10.1080/09668135008409773..
  27. Kershaw, 2001, էջ 194
  28. Carr, 1949
  29. 29,0 29,1 Ericson, 1999, էջեր 1–2
  30. Ericson, 1999, էջեր 3–4
  31. Ericson, 1999, էջեր 29–35
  32. Hehn, 2005, էջեր 42–43
  33. Ericson, 1999, էջ 44
  34. Collier, Martin; Pedley, Philip (2000). Germany, 1919–45..
  35. Kinder, Hermann; Hilgemann, Werner (1978). The Anchor Atlas of World History. Vol. II. New York: Anchor Press, Doubleday. էջ 165. ISBN 0-385-13355-3..
  36. Crozier, Andrew J. The Causes of the Second World War. էջ 151..
  37. Brown, Robert J (2004 թ․ հունվարի 1). Manipulating the Ether: The Power of Broadcast Radio in Thirties America. ISBN 0-7864-2066-9..
  38. Carley, 1993, էջ 324
  39. 39,0 39,1 Watson, 2000, էջ 695
  40. Roberts, G (December 1997). «The Journal of Modern History» (review of Raack, R, Stalin's Drive to the West, 1938–1945: The Origins of the Cold War). 69 (4): 787. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  41. Watt, 1989, էջ 118
  42. Carley, 1993, էջեր 303–41
  43. 43,0 43,1 Watson, 2000, էջ 696
  44. 44,0 44,1 Watson, 2000, էջեր 696–8
  45. Watson, 2000, էջ 704
  46. Carley, 1993, էջեր 322–3
  47. Watson, 2000, էջ 708
  48. 48,0 48,1 Shirer, 1990, էջ 502
  49. Hiden, John (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. էջ 46. ISBN 0-521-53120-9..
  50. Watson, 2000, էջեր 710–1
  51. Gromyko, Andrei; Ponomarev, B. N. Ponomarev (1981). Soviet foreign policy : 1917-1980 Collectible Soviet foreign policy : 1917-1980. Progressive Publishers. էջ 89..
  52. Butler, Susan (2016). Roosevelt and Stalin: Portrait of a Partnership. Vintage Books. էջ 173..
  53. Stalin 'planned to send a million troops to stop Hitler if Britain and France agreed pact'
  54. Nekrich, Ulam, էջեր 107–11
  55. Ericson, 1999, էջ 46
  56. 56,0 56,1 Nekrich, Ulam, էջեր 109–10
  57. Fest, 2002, էջ 588
  58. Ulam, 1989, էջեր 509–10
  59. Shirer, 1990, էջ 503
  60. Roberts, 1992a, էջ 64
  61. Ericson, 1999, էջեր 54–5
  62. Ericson, 1999, էջ 56
  63. Nekrich, Ulam, էջ 115
  64. Fest, 2002, էջեր 589–90
  65. Bertriko, Jean-Jacques; Subrenat, A; Cousins, David (2004). Estonia: Identity and Independence. Rodopi. էջ 131. ISBN 90-420-0890-3..
  66. Watson, 2000, էջ 713
  67. Shirer, 1990, էջ 536
  68. Shirer, 1990, էջ 537
  69. Cienciala, Anna M (2006) [2004]. «The Coming of the War and Eastern Europe in World War II» (lecture notes). University of Kansas. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  70. Shirer, 1990, էջ 525
  71. 71,0 71,1 71,2 Roberts, 2006, էջ 30
  72. Watson, 2000, էջ 715
  73. Murphy, David E (2006). What Stalin Knew: The Enigma of Barbarossa. Yale University Press. էջ 23. ISBN 0-300-11981-X..
  74. Shirer, 1990, էջ 528
  75. Watt, 1989, էջ 367
  76. Media build up to World War II, BBC News, August 24, 2009
  77. 77,0 77,1 77,2 77,3 77,4 «Text of the Nazi–Soviet Non-Aggression Pact». Fordham. 1939 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  78. Ceslovas Laurinavicius, "The Lithianian Reaction to the Loss of Klaipeda and the Combined Gift of Soviet "Security Assistance and Vilnius", in: Northern European Overture to War, 1939–1941: From Memel to Barbarossa, 2013, 90-04-24909-5
  79. Christie, Kenneth (2002). Historical Injustice and Democratic Transition in Eastern Asia and Northern Europe: Ghosts at the Table of Democracy. RoutledgeCurzon. ISBN 0-7007-1599-1..
  80. Shirer, 1990, էջ 539
  81. Shirer, 1990, էջ 540
  82. van Dijk, Ruud, ed. (2008). Encyclopedia of the Cold War. London. էջ 597. ISBN 978-0-415-97515-5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  83. Wegner, Bernd, ed. (1997). From Peace to War: Germany, Soviet Russia and the World, 1939–1941. Providence and Oxford: Berghahn. էջ 507. ISBN 978-1-57181-882-9..
  84. Dębski, Sławomir (2007). Między Berlinem a Moskwą. Stosunki niemiecko-sowieckie 1939–1941. Warszawa: Polski Instytut Spraw Międzynarodowych. ISBN 978-83-89607-08-9..
  85. Dunn, Dennis J (1998). Caught Between Roosevelt & Stalin: America's Ambassadors to Moscow. University Press of Kentucky. էջեր 124–5. ISBN 0-8131-2023-3..
  86. Sheen, Fulton John (1948). Communism and the Conscience of the West. Bobbs–Merrill. էջ 115..
  87. 87,0 87,1 Shirer, 1990, էջեր 541–2
  88. 88,0 88,1 88,2 Nekrich, Ulam, էջ 123
  89. McDonough, Frank. Neville Chamberlain, Appeasement and the British Road to War. էջ 86..
  90. Black, Jeremy (2012). Avoiding Armageddon: From the Great War to the Fall of France, 1918–40. A&C Black. էջ 251. ISBN 978-1-4411-5713-3.
  91. 91,0 91,1 Roberts 2006, էջ. 82
  92. Datner, 1962, էջ 11
  93. Garvin, JL. «German Atrocities in Poland». Free Europe: 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  94. Datner, Gumkowski, էջեր 127–34
  95. «Um Swiecie». ԼՀ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին..
  96. Gilbert, Martin (1990). The Holocaust. Fontana. էջեր 85–88. ISBN 0-00-637194-9..
  97. Davies, 1986, էջ 437
  98. Cyprian, Sawicki, էջ 65
  99. The German New Order in Poland: Part One. Tripod. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն).
  100. Datner, Gumkowski, էջ 18
  101. АВП СССР, ф. 06, оп. 1, п. 8, д. 74, л. 20. л. 26. Item 4: "Hilger asked to pass the request of the German Air forces' Chief of Staff (the Germans wanted the radio station in Minsk, when it is idle, to start a continuous broadcast needed for urgent aeronautical experiments. This translation should contain the embedded call signs "Richard Wilhelm 1.0", and, in addition to that, to broadcast the word "Minsk" as frequent as possible. The Molotov's resolution on that document authorised broadcasting of the word "Minsk" only)."
  102. «Seven Years War?». Time. 1939 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին..
  103. Service, 2003, էջ 256
  104. Roberts, 2006, էջ 43
  105. Zaloga, Steven J (2002). Poland 1939. Botley, UK: Osprey. էջ 80..
  106. Nekrich, Ulam, էջ 130
  107. 107,0 107,1 Nekrich, Ulam, էջ 131
  108. Sudoł, Adam, ed. (1998). Sowietyzacja Kresów Wschodnich II Rzeczypospolitej po 17 września 1939 (Polish). Bydgoszcz: Wyższa Szkoła Pedagogiczna. էջ 441. ISBN 83-7096-281-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  109. Weiner, Myron; Russell, Sharon Stanton, eds. (2001). «Stalinist Forced Relocation Policies». Demography and National Security. Berghahn Books. էջեր 308–15. ISBN 1-57181-339-X.
  110. Kozłowski, Bartłomiej (2005). «"Wybory" do Zgromadzeń Ludowych Zachodniej Ukrainy i Zachodniej Białorusi». Polska (Polish). PL: NASK. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  111. Gross, Jan Tomasz (2003). Revolution from Abroad. Princeton: Princeton University Press. էջ 396. ISBN 0-691-09603-1..
  112. «German–Soviet Boundary and Friendship Treaty». Yale. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  113. 113,0 113,1 113,2 113,3 113,4 Wettig, Gerhard (2008). Stalin and the Cold War in Europe. Landham, ՄԴ, US: Rowman & Littlefield. էջեր 20–21. ISBN 0-7425-5542-9.
  114. «Declaration of the Government of the German Reich and the Government of the USSR of September 28, 1939». Yale. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  115. Domas, Krivickas (Summer 1989). «The Molotov–Ribbentrop Pact of 1939: Legal and Political Consequences». Lituanus. 34 (2). ISSN 0024-5089. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին..
  116. Engle, Paananen, էջ 6
  117. Turtola, 1999, էջեր 35–37
  118. Turtola, 1999, էջեր 32–33
  119. Trotter, 2002, էջեր 12–13
  120. Edwards, 2006, էջ 55
  121. Turtola, 1999, էջեր 44–45
  122. 122,0 122,1 Kennedy-Pipe, Caroline (1995). Stalin's Cold War. New York: Manchester University Press. ISBN 0-7190-4201-1..
  123. Chubaryan, Shukman, էջ xxi
  124. Engle, Paananen, էջեր 142–3
  125. Roberts, 2006, էջ 52
  126. Mosier, John (2004). The Blitzkrieg Myth: How Hitler and the Allies Misread the Strategic Realities of World War II. HarperCollins. էջ 88. ISBN 0-06-000977-2..
  127. «Obozy jenieckie żołnierzy polskich» [Prison camps for Polish soldiers] (Polish). ԼՀ: Internetowa encyklopedia PWN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  128. «Edukacja Humanistyczna w wojsku». Dom wydawniczy Wojska Polskiego [Official publication of the Polish Army] (PDF) (Polish). PL. 2005. ISSN 1734-6584. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մարտի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  129. «Молотов на V сессии Верховного Совета 31 октября цифра "примерно 250 тыс."» (Russian). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  130. «Отчёт Украинского и Белорусского фронтов Красной Армии Мельтюхов, с. 367.». USA truth (Russian). RU: By. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  131. 131,0 131,1 Fischer, Benjamin B (Winter 1999–2000). «The Katyn Controversy: Stalin's Killing Field». Studies in Intelligence. US: CIA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին..
  132. Sanford, George (2005). Katyn and the Soviet Massacre of 1940: Truth, Justice and Memory (Google Books). BASEES – Russian and East European studies: British Association for Soviet, Slavonic and East European Studies. Vol. 20. Routledge. էջեր 20–24. ISBN 978-0-415-33873-8..
  133. «Stalin's Killing Field» (PDF). CIA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 19-ին.
  134. «Excerpt from the minutes No. 13 of the Politburo of the Central Committee meeting, shooting order» (Russian and English). CA: Electronic museum. 1940 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  135. Senn, Alfred Erich (2007). Lithuania 1940: Revolution from Above. Amsterdam, New York: Rodopi. ISBN 978-90-420-2225-6..
  136. Montefiore, 2005, էջ 334
  137. 137,0 137,1 Roberts, 2006, էջ 55
  138. Pogonowski, Iwo (1998). Jews in Poland. Hippocrene. էջ 101. ISBN 0-7818-0604-6..
  139. Halecki, 1983, էջ 312
  140. 140,0 140,1 140,2 Garlinski, 1987, էջ 28
  141. «Forgotten». Remember..
  142. 142,0 142,1 142,2 142,3 142,4 «USHMM»..
  143. Cyprian, Sawicki, էջեր 83–91
  144. Wardzyńska, Maria (2009). Był rok 1939 Operacja niemieckiej policji bezpieczeństwa w Polsce. Intelligenzaktion (Polish). IPN Instytut Pamięci Narodowej. ISBN 978-83-7629-063-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  145. Meier, Anna. Die Intelligenzaktion: Die Vernichtung Der Polnischen Oberschicht Im Gau Danzig-Westpreusen. VDM Verlag Dr. Müller. ISBN 978-3-639-04721-9..
  146. Garlinski, 1987, էջ 27
  147. Davies, 1986, էջ 446
  148. Zamoyski, Adam (1989). The Polish Way. John Murray. էջ 358. ISBN 0-7195-4674-5..
  149. Cyprian, Sawicki, էջ 73
  150. Datner, Gumkowski, էջ 8
  151. 151,0 151,1 151,2 «Nazi German Camps on Polish Soil During World War II». PL: MSZ..
  152. Piotrowski, 2007, էջ 22
  153. Cyprian, Sawicki, էջ 139
  154. Garlinski, 1987, էջ 29
  155. Halecki, 1983, էջ 313
  156. Berenbaum, Michael (2006). «The World Must Know». United States Holocaust Memorial Museum: 114. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  157. «Deportations to and from the Warsaw Ghetto». US: Holocaust Memorial Museum..
  158. Harmon, Brian; Drobnicki, John. «Historical sources and the Auschwitz death toll estimates». Techniques of denial. The Nizkor Project. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite book}}: External link in |publisher= (օգնություն).
  159. Piper, Franciszek; Meyer, Fritjof (2002). «Die Zahl der Opfer von Auschwitz. Neue Erkentnisse durch neue Archivfunde». Osteuropa (review article) (German). PL: Auschwitz. 52, Jg (5): 631–41. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  160. Vladimir Beshanov (2008). Czerwony Blitzkrieg (Polish). PL: Inicjał. էջեր 250–62. ISBN 978-83-926205-2-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  161. 161,0 161,1 Wasserstein, Bernard (2007). Barbarism and Civilization: A History of Europe in Our Time. Oxford University Press. էջ 305. ISBN 0-19-873074-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  162. «Represje 1939–41 Aresztowani na Kresach Wschodnich» [Repressions 1939–41. Arrested on the Eastern Borderlands] (Polish). PL: Ośrodek Karta. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 15-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  163. Rieber, pp. 14, 32–37.
  164. 164,0 164,1 164,2 Ericson, 1999, էջեր 150–3
  165. 165,0 165,1 165,2 Johari, JC (2000). Soviet Diplomacy 1925–41. Vol. 1925–27. Anmol. էջեր 134–7. ISBN 81-7488-491-2..
  166. Gunther, John (1940). Inside Europe. New York: Harper & Brothers. էջեր 137–138.
  167. Friedrich, Otto (1997). City of Nets: A Portrait of Hollywood in the 1940s (reprint ed.). Berkeley; Los Angeles: University of California Press. էջ 24. ISBN 0-520-20949-4.
  168. 168,0 168,1 168,2 168,3 Cohen, Yohanon (1989). Small Nations in Times of Crisis and Confrontation. SUNY Press. էջ 110. ISBN 0-7914-0018-2..
  169. «From the Red Flag to the Union Jack». What next journal. UK. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին..
  170. 170,0 170,1 Jackson, Julian (2001). France: The Dark Years, 1940–1944. Oxford University Press. էջեր 18, 114–15. ISBN 0-19-820706-9.
  171. Hofer, Walther (2007). Die Entfesselung des Zweiten Weltkrieges. Lit. էջեր 224–5. ISBN 978-3-8258-0383-4. «Die Welt, February 1940.»
  172. Nekrich, Ulam, էջեր 128–9
  173. Pietrow-Ennker, Bianka (2000). «Stalinistische Außen- und Deutschlandpolitik 1939–1941». In Pietrow-Ennker, Bianka (ed.). Präventivkrieg? Der deutsche Angriff auf die Sowjetunion (3 ed.). Frankfurt am Main: Fischer. էջ 85. ISBN 978-3-596-14497-6.
  174. 174,0 174,1 174,2 174,3 174,4 Shirer, 1990, էջեր 668–9
  175. Philbin, 1994, էջեր 130–42
  176. Kennan, George (1961). Russian and the West, under Lenin and Stalin. NY: Mentor. էջեր 318–9..
  177. Cartier, Raymond (1962). Hitler et ses Généreaux [Hitler and his Generals] (French). Paris: J'ai Lu/A. Faiard. էջ 233.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  178. Sontag, RJ; Beddie, JS, eds. (1948). Nazi–Soviet Relations 1939–1941. Washington, DC: State Department. էջ 151..
  179. 179,0 179,1 Philbin, 1994, էջեր 48, 59
  180. Philbin, 1994, էջ 60
  181. 181,0 181,1 Shirer, 1990, էջ 720
  182. 182,0 182,1 Roberts, 2006, էջ 59
  183. Roberts, 2006, էջ 58
  184. Brackman, 2001, էջ 341
  185. Nekrich, Ulam, էջեր 202–5
  186. Roberts, 2006, էջ 63
  187. 187,0 187,1 Roberts, 2006, էջ 66
  188. Ericson, 1999, էջեր 129–30
  189. Weeks, Albert L (2003). Stalin's Other War: Soviet Grand Strategy, 1939–1941. Rowman & Littlefield. էջեր 74–5. ISBN 0-7425-2192-3..
  190. Roberts 2006, էջ. 67
  191. Ferguson, Niall (2005 թ․ հունիսի 12). «Stalin's Intelligence». Review of books by Murphy, Pleshakov, and Service. The New York Times. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  192. Roberts 2006, էջեր. 67–68
  193. Roberts 2006, էջ. 69
  194. Roberts 2006, էջեր. 116–117
  195. Roberts 2006, էջ. 85
  196. Ericson 1999, էջեր. 202–205
  197. 197,0 197,1 Dreifeilds, Juris (1996). Latvia in Transition. Cambridge University Press. էջեր 34–5. ISBN 0-521-55537-X..
  198. Eckert, 2012, էջեր 62–67
  199. «Record Group 84, POLAD, Classified General Correspondence, 1945–49». National Archives and Record Administration. Box 100. [Archive] Location 350/57/18/02. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  200. Eckert, 2012, էջ 94
  201. Biskupski, Wandycz, էջ 147
  202. «Modern views on the Nazi–Soviet pact». News. BBC. 2009 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  203. 203,0 203,1 Nekrich, Ulam & Freeze 1997, էջեր. 202–205
  204. Taubert, Fritz (2003). The Myth of Munich. Oldenbourg Wissenschaftsverlag. էջ 318. ISBN 3-486-56673-3..
  205. Henig, Ruth Beatrice (2005). The Origins of the Second World War, 1933–41. Routledge. էջեր 67–68. ISBN 0-415-33262-1..
  206. Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР (text of the declaration) (Russian) (29). ՌՈՒ: Law mix. 1989. Ст. 579. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  207. Borejsza, Jerzy W; Ziemer, Klaus; Hułas, Magdalena (2006). Totalitarian and Authoritarian Regimes in Europe. Berghahn. էջ 521..
  208. Loeber, Dietrich A. «Consequences of The Molotov–Ribbentrop Pact for Lithuania of Today International Law Aspects» (PDF). LFPR. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 7-ին.
  209. Борис, Хавкин (Boris Xavkin) (2007). "К истории публикации советских текстов советско-германских секретных документов 1939—1941 гг." Форум новейшей восточноевропейской истории и культуры — Русское издание (Russian) (1). DE: KU Eichstaett. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  210. «Putin condemns Nazi–Soviet pact». BBC News. 2009 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  211. Tom Parfitt (2014 թ․ նոյեմբերի 6). «Vladimir Putin says there was nothing wrong with Soviet Union's pact with Adolf Hitler's Nazi Germany». Telegraph. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին. "The Russian president made the comments at a meeting with young historians in Moscow, during which he urged them to examine the lead-up to the war, among other subjects." - how does Parfitt know that ? Which young historicans ? Where in Moscow ?
  212. Sergei Lavrov. Статья Министра иностранных дел России С.В.Лаврова «65-летие Великой Победы», «Дипломатический ежегодник – 2009». Ministry of Foreign Affairs of the Russian Federation. 2014-03-30. URL:http://www.mid.ru/bdomp/Ns-dos.nsf/44a7dafc231dc11ac32576d6002f70c1/432569d800223f34c32576ac0025f4cd!OpenDocument. Accessed: 2014-03-30. (Archived by WebCite® at)
  213. Alexander Dmitriev. РЕЗУНансные провокации. segodnya.ru. 2014-03-31. URL:http://www.segodnia.ru/content/136552. Accessed: 2014-03-31. (Archived by WebCite® at) https://www.webcitation.org/6OUcf5FEa?url=(չաշխատող հղում)
  214. Grogin, Robert C (2001). Natural Enemies: The United States and the Soviet Union in the Cold War, 1917–1991. Lexington. էջ 28..
  215. Salmon, Patrick (2002). Scandinavia and the Great Powers 1890–1940. Cambridge University Press..
  216. Israėli︠, Viktor Levonovich (2003). On the Battlefields of the Cold War: A Soviet Ambassador's Confession. Penn State Press. էջ 10. ISBN 0-271-02297-3..
  217. Shirer, 1990, էջեր 480–1
  218. Ulam, 1989, էջ 508
  219. 219,0 219,1 Herf, Jeffrey (2006). The Jewish Enemy: Nazi Propaganda During World War II and the Holocaust. Harvard University Press. էջեր 97–98. ISBN 0-674-02175-4..
  220. Osborn, Patrick R (2000). Operation Pike: Britain Versus the Soviet Union, 1939–1941. Greenwood. էջ xix. ISBN 0-313-31368-7..
  221. Levin, Nora (1988). The Jews in the Soviet Union Since 1917: Paradox of Survival. NYU Press. էջ 330. ISBN 0-8147-5051-6. «[Litvinov] was referred to by the German radio as 'Litvinov-Finkelstein' – was dropped in favor of Vyascheslav Molotov. 'The emininent Jew', as Churchill put it, 'the target of German antagonism was flung aside ... like a broken tool ... The Jew Litvinov was gone and Hitler's dominant prejudice placated.'»
  222. Roberts, 1992b, Introduction
  223. Resis, 2000, էջ 35
  224. Moss, Walter (2005). A History of Russia: Since 1855. Anthem. էջ 283. ISBN 1-84331-034-1.
  225. Gorodetsky, Gabriel (1994). Soviet Foreign Policy, 1917–1991: A Retrospective. Routledge. էջ 55. ISBN 0-7146-4506-0..
  226. 226,0 226,1 Resis, 2000, էջ 51
  227. Resis, 2000, էջեր 33–56
  228. Watson, 2000, էջ 699