Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ
Ուլրիխ Ֆրիդրիխ Վիլլի Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ (գերմ.՝ Ulrich Friedrich Willy Joachim von Ribbentrop, ապրիլի 30, 1893[4][5][6][…], Wesel, Գերմանիա[7] - հոկտեմբերի 16, 1946[4][5][6][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի[7]), Գերմանիայի արտաքին գործերի նախարար (1938—1945), Ադոլֆ Հիտլերի խորհրդականն՝ արտաքին քաղաքականության հարցերով:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վեզել քաղաքում, Ռեյնի Պրուսիայում, սպա Ռիխարդ Ուլրիխ Ֆրիդրիխ Ռիբենտրոպի ընտանիքում: 1910 թվականին Ռիբենտրոպը տեղափոխվում է Կանադա, որտեղ նա ընկերություն է հիմնադրում՝ Գերմանիայից գինի ներկրելու համար:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերադառնում է Գերմանիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ 1914 թվականի աշնանը նա միանում է հուսարական 125-րդ գնդին, որտեղ ծառայում էր Օսկար ֆոն Գինդենբուրգի և Ֆրանց ֆոն Պապենի հետ: Պատերազմի ընթացքում Ռիբենտրոպը հասավ օբեր-լեյտենանտի կոչման և պարգևատրվեց «Երկաթե Խաչով» [8]:
Ծառայում էր Արևելյան, իսկ հետո Արևմտյան ճակատում: 1918 թվականին ուղարկվեց Կոստանդնուպոլիս (այժմ Ստամբուլ, Թուրքիա) որպես գլխավոր շտաբի սպա:
Ծանոթացել է Հիտլերի և Հիմլերի հետ 1932 թվականի վերջին: 1933 թվականի հունվարին Հիտլերին տրամադրեց իր ամառանոցը ֆոն Պապենի հետ գաղտնի բանակցություններ վարելու համար: Սեղանի շուրջ իր նրբագեղ պահելաձևով Հիմլերը այնքան հիացրեց Ռիբենտրոպին, որ վերջինս շուտով սկզբում մտավ ՆՍԳԲԿ, իսկ ավելի ուշ նաև ՍՍ: 1933 թվականի մայիսի 30-ին Ռիբենտրոպին շնորհվեց ՍՍ-ի շտանդարտենֆյուրերի կոչումը, իսկ Հիմլերը հաճախակի հյուր դարձավ նրա ամառանոցում:
Հիտլերի առաջադրանքով՝ Հիմլերի ակտիվ աջակցությամբ (ֆինանսական և կադրային), ստեղծեց բյուրո, որը կոչվեց «Ռիբենտրոպի ծառայություն», որի խնդիրն էր հետևել ոչ հուսալի դիվանագետներին:
1938 թվականի փետրվարին նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նշանակումից անմիջապես հետո սկսվեց Կայսերական արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցների ընդգրկումը ՍՍ: Իսկ ինքը հաճախ էր գնում աշխատանքի ՍՍ-ի գրուպպենֆյուրերի համազգեստով: Որպես համհարզ Ռիբենտրոպն ընտրում էր միայն էսէսականներին: Նրա որդին Ռուդոլֆը Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու հետ մեկտեղ կամավոր գնաց ՍՍ-ի շտանդարտ «Դոյչլանդ»:
Սակայն որոշ ժամանակ անց Ռիբենտրոպի և Հիմլերի միջև հարաբերությունները վատացան: Դրա պատճառը Հիմլերի և նրա ենթակաների (առաջին հերթին Հեյդրիխին) կոպիտ միջամտումն էր արտաքին քաղաքականության գերատեսչության գործերին, ընդ որում բավականին դիլետանտական էին գործում:
1939 թվականի օգոստոսի 23-ին ժամանեց Մոսկվա և ընդունվեց Ստալինի կողմից: ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմի՝ Վ. Մոլոտովի հետ մեկտեղ պայմանագիր ստորագրեց Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև չհարձակման մասին՝ 10 տարի ժամանակահատվածով, որը հայտնի է ինչպես Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ, որը հետագայում խախտվեց Հիտլերի կողմից:
1939 թվականի սեպտեմբերի 27-ին ֆոն Ռիբենտրոպը երկրորդ անգամ ժամանեց խորհրդային միության մայրաքաղաք: Նրան ողջունում էին մի շարք բարձրաստիճան չինովնիկներ և Կարմիր բանակի հրամանատարներ, ինչպես նաև պատվո պահակախումբը: Ստալինի և Մոլոտովի հետ բանակցությունները տեղի ունեցան ուշ երեկոյան: Բանակցությունները շարունակվեցին հաջորդ օրը և ավարտվեցին 1939 թվականի սեմպտեմբերի 29-ին պայմանագրի ստորագրմամբ սահմանի և ընկերության մասին, որը տակ պաշտոնապես 1939 թվականի սեպտեմբերի 28 էր նշված: Պայմանագրի հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ երկու կառավարությունները համաձայնվում էին ազդեցության ոլորտների բաժանմանը, ինչպես դա ենթադրում էր Ստալինը[9]:
1939 թվականի նոյեմբերին Ռիբենտրոպը հանկարծակի ելույթ ունեցավ Հեյդրիխի՝ Հոլանդիայից բրիտանական երկու հետախույզ առևանգելու պլանի դեմ, սակայն Հիտլերն այնքան մոլի պաշտպանում էր ՍԴ, որ Ռիբենտրոպը ստիպված էր նահանջել.
![]() |
Այո այո, իմ ֆյուրեր, ես միանգամից նույն կարծիքին էի, սակայն արտաքին գործերի նախարարության այդ բյուրոկրատների և իրավաբանների հետ միայն խնդիրներ են լինում՝ նրանք չափազանց բթամիթ են: | ![]() |
Հիմլերի նկատմամբ հաշվեհարդար հաջողվեց գտնել միայն 1941 թվականի հունվարին, այն բանից հետո երբ ՍԴ փորձեց ինքնուրույն գահընկեց անել ռումինական բռնապետ Անտոնեսկուին («Երկաթե գվարդիայի» ըմբոստությունը): Հունվարի 22-ին, երբ իրավիճակը կրիտիկական դարձավ, Անտոնեսկուն հարցում արեց գերմանական դեսպանատուն, որպեսզի իմանա, թե արդյոք նա դեռևս վայելում է Հիտլերի վստահությունը: Ռիբենտրոպն անմիջապես պատասխանեց.
Անտոնեսկուն ջախջախեց պուտչիստներին և սկսեց նրանց հետապնդել: Սակայն այդտեղ խառնվեց ՍԴ՝ քողարկելով «Երկաթե գվարդիայի» ղեկավարությանը և գաղտնի կերպով այն արտասահման հանեց:
Դրա մասին իմանալով Ռիբենտրոպը անհապաղ հայտնեց Հիտլերին տեղի ունեցած ներկայացնելով ինչպես ՍԴ-ի սարսափելի դավադրություն Երրորդ ռայխի պաշտոնական արտաքին քաղաքականության դեմ: Քանի որ ՍԴ ներկայացուցիչը Ռումինիայում պուտչի հրահրիչն էր, իսկ ռումինական գերմանական խմբի ղեկավարը Անդրեաս Շմիդտը, որը նշանակվել էր այդ պաշտոնին, քողարկում էր պուտչիստներին: Ռիբենտրոպը նաև չմոռացավ հիշեցնել, որ Շմիտդը համարվում է Գոտտլոբ Բերգերի փեսան, ԷսԷսի գլխավոր վարչության պետ: Այդպիսով, Հիտլերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ դավադրությանը մասնակից են նաև ՍՍ-ի գերագույն ղեկավարությունը:
Օգտվելով ֆյուրերի ցասումից, Ռիբենտրոպը սկսեց գործել: Նա նոր դեսպան նշանակեց Ռումինիայում, որը անմիջապես Գերմանիա ոստիկան կցորդ ուղարկեց: Ինչպես նաև Ռիբենտրոպը սկսեց Հեյդրիխից պահանջել դադարել խառնվել արտաքին քաղաքականության գործերին: 1941 թվականի օգոստոսի 9-ին պայմանագիր ստորագրվեց այն մասին, որպեսզի ոստիկանական կցորդների գործնական նամակագրությունն իրականացվեր դեսպանի միջոցով:
Եվ հետագայում Ռիբենտրոպը փորձում էր խոցել Հիմլերին ցանկացած հարցում: Այդպես, իմանալով Հիմլերի՝ Իտալիա այցելելու մտադրության մասին, նա հայտնեց, որ գերագույն ղեկավարության այցելություններն իրականացվում են միայն արտաքին գործերի նախարարի հետ համաձայնությամբ: Հարավ-արևելյան Եվրոպայի երկրներում դեսպաններ նշանակվեցին «Երկար դաշյունների գիշերը» կենդանի մնացած ՍԱ ներկայացուցիչներ: Իսկ ՍՍ-ի գրուպենֆյուրեր Վերներ Բեստին, որը դիվանագիտական ծառայության անցավ ՍԴ-ից, Ռիբենտրոպն ասաց, որ այժմ Բեստը ենթարկվում է միայն նրան, այլ ոչ թե Հիմլերին:
1945 թվականի գարնանը Ռիբենտրոպը վերջնականապես կորցրեց Հիտլերի վստահությունը: «Ադոլֆ Հիտլերի» քաղաքական կտակի համաձայն Գերմանիայի նոր կառավարությունում արտաքին գործերի ռայխսմինիստրի պաշտոնը պետք է զբաղեցներ Արտուր Զեյս-Ինկվարտը, սակայն վերջինս ինքը հրաժարվեց այդ պաշտոնից, ինչի մասին էլ հայտնեց Գերմանիայի նոր ռայխսնախագահ Կառլ Դյոնիցին [10]: Արտաքին գործերի նոր ռայխսմինիստրը համատեղության կարգով դարձավ նոր ռայսխկանցլեր Լյուտց Շվերին-Կրոզինգը:
1945 թվականի հունիսի 14-ին ձերբակալվեց ամերիկյան զորքերի կողմից Համբուրգում: Եվ ապա փոխանցվեց Միջազգային ռազմական տրիբունալին Նյուրնբերգում, իսկ 1946 թվականի հոկտեմբերի 1-ին դատապարտվեց մահապատժի և կախվեց 1946 թվականի հոկտեմբերի 16-ին նյուրնբերգյան բանտում:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը մահապատժի ենթարկվեց 1946 թվականի հոկտեմբերի 16-ին Նյուրնբերգյան տրիբունալի դատավճռի համաձայն:
Ռիբենտրոպի վերջին խոսքերը կառափնարանի վրա եղել են.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Dienstaltersliste der Schutzstaffel der NSDAP, Stand vom 1. Dezember 1936 — 1936.
- ↑ http://purl.org/pressemappe20/folder/pe/014531 — 1908.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nndb.com/people/919/000087658/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118600192 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Риббентроп Иоахим фон»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-22-ին։ Վերցված է 2017-07-29
- ↑ Г.Хильгер, А.Мейер «Россия и Германия. Союзники или враги?», стр. 380, Центрполиграф, 2008—415 с.
- ↑ Альберт Шпеер. Воспоминания. — Смоленск: Русич; М.: Прогресс, 1997. — С. 649. — ISBN 5-88590-587-8 ; 5-88590-860-5
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Хёне Х.Чёрный орден СС
- Иоахим фон Риббентроп. Между Лондоном и Москвой. — М.: Мысль, 1996. — 334 с. — ISBN 5-244-00817-X