Յոն Անտոնեսկու
Յոն Անտոնեսկու ռում.՝ Ion Victor Antonescu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2 (14), 1882 |
Ծննդավայր | Պիտեշտ, Ռումինիա[1] |
Մահացել է | հունիսի 1, 1946[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Jilava, Ilfov County, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Maria Antonescu? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռումինիայի վարչապետ և Chief of the Romanian General Staff? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Երկաթ խաչի Ասպետի խաչ Միխայ Խիզախի շքանշան Գերմանական արծվի շքանշան և Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ |
Ion Antonescu Վիքիպահեստում |
Յոն Անտոնեսկու (հունիսի 2 (14), 1882, Պիտեշտ, Ռումինիա[1] - հունիսի 1, 1946[1][2][3][…], Jilava, Ilfov County, Ռումինիա), Ռումինիայի ֆաշիստական բռնապետ (1940-1944 թթ.), գեներալ։ 1940 թվականի սեպտեմբերի 5-ից Ռումինիայի վարչապետն էր և կոնդուկետորը (ռում.՝ conducător - առաջնորդ)։ Ա. և նրա կառավարությունը Ռումինիան ներքաշեցին ԽՍՀՄ դեմ հիտլերյան Գերմանիայի սկսած (1941 թվականի հունիսի 22) պատերազմի մեջ։ 1944 թվականի օգոստոսի 23-ին Միխայ I թագավորի ղեկավարմամբ ժողովրդական ապստամբության միջոցով իրականացված պետական հեղաշրջումից հետո Անտոնեսկուն ձերբակալվեց: Սովետական Միությունում կարճատև կալանքից հետո նա վերադարձվեց Ռումինիա, որտեղ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով դատապարտումից հետո, Բուխարեստի Ազգային տրիբունալի որոշմամբ, 1946 թվականի հունիսի 1-ին ենթարկվեց մահապատժի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Антонеску Ион (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 455)։ ![]() |