Պիտեշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պիտեշտ
ռում.՝ Pitești
Զինանշան
ROU AG Pitesti CoA.jpg

Pitesti art gallery.jpg
Կոորդինատներ: 44°52′0″ հս․ լ. 24°53′0″ ավ. ե. / 44.86667° հս․. լ. 24.88333° ավ. ե. / 44.86667; 24.88333
Երկիր Ռումինիա Ռումինիա
Այլ անվանումներ Պիտեշտի, Ելիզավետապոլիս
Պաշտոնական լեզու Ռումիներեն
Բնակչություն 171.500 մարդ (2009)
Ազգային կազմ ռումիններ, հայեր
Կրոնական կազմ Ռումին ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի
Տեղաբնականուն Պիտեշտցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայք http://www.primariapitesti.ro/
##Պիտեշտ (Ռումինիա)
Red pog.png

Պիտեշտը (ռում.՝ Piteşti), քաղաք է Ռումինիայում։ Քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 171.500 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոն

Տրանսպորտային հանգույց է։ Ունի ավտոմոբիլային և էլեկտրաշարժիչների գործարաններ, փայտամշակության, նավթավերամշակման և նավթաքիմիական կոմբինատներ, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են սննդի (մսի, կաթի, գինու), կաշվի, կոշիկի, մանածագործության, ռետինի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

Ենթադրվում է, որ Պիտոշտիում, ինչպես և հարևան Սլատինա և Կուրտեա դե Արճեշ քաղաքներում հայերը հաստատվել են 14-16-րդ դարերում։ Պիտոշտիում հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են 19-րդ դարին։ 1850-ական թվականներին հայերը Պիտոշտիում հիմնադրել են Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նորոգվել է 1882 թվականին), որի հոգևոր իշխանությանը ենթարկվել են նաև հարևան բնակավայրերի (Կրայովա, Տրգովիշտե ևն) համայնքները։

1881 թվականին Պիտեշտին ունեցել է մոտ 180, 1939 թվականին՝ 200 հայ բնակիչ։ 20-րդ դարի 1-ին կեսին Պիտեշտիում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ, հայկական Ս․ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին երգի համերգներ են։ 1965 թվականին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հայկական գերեզմանատանը տեղադրվել է խաչքարհուշարձան։ Այժմ Պիտեշում բնակվում են 15-20 հայ ընտանիք։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 305 CC-BY-SA-icon-80x15.png