Առանցքի ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Առանցքի տերություններ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Առանցքի ուժերը, «Առանցքի ուժեր» (գերմ.` Achsenmächte, ճապ.` 樞軸國, 枢軸国 Սու. Ձիկու Կոկու, իտալ.՝ Potenze dell'Asse), հիտլերյան ռազմական դաշինք։ Կազմի մեջ էին մտնում Իտալիան, Նացիստական Գերմանիան, Ճապոնիան և այլ պետություններ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակազդում էին հակահիտլերյան կոալիցիային[1]։

Առանցքը աճեց Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների սերտացմամբ, որը նպատակաուղղված էր պաշտպանել սեփական հայացքները 1930-ականների կեսերին։ Առաջին քայլը եղավ Գերմանիայի և Իտալիայի միջև պայմանագրի ստորագրումը 1936 թվականի հոկտեմբերին։ Բենիտո Մուսոլինին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ բոլոր եվրոպական երկրները պետք է պտտվեն Հռոմ-Բեռլին առանցքի շուրջ, այստեղից ստեղծվեց «Առանցք» տերմինը[2][3]: Երկրորդ քայլը եղավ 1936 թվականի նոյեմբերին ստորագրված Հակակոմիտերյան պակտը, Գերմանիայի և Ճապոնիայի միջև։ Իտալիան միացավ պակտին 1937 թվականին։ Հռոմ-Բեռլին առանցքը դարձավ ռազմական դաշնակցություն 1939 թվականին, որը կոչվեց «Երկաթե պակտ», որը ամրապնդվեց 1940 թվականի Եռակողմ պակտով:

Իրենց հզորության գագաթնակետին Առանցքի ուժերը հասան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրանք օկուպացրել էին Եվրոպայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Ասիան։ Սակայն չկար եռակողմ հանդիպումներ և ուժերի կոորդինացիա, ավելի շատ միասին գործում էին Իտալիան և Գերմանիան։ 1945 թվականին պատերազմի ավարտին դաշնությունը փլուզվեց, իսկ դաշնության անդամ երկները պարտվեցին պատերազմում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բեռլինյան պակտ (1940)

«Առանցք» տերմինը առաջին անգամ օգտագործեց Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին Իտալո-գերմանական հարաբերությունների ֆոնին 1923 թվականի սեպտեմբերին, երբ նա դաշնություն էր ուզում կնքել Բեռլինի հետ ընդդեմ Հարավսլավիայի և Ֆրանսիայի[4]:

Տերմինը նաև օգտագործեց Հունգարիայի վարչապետ Գյուլա Գյոմբոսը, երբ 1930-ականներ սկզբին դաշնություն էր ուզում կնքել Իտալիայի և Գերմանիայի հետ[5]: Գյոմբոսը լուրջ քայլ կատարեց իտալա-հունգարական հարաբերությունների զարգացման գործում, սակայն նրա անսպասելի մահը 1936 թվականին կիսատ թողեց նրա կողմից հարաբերությունների հաստատումը Բեռլինի հետ, այնուամենայնիվ նրան հաջորդած Կալման Դարանյին կարողացավ միավորվել Առանցքին[5]: Իտալիայի արտգործնախարար Գալեացո Չիանոյի և գերմանացի դեսպան Ուլիխ ֆոն Հասելի միջև հանդիպումների արդյունքում ստորագրվեց տասնինը կետանոց նախագիծ 1936 թվականին։ Դրանից հետո նոյեմբերի 1-ին Մուսոլինին հրապարակավ հայտարարեց Հռոմ-Բեռլին առանցքի ստեղծման մասին[4]:

Իտալիայի նախնական ջանքեր գերմանա-իտալական դաշինքի կառուցման շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիան Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակ պատրաստակամություն էր հայտնել Գերմանիայի հետ ռազմավարական դաշինք կառուցելու, որը ուղղված կլիներ Ֆրանսիայի դեմ[6]: Իտալիայի կառավարության գլուխ կանգնելուց հետո Մուսոլինին դաշնութուն ցանկացավ կնքել Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի հետ[6]: Նա հավատում էր, որ Իտալիան կամրապնդի իր դիրքերը Եվրոպայում Գերմանիայի հետ դաշինք կնքելով[6]: 1923 թվականի սկզբներին որպես բարի կամքի դրսևորում Իտալիան ռազմական օգնություն ուղարկեց Գերմանիային, որը զինաթափվել էր Վերսալի պայմանագրից հետո[6]:


1923 թվականին Մուսոլինին առաջարկեց Գերմանիայի Կանցլեր Գուստավ Շտրեսեմանին դաշնություն կնքել՝ հույս ունենալով որ գերմանիան ռազմական օգնություն կտրամադրի Իտալիային, երբ Իտալիան հարձակվի Հարավսլավիայի հետ վիճարկելի Ֆիումեի վրա։ Իտալիայում Գերմանիայի դեսպանը 1924 թվականին հաշվետվություն ներկայացրեց, համաձայն որի Մուսոլինին հույս ուներ Գերմանիայի հետ ռազմական դաշինք կնքելով պատերազմում հաջողության հասնել Ֆրանսիայի դեմ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլայ Հովհաննիսյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն 8
  2. Cornelia Schmitz-Berning (2007). Vokabular des Nationalsozialismus. Berlin: De Gruyter. էջ 745. ISBN 978-3-11-019549-1. 
  3. «Axis»։ GlobalSecurity.org։ Վերցված է 26 March 2015 
  4. 4,0 4,1 D. C. Watt, "The Rome–Berlin Axis, 1936–1940: Myth and Reality", The Review of Politics, 22: 4 (1960), pp. 530–31.
  5. 5,0 5,1 Sinor, 1959, էջ` 291
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 MacGregor Knox. Common Destiny: Dictatorship, Foreign Policy, and War in Fascist Italy and Nazi Germany. Cambridge University Press, 2000. Pp. 124.