Մաքսիմ Լիտվինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Լիտվինով
RIAN archive 409024 Soviet diplomat Maxim Litvinov.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3]
Ծննդավայր Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ամուսին Այվի Լիտվինովա
Զավակներ Tatiana Litvinov?[6]
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Մաքսիմ Մաքսիմովիչ Լիտվինով (ռուս.՝ Максим Максимович Литвинов, իրական անուն՝ Մեյր Հենոխ Վալախ-Ֆինկելշտեյն, կուսակցական ծածկանունները՝ «Պապաշա», «Մաքսիմովիչ», «Ֆելիքս» և այլն, հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), հրեական ծագմամբ ռուս խորհրդային կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ 1900 թվականին՝ ՌՍԴԲԿ Կիևի կոմիտեի անդամ։ 1902 թվականին վտարանդվել է Շվեյցարիա։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ Մասնակցել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» թերթի կազմակերպմանը։ 1907 թվականին՝ ՌՍԴԲԿ պատվիրակության քարտուղար 11 Ինտերնացիոնալի Շտուտգարտի կոնֆերանսում։ 1915 թվականին Անտանտի երկրների սոցիալիստների լոնդոնյան կոնֆերանսում ՌՍԴԲԿ ԿԿ-ի հանձնարարությամբ հանդես է եկել համաշխարհային պատերազմը քննադատող հայտարարությամբ։ 1918 թվականից՝ արտգործժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921 թվականից՝ արտգործժողկոմի տեղակալ, 1930-1939 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմ, 1934-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ներկայացուցիչը Ազգերի լիգայում։ 1941-1943 թվականներին՝ արտգործժողկոմի տեղակալ, միաժամանակ Խորհրդային Միության դեսպան ԱՄՆ-ում և դեսպանորդ Կուբայում (1942-1943 թվականներին)։ Մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների Մոսկվայի կոնֆերանսին (1943 թվականի հոկտեմբեր)։ Կուսակցության 3-րդ, 8-րդ, 14-18-րդ համագումարների պատգամավոր, 14-18-րդ համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի անդամ։ Կենտգործկոմի անդամ։ 1-2-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Литвинов Максим Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635 CC BY-SA icon 80x15.png