Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
Հիմնադրվածհունվարի 25, 1949
Լուծարվածհունիսի 28, 1991
Գլխադասային գրասենյակՄոսկվա, ԽՍՀՄ

Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն, սոցիալիստական ընկերակցության երկրների միջև տնտեսական կապերի համակարգ, որը հիմնվում է սոցիալիստական ինտերնացիոնալիզմի, իրավահավասարության, պետական սուվերենությունը հարգելու, փոխշահավետության և ընկերական փոխօգնության սկզբունքների վրա։ Սկզբնավորվել է 1920-ական թվականների կեսերին, ԽՍՀՍ-ի և ԽԺՀ-ի միջև համագործակցության զարգացման հետ, առավել ծավալվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կազմավորվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Ետպատերազմյան առաջին տարիներին տնտեսական համագործակցության օգնությամբ լուծվում էին գլխավորապես ժողտնտեսության վերականգնման, ազգային էկոնոմիկաների հիմքերի ստեղծման հետ կապված խնդիրներ։ Սոցիալիստական երկրների տնտեսական և գիտատեխնիկական պոտենցիալի աճման հետ նրանց փոխադարձ համագործակցությունն առավել բազմակողմանի է դարձել, կատարելագործվել է դրա մեխանիզմը։ Տնտական երկկողմ համագործակցության հետ ծավալվել ու զարգացել են բազմակողմ կապերը, որոնք թույլ են տալիս արդյունավետ լուծելու ժողտնտեսական կարևորագույն հարցերը։ Համագործակցության հետագա խորացման համար մեծ նշանակություն ունեցավ Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) ստեղծումը, որի անդամ-երկրների տնտական կապերը 70-ական թթ․ սկզբներից հիմնվում են խորհրդի 25-րդ նստաշրջանում (1971) ընդունված սոցիալիստական տնտեսական ինտեգրացման Կոմպլեքս ծրագրի վրա։ Աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման խորացման հետ տարբեր ճյուղերում և ոլորտներում ձևավորվել են փոխադարձ կայուն կապեր, որոնք ունեն պլանային բնույթ։ Պլանային գործունեության բնագավառում համագործակցությունն ընդգրկում է ժողտնտեսական պլանների կոորդինացումը, կանխատեսումը, առանձին ճյուղերի և արտադրությունների զարգացման համատեղ պլանավորումը, ինտեգրացիոն միջոցառումների համաձայնեցված համակողմանի պլանների մշակումը, ժողտնտեսության պլանավորման ու կառավարման փորձի փոխանակումը և այլն։ Գիտատեխնիկական համագործակցության ոլորտում հատուկ նշանակություն է տրվում գիտատեխնիկական քաղաքականության և գիտական ու տեխնիկական հետազոտությունների կոորդինացման հիմնական խնդիրների գծով փոխադարձ կոնսուլտացիաների անցկացմանը։ Նման համագործակցության արդյունք է, օրինակ, էլեկտրոնային հաշվողական մեքենաների միասնական սիստեմի ստեղծումը։ Վալյոււտաֆինանսական և վարկային հարաբերությունների ասպարեզում բազմակողմ հաշվարկների իրականացման ապահովման, կոլեկտիվ վալյուտայի ֆունկցիաների ընդլայնման, ինտեգրացիոն վարկավորման զարգացման գործում մեծ է Տնտեսական համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի դերը։ ՏՓխ-ի անդամ-երկրները լայն կապեր ունեն շինարարության (ինտեգրացիոն խոշոր կառույցներից են Ուստ-Իլիմի թաղանթանյութի գործարանը, Օրենբուրգ-ԽՍՀՄ արևմտյան սահմանի գազամուղը, Վիննիցա (ԽՍՀՍ)—Ալբերտիրշա (ՀԺՀ) էլեկտրահաղորդման գիծը, պղնձամոլիբդենային կոմբինատը ՄԺՀ-ում և այլն) ու տրանսպորտի (փոխադրումների մեծ մասի բեռնամփոփում, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացում, երկաթուղիների նորացում, էլեկտրիֆիկացում և այլն) բնագավառներում։ Տնտեսական համագործակցության գործուն լծակ է միջազգային տնտեսական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանցից են «Ինտերմետալը», «Ինտերխիմը», «Ագրոմաշը», «Ինտերատոմէներզոն» և ալյն։ ՏՓխ-ի անդամ-երկրների անահամագործակցության առաջընթացն արտացոլում է փոխադարձ առևատուրը, որի ծավալը 1982 թվականին կազմել է 148,8 միլիարդ փոխանակային ռուբլի։ Դրա աճն ուղեկցվում է կառուցվածքային փոփոխություններով, ավելանում է մեքենաների ու սարքավորումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի այլ տեսակների մատակարարման բաժինը։ ՏՓԽ-ի գործունեության պրակտիկան վկայում է ոչ միայն անդամերկրների փոխադարձ տնտեսական կապերի արագ աճման ու խորացման, այլև տնտեսության համաշխարհային սոցիալիստական սիստեմի դիրքերի անշեղ ամրապնդման մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 35