Կոմինֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմինֆորմ
Տեսակքաղաքական ինտերնացիոնալ
ԵրկիրFlag of Romania (1965–1989).svg Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
ՆախորդողԿոմունիստական ինտերնացիոնալ
Հիմնադրվածհոկտեմբերի 6, 1947
Լուծարվածապրիլի 17, 1956
Գլխադասային գրասենյակԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն և Բուխարեստ, Ռումինիա
Տպագրական մարմինFor a lasting peace, for a people's democracy!?
Արևելյան բլոկի անդամ երկրները
Անդրեյ Ժդանովը

Կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների տեղեկատվական բյուրո, առավել հայտնի է Կոմինֆորմ հապավված անվանմամբ (ռուս.՝ Информационное бюро коммунистических и рабочих партий, Коминформ կամ Коминформбюро), միջազգային կոմունիստական շարժման պաշտոնական կենտրոնական կազմակերպություն, որը գործել է 1947-ից մինչև 1956 թվականը[1]։ Կոմինֆորմը Եվրոպայի մարքիստական-լենինյան կուսակցությունների վերպետական դաշինք, որն ստեղծվել է սառը պատերազմի առաջին տարիներին Խորհրդային Միության ղեկավարությամբ նրանց գործունեությունը համակարգելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի հետ ժամանակավորապես դաշնակցած Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ծավալած գործունեությանը հակակշռելու նպատակով[2], մասնավորապես՝ ի հակակշիռ Մարշալի պլանի իրագործման։ Ստալինիզմի ավարտի հետ՝ Կոմինֆորմն էլ 1956 թվականին փաստացի դադարեցրել է իր գործունեությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 22-ին լեհական Շկլյարսկա-Պորեմբա քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովում, իսկ ստեղծման մասին հայտարարվել է այդ նույն տարվա հոկտեմբերի 5-ին[3][4][5]։ Սկզբնական շրջանում անդամակցել են ինը երկրների կուսակցություններ. Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը (ԽՄԿԿ), Բուլղարիայի կոմկուսը (ԲԿԿ), Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը (ՀՍԿ), Լեհաստանի միավորված բանվորական կուսակցությունը, Ռումինիայի կոմունիստական կուսակցությունը, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը, Հարավսլավիայի կոմունիստական կուսակցությունը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը և Իտալիայի կոմունիստական կուսակցությունը։ Հետագայում նրանց միացել է Ալբանիայի աշխատանքի կուսակցությունը։ Կոմինֆորմի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել ՀամԿ(բ)Կ քաղբյուրոյի անդամ Անդրեյ Ժդանովը[6][7]։

1948 թվականին Իոսիպ Տիտոյի և Իոսիֆ Ստալինի գժտվելու պատճառով Հարավսլավիայի կոմկուսը հեռացվել է Կոմինֆորմից, և վերջինիս շտաբ-բնակարանը, որը սկզբնապես տեղակայվել թր Բելգրադում, տեղափոխվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ[8]։

1956 թվականի ապրիլին ԽՄԿԿ Կենտկոմի և Կոմինֆորմի անդամ կուսակցությունների որոշմամբ կազմակերպության գործունեությունը և նրա տպագիր օրգանը հանդիսացած ու մի քանի լեզուներով լույս ընծայված «За прочный мир, за народную демократию!» թերթի հրատարակումը դադարեցվել է[9]. Как пишет кандидат исторический наук наук А. С. Стыкалин, это было сделано в качестве шага навстречу югославскому лидеру маршалу Тито, так как в сталинской антиюгославской кампании 1948 года именно Коминформ был главным инструментом советской политики (утратив после 1953 года эту роль, он потерял своё значение)[10]: Դրանից հետո Կոմինֆորմի ու Կոմինտերնի կադրերը տեղափոխվել են ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժին[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմինտերն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Адибеков Г. М. Как готовилось первое совещание Коминформа. // Совещания Коминформа. Стр. 14-19.
  • Гибианский Л. Я. Долгий путь к тайнам: историография Коминформа. // Совещания Коминформа. Стр. XLIV.
  • Ди Бьяджо А. Создание Коминформа. // Совещания Коминформа. Стр. 38.
  • Информационное бюро коммунистических и рабочих партий // Излучение плазмы — Исламский фронт спасения. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 490. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 11). — ISBN 978-5-85270-342-2.
  • Совещания Коминформа. 1947, 1948, 1949. Документы и материалы. — М.: Российская политическая энциклопедия, 1998. — 800 с. ISBN 5-86004-174-8.
на других языках
  • Lilly Marcou, Le Kominform, Paris: Presses de la Fondation Nationale des Sciences Politiques, 343 p., 1977. ISBN 978-2-7246-0381-1, ISBN 2-7246-0381-8.(ֆր.)
  • G. Procacci (ed.), The Cominform. Minutes of the Three Conferences (1947-1949). Milan, Italy: Feltrinelli, 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Healey Denis։ «The Cominform and World Communism»։ International Affairs։ 24, 3: 339–349 
  2. This day in History. Jun 28, 1948: Yugoslavia expelled from COMINFORM
  3. Hoje na História: 1947 - É criado na Polônia o Cominform. Por Max Altman. Opera Mundi, 5 de outubro de 2010.
  4. The Socialist Party of Great Britain. From Comintern to Cominform. Artigo originalmente publicado pelo jornal Socialist Standard. n°519, novembro de 1947.
  5. The Evolution of the Cominform 1947-1950 The World Today vol. 6, n° 5. maio de 1950, pp. 213-228.
  6. Из доклада А. А. Жданова «о международном положении» на первом совещании коминформа 25.IX.1947
  7. Л. Я. Гибианский Форсирование советской блоковой политики // Н. И. Егорова, А. О. Чубарьян Холодная война: 1945—1963 гг.: Историческая ретроспектива: Факты, события: Сборник статей. — Олма-Пресс, 2003. — ISBN 5-224-04305-0.
  8. Карикатура «Ошибки проектирования» — Кукла Коминформ теряет одного из своих членов (Югославия).
  9. Газета «Правда» от 18 апреля 1956 года.
  10. «Андропов в Венгрии (1953—1957): посол СССР как проводник советского влияния в «народно-демократической» стране»։ Уроки истории։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2015-08-16 
  11. https://eadaily.com/ru/news/2019/03/11/vyacheslav-matuzov-mihail-gorbachev-peshka-v-plane-po-razvalu-sssr

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]