Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր
Պայմանագրի տիպ առևտրային
Ստորագրվել է
— վայր
1940 թվականի փետրվարի 11
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Կողմեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ

Լեզուներ ռուսերեն, գերմաներեն

Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր (նաև հայտնի որպես 1940 թվականի փետրվարի 11-ի Տնտեսական համաձայնագիր Գերմանական Ռայխի և Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների միջև), տնտեսական համաձայնագիր ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև ստորագրված 1940 թվականի փետրվարի 11-ին, որպես 1939 թվականի օգոստոսի 19-ին կնքած Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագրիի հավելում, որ ԽՍՀՄ-ը համաձայնվել է շարունակել ապրանքների մատակարարումը (նավթ, հումք և հացահատիկ) մինչև 1941 թվականի փետրվարի 11-ը 420-ից 430 միլիոն ռայխսմարկի դիմաց:

ԽՍՀՄ-ի տարածքով երրորդ երկրների ապրանքների մատակարարումը Գերմանիային համաձայնվեց ավելի ուշ: 1941 թվականի հունիսին, երբ Գերմանիան հարձակվեց ՊՍՀՄ-ի վրա, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը և բոլոր տնտեսական համաձայնագրերը չեղարկվեցին:

1940 թվականի հունվարից մինչև Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ը արտահանել է Գերմանիա մոտ 597,9 միլիոն ռայսմարկի ապրանք: Գերմանիան արտահանել է ԽՍՀՄ 437,1 միլիոն ռայսմարկի ապրանք[1]: Համաձայնագրով շարունակվեցին Խորհրդա-գերմանական տնտեսական հարաբերությունները և արդյունքում մեծ քանակությամբ հումքային ապրանքներ մատակարարվեցին Գերմանիա, ներառյալ ավելի քան 900.000 տոննա նավթ, 1.600.000 տոննա հացահատիկ և 140.000 տոննա 140.000 մագնեզիում:

Փոխարենը ԽՍՀՄԸ-ը ստացավ անավարտ Ադմիրալ Հիպպեր տեսակի Lützow հածանավը, և Բիսմարկ ռազմանավի նախագծերը, Գերմանիայի նավատորմի փորձարկումների մասին տեղեկատվություն, ծանր ռազմածովային թնդանոթներ և այլ թնդանոթներ և գերմանական վերջին սերնդի մարտական օդանավերի երեսուն օրինակ, այդ թվում Bf 109 կործանիչներ, Bf 110 կործանիչներ, Ju 88 և Do 215 հրետակոծիչներ[2][3][4]: ԽՍՀՄ-ը նաև նորացրեց նավթային և էլեկտրական տեխնոլոգիաները, լոկոմոտիվները, շարժիչները, գեներատորենարը, դիզելային մխոցները, նավերը, մեքենաների մասերը և ստացավ գերմանական հրետանու օրինակներ, տանկեր, պայթուցիկ նյութեր, քիմիական զենքի միջոցներ և այլ ապրանքներ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. p. 367-369 Schwendemann H. Die wirtschaftliche Zusamenarbeit zwischen dem Deutschen Reich und der Sowjetunion von 1938 bis 1941. Berlin, 1993
  2. 2,0 2,1 Shirer 1990, էջեր. 668–9
  3. Wegner 1997, էջ. 105
  4. Philbin III 1994, էջ. 46