Հունվարյան դեպքեր (Լիտվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունվարյան դեպքեր
Մասն էր՝
Սառը պատերազմ
Երգող հեղափոխություն
ԽՍՀՄ փլուզում
Լիտվայի դրոշով ցուցարարը Կարմիր բանակի տանկի առջև (հունվարի 13, 1991)
Թվական Հունվարի 11-13, 1991
Վայր Լիտվա
Արդյունք Խորհրդային զորքերի դուրսբերում
Հակառակորդներ
Լիտվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

ԼԽՍՀ Ազգային փրկության կոմիտե

Հրամանատարներ
Վիտաուտաս Լանդսբերգիս
Ալբերտաս Շիմենաս
Գեդիմինաս Վագնորիուս
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Գորբաչով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վլադիսլավ Աչալով
Միկոլաս Բուրոկևիչյուս
Կորուստներ
Մահ՝ 14 քաղաքացի
(1 քաղաքացիական զոհ՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով)
Վիրավորում՝ 702 քաղաքացի
1 ՊԱԿ զինվորական

Հունվարյան դեպքեր (լիտ.՝ Sausio įvykiai), ընդհարում Լիտվայում 1991 թվականի հունվարի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։

Խորհրդային Միության անկման շրջանում, 1990 թվականի մարտի 11-ին Լիտվայի գերագույն խորհուրդն ընդունում է երկրի անկախության վերականգնման մասին հռչակագիրը, ինչը, սակայն, չեն ընդունում խորհրդային իշխանությունները՝ այն հակասահմանադրական որակելով[2]։ 1991 թվականի հունվարին երկրում բռնկվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք արտոնված չէին խորհրդային իշխանությունների կողմից։ Ի պատասխան զանգվածային ցույցերին, խորհրդային ուժերը Լիտվա ուղարկեցին հատուկջոկատայինների, որոնք ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ գրավեցին։ 1991 թվականի հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Կարմիր բանակի զրահատեխնիկան մտցվեց մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոն՝ շարժվելով դեպի հեռուստաաշտարակ[3]։ Հատուկ ջոկատայինների (մասնավորապես՝ ՊԱԿ Ալֆա ջոկատի) և խաղաղ ցուցարարների բախման հետևանքով սպանվեց 14 քաղաքացի և ևս 702-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ[2][4]։

Զանգվածային ցույցեր անցկացվեցին նաև Ալիտուսում, Կաունասում, Շյաուլյայում և Վարենայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]