Սև հունվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև հունվար
Ադրբեջանի խորհրդայնացում
The tragedy of January 20.jpg
'
Թվական 1990, հունվարի 20
Վայր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ, Բաքու
Արդյունք ադրբեջանցի հեղափոխականների պարտություն
Հակառակորդներ
Ադրբեջան ադրբեջանցի ծայրահեղականներ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն խորհրդային կարմիր բանակ
Հրամանատարներ
Կորուստներ
131-170 զոհ
700-800 տուժած

Սև հունվար (ադրբ.՝ Qara Yanvar), կամ Արյունոտ հունվար (ադրբ.՝ Qanlı Yanvar), խորհրդային կարմիր բանակի կողմից ադրբեջանական քաղաքական ընդդիմությունների ճնշում, որի արդյունքում զոհվեց 131-170 մարդ, որոնց մեծամասնությունը ադրբեջանցիներ էին[1]:

Վիրավորվել են նաև ավելի քան 700 հոգի։

Գործողությունները տեղի են ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական արյունոտ հունվարը տեղի ունեցավ խորհրդային իշխանությունների վերակառուցման դարաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ֆոնի վրա։

1989 թվականին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ձևավորվում է ժողովրդական ճակատի քաղաքական կազմակերպություն, որն էլ իր հերթին դարձավ Ադրբեջանի ազգային շարժման ղեկավար[2]:

Ադրբեջանի ազգային շարժման հիմնական պատճառը դարձավ Ղարաբաղյան հարցը, որի պատճառով էլ ստեղծվեց ադրբեջանական ազգայնական, ծայրահեղականների շարժումը։

Ադրբեջանական ԽՍՀ պաշտոնյա Այազ Մութալիբովին 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի առաջին քարտուղար Արբուրահման Վեզիրովին կոչ է արել օգնություոն խնդրել Խորհրդային Միության կենտկոմից՝ Մոսկվայից։

Դրանից հետո, 1989 թվականի դեկտեմբերին լարված իրավիճակ ստեղծվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի վրա։ Դեկտեմբերի 4-19 ընկած ժամանակահատվածում խորհրդային բանակը ձեռնամուխ եղավ սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերից բնակչության տեղահանման։

Խորհրդային իշխանությունները ասում էին, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն իրադրության հանդարտմանը զուգընթաց։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին սպառնալիք ներկայացնել ռուսական կառավարությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 31-ին ադրբեջանական ուժերը խախտեցին Իրանի հետ կնքաված պայմանագիրը և սկսեցին անցնել Արաքս գետը: Լրատվամիջոցների հավաստմամբ, Իրանի անկարգություններին ներկա են գտնվել մոտ 800 մարդ։

1990 թվականի հունվարի 10-ին տեղի է ունենում ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահական ընտրություններ, որից հետո սահմանվում է բանաձև։ Ըստ բանաձևերի, խորհրդային իշխանությունները հետևողական են լինելու ԽՍՀՄ սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին և հատկապես Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Խորհրդային իշխանությունները նաև նշում են, որ խստորեն դատապարտում են Իրանի հետ սահմանում տեղի ունեցած միջադեպը։

Խորհրդային իշխանությունների մշտական քննադատությունները դառնում են ադրբեջանական պաշտոնյաների զայրույթի առիթ։ Ադրբեջանում կազմվում են ծայրահեղական խմբեր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար։

Նրանց առաքելությունը նաև Ադրբեջանի անկախ պետության ստեղծումն էր։ Ադրբեջանը հատկակապես ոգեշնչված էր այն միջադեպքով, որ միավորվել էին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը և Ֆեդերատիվ Հանրապետությունը և քանդվել էր Բեռլինի պատը։

Երբ սկսվեցին ջարդերը, ծայրահեղականների ձեռքին հայտնվեցին հայերի, ռուսների և խառը ընտանիքների բնակության ճշգրիտ հասցեներ։ Ջարդարարների ձեռքին էին ոչ միայն հասցեները, այլև Բաքու քաղաքի քարտեզը, որում խաչերով նշված էին հայահոծ վայրերը' զանգվածային սպանությունների և բռնությունների ուղեցույցը։

Նույն ամանակահատվածում Մոսկավն որոշում էր Ադրբեջանին պատժելու հարցը և որոշում կայացվեց Խորհրդային 2-րդ դիվիզիոն բանակը մտցնել Բաքու՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի մայրաքաղաք։

Խորհրդային բանակը Բաքու ժամանեց այն ժամանակ, երբ քաղաքի հայ բնակչությունը իսպառ վերացել էր և կատարվել էին մասսայական արյունահեղություններ։

Ռուս շատ զինվորներ, առանց հրամանի փրկել են սարսափելի վիճակում գտնվող բաքվի հայությանը և ռուսներին։ Մի մասը սպասել է հրամանին, որը շատ ուշացավ։

1990 թվականի հունվարի 20-ին Խորհրդային կարմիր բանակը գրոհեց Ադրբեջանի ժողովրդական ճակատը։ Երկրում ստեղծվեց ծայրահեղ ծանր իրավիճակ։

Ռուսական զորքերը շրջափակեցին Բաքուն երեք կողմերից։ Խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն ասում է, որ խորհրդային զորքերի թիվը հասնում էր 40 հազարին։

Խորհրդային բանակը կարողացավ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցնել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին և վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին։

Ռուսական բանակը կրակ բացեց նաև ոստիկանների ուղղությամբ։ 1920 թվականի հունվարի 20-ին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում զոհվեց մոտ 131-170 մարդ, իսկ մոտ 800-ը դարձան աղետի զոհ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Том де Ваал (08 июля 2005 г.)։ «Глава 6. 1988-1990 г.г. Азербайджанская трагедия» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си 
  2. ВДВ в конце 80-х — начале 90-х годов. (часть III)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чёрный январь. Баку — 1990: Документы и материалы. — Баку: Азернешр, 1990. — 288 с.
  • Qulu Kəngərli. Qara Yanvar Şəhidləri. — Bakı: Gənclik, 1992. — 155 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]