Գուրգեն Դալիբալթայան
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (հունիսի 5, 1926, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 1, 2015[1], Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, Գեներալ-գնդապետ (1996), հետմահու Հայաստանի ազգային հերոս (2021)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։
- 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։
- 1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։
- 1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։
- 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։
- 1976 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
- 1978 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1947-1951 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։
- 1951-1956 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։
- 1956-1957 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։
- 1957-1958 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։
- 1961-1963 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։
- 1963-1965 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։
- 1965-1967 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։
- 1967-1969 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Կիրովաբադ)։
- 1969-1975 թթ. - Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։
- 1975-1980 թթ. - Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։
- 1980-1987 թթ. - Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով)։
- 1987-1991 թթ. - գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։
Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թ. - ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։
- 1991-1992 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
- 1993-2007 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական - Գլխավոր ռազմական տեսուչ։
- 2007 թվականից - ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Մասնակցությունը ռազմական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]
1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի ազգային հերոս և Հայրենիքի շքանշան (հետմահու, 2021)
- ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
- ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
- «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
- ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
- ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
- ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
- ՀՀ Աժ պատվոգիր (2005),
- 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- գնդապետ (1968),
- գեներալ-մայոր (1971),
- գեներալ-լեյտենանտ (1992),
- գեներալ-գնդապետ (1996)։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2001)։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Գուրգեն Դալիբալթայան 10 դեկտեմբերի 1991 թ. - 24 նոյեմբերի 1992 թ. |
Հաջորդող Նորատ Տեր-Գրիգորյանց |
Նախորդող |
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Գուրգեն Դալիբալթայան 9 սեպտեմբերի 1993-2008 |
Հաջորդող Միքայել Հարությունյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հունիսի 5 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայ գեներալներ
- ՀՀ գեներալներ
- ՀՀ գեներալ-գնդապետներ
- ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Հայ ռազմական գործիչներ
- Հայաստանի ազգային հերոսներ
- ՀՀ գեներալ-գնդապետեր