Մարաղայի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրահամեքենաները գյուղի մոտ։ Հայկական տեսագրումից՝ նվիրված Մարաղայի կոտորածին։[1]

Մարաղայի կոտորած, կոտորած է, որ իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ։[2]

Կոտորածի նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաղա գյուղը (Լենինավան) գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում Միրբաշիրի շրջանի (Թարթառի շրջան) հարևանությամբ։[3] Ըստ 1989 թվականի մարդահամարի, գյուղում ապրում էր 4 660 մարդ՝ հիմնականում հայ։ Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության։

Կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ[4]։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում[5]։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված[3][5]։

Aquote1.png Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցմով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել։ Aquote2.png


Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթող կոտորածի զոհերի հիշատակին Նոր Մարաղա գյուղում

Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի, սպանվել է ոչ պակաս 45 գյուղի բնակիչ։ Ըստ հայկական անվանական ցանկի, զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ։[6] Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քերոլայն Քոքսի կողմից)։ Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը և 13 հոգի գերեվարվել են [7]։ Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում 21 կին և 6 երեխա[8]։

Լուսաբանում ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթող Նոր Մարաղա գյուղում՝ նվիրված Մարաղայի հայ պաշտպանների հիշատակին

Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար։[3][9] Ըստ Քերոլայն Քոքսի Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց։

Aquote1.png Անգլիական «Դեյլի Թելեգրաֆը» պայմանավորվեց ինձ հետ բացառիկ ռեպորտաժի մասին՝ իր էջերում օգտագործելով ֆոտոնյութերը, ուստի ես չդիմեցի այլ թերթեր: Բայց ժամանակ անցավ, բայց հրապարակում չեղավ: Ես զանգահարեցի գլխավոր խմբագրին, բայց նա ասաց, որ որոշել է չտպագրել նյութը: «Բայց Դուք մի քանի շաբաթ առաջ հրապարակել էին ռեպորտաժ Խոջալուի դեպքերի մասին, ինչո՞ւ չեք ուզում ճշմարտությունը տպագրել Մարաղայի մասին»,- հարցրեցի ես: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է զբաղվենք ողբերգությունների առևտրով՝ պահելով հավասարակշռությունը»: Եվ կախեց լսափողը: Aquote2.png

Ահա ինչ է պատմում Քերոլայն Քոքսն այն մասին, թե ինչու Մարաղայում ԶԼՄ ներկայացուցիչներ չկային.

Aquote1.png Այդ օրերին ես շատ մարդ չէի բերել Մարաղա, որովհետև անվտանգ չէր: Այդ այցի ժամանակ ինձ հետ լրագրող էր, որը, ցավոք, ինձ հետ չեկավ Մարաղա, այլ գնաց շփման գիծ:

Նույն երեկոյան մենք հանդիպում ունեցանք Արցախի այն ժամանակվա ղեկավար Արթուր Մկրտչյանի հետ: Ես փորձում էի հուսադրել նրան պատմել ԶԼՄ-ներին Մարաղայի ողբերգության մասին: Բայց նա պատասխանեց. «Ես չեմ կարող: Մեզ՝ հայերիս համար շատ դժվար է պատմել մեր ցավի մասին»[10]

Aquote2.png


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]