Հակահայկականությունը Ադրբեջանում այսօր ունի շատ լայն տարածում[2], որը հիմնականում պայմանավորված է Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններով[3]։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ կազմակերպության, հայերը «ամենախոցելի խումբն են Ադրբեջանում ռասիզմի և ռասայական խտրականության դաշտում»[4]։ Ըստ 2012 թվականին անցկացված մի հարցման ադրբեջանցիների 91%-ը հայերին ընկալում են որպես իրենց երկրի ամենամեծ թշնամին[5]։ Ըստ մասնագետների՝ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայկական հուշարձանների մշակութային ցեղասպանություն[6]։
1905-1906 թվականներից սկսած, ու հատկապես 1918 թվականից 1920 թվականը, տեղի են ունեցել հայերի բազմաթիվ կազմակերպված սպանություններ Ադրբեջանում, հատկապես մայրաքաղաք Բաքվի և Շուշիի հայկական մշակութային կենտրոններում[7]։ Ներկայիս հայատյացությունը հիմնականում ձևավորվել է Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ հայերը պահանջում էին Մոսկովյան իշխանությունից փոխանցել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզըԱդրբեջանական ԽՍՀՄ-իցՀայկական ԽՍՀՄ[8]։ Ի պատասխան Հայոց պահանջատիրության, տեղի ունեցան հակահայկական հանրահավաքներ մի շարք քաղաքներում, որտեղ հակահայկական ազգայնական խմբերը քարոզում էին հայատյացության զարգացումը։ Այս ամենը հանգեցրեցին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցող հայ բնակչության ջարդերին։ 1988-ից 1990 թվականը մոտ 350,000 հայեր իրենց դեմ ուղղված բռնության հետևանքով փախուստի դիմեցին Ադրբեջանից[9]։
1994 թվականին ձեռք բերված հրադադարը ներկայումս գտնվում է ուժի մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված է որպես դե ֆակտո անկախ պետություն։ Սակայն այս ամենին հանդերձ ադրբեջանական կողմը դեռ շարունակում է իրականացնել հակահայկական քաղաքականություն իր ներսում և երկրից դուրս, որը ներառում է Հայաստանի և հայերի նկատմամբ ատելության քարոզչություն և հայկական մշակութային ժառանգության ոչնչացում[10][11][12]։
2014 թվականի դեկտեմբերին «Ենի Մուսավաթ» կուսակցության թերթը գրել է, որ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է համապետական զբաղմունք։ Թերթում ասվում է, որ Ադրբեջանում հայատյացությունը հասել է այն աստիճանի, որ այդ երկրում հանգիստ ապրելու համար անհրաժեշտ է պարզապես մեղադրել որևէ մեկին հայ լինելու կամ հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Ընդ որում անհրաժեշտ չեն փաստարկներ. հնարավոր է ուղղակի մեղադրել մարդուն ու դառնալ իշխանության սիրելին։
Հակահայկականության արտահայման բացակայությունը պարզապես արդյունք է արևմուտքի առաջ պարտավորությունների։ Եթե մարդը արտահայտի հակահայկական ատելություն, արևմուտքը նրա հետ չի համագործակցի[13]
«Երգչուհի Շերի դեմ քարոզչություն
Ադրբեջանում թուրքական Մադո ռեստորանների ցանցում ծագումով հայ ամերիկացի երգչուհի Շերի երգի հնչելու փաստը լայն արձագանք է ստացել հասարակության մեջ։ Մասնավորապես Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին նշել է[14].
Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ նման հարցերում հասարակական կարծիքը չափազանց կարևոր է։ Այդ սրճարանը պետք է տուգանվի։ Հասարակական վայրերում նվագել մի ժողովրդի երաժշտություն, որը գրավել է մեր հայրենիքի 20 տոկոսը, իրականացրել է ցեղասպանություն Խոջալույում, իմ կարծիքով դա նույնիսկ ավելի վատ է, քան հայ լինելը։ Դրա դեմ պետք է արտահայտվի հասարակությունը, պետք է դադարել այցելել տվյալ հաստատությունը։ Նման սրճարանները, որտեղ հնչում է թշնամական երաժշտություն, խափանում են ազգային մտածելակերպը ու պետք է բոյկոտի ենթարկվեն։ Սեփականատերերը չպետք է մոռանան, որ նրանք գործում են Ադրբեջանում, ու նման պահելաձևը կարող է բերել լուրջ հետևանքների։
«Հայը»՝ որպես վիրավորանք
2014 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում ճանապարհային ոստիկան Նաթիգ Մովլաևի ու քաղաքացի Ազադ Ալիևի միջև տեղի է ունեցել միջադեպ. ոստիկանը տուգանել է քաղաքացուն անթույլատրելի վայրում մեքենան կայանելու համար, վերջինիս հայրը արտահայտվել է՝ անվանելով ոստիկանին «հայ»։ Ոստիկանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ալիևին, ով, ըստ ոստիկանի խոսքերի, թույլ է տվել հանրության աչքի առաջ վիրավորել իրեն՝ կոչելով իրեն «հայ»։
↑«Report on Azerbaijan»(PDF). Strasbourg: European Commission against Racism and Intolerance. 2003 թ․ ապրիլի 15. էջ 2. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին. «Due to the conflict, there is a widespread negative sentiment toward Armenians in Azerbaijani society today." "In general, hate-speech and derogatory public statements against Armenians take place routinely.»
↑(ռուս.)Fyodor Lukyanov, Editor-in-Chief of the journal Russia in Global Affairs«Первый и неразрешимый». Vzglyad. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին. «Армянофобия – институциональная часть современной азербайджанской государственности, и, конечно, Карабах в центре этого всего. "Armenophobia is the institutional part of the modern Azerbaijani statehood and Karabakh is in the center of it."»
↑«Azerbaijan: The Status of Armenians, Russians, Jews and other minorities»(PDF). Washington, DC: Immigration and Naturalization Service. 1993. էջ 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին. «Despite the constitutional guarantees against religious discrimination, numerous acts of vandalism against the Armenian Apostolic Church have been reported throughout Azerbaijan. These acts are clearly connected to anti-Armenian sentiments brought to the surface by the war between Armenia and Azerbaijan.»
↑Peter G. Stone, Joanne Farchakh Bajjaly (2008). The destruction of cultural heritage in Iraq. Woodbridge, Suffolk: Boydell Press. էջ xi. ISBN9781843833840.