Jump to content

Ադրբեջանի ազգային հերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի ազգային հերոս
Изображение орденской планки
Երկիր Ադրբեջան
Տեսակպատվավոր կոչում, highest honors of Azerbaijan? և state decoration?
ՊարգևատրողԱդրբեջանի նախագահ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմարտի 25, 1992
Պարգևատրման քանակը219 (հունիսի 25, 2024), 106 (դեկտեմբերի 18, 1992), 126 (նոյեմբերի 20, 1993) և 152 (դեկտեմբերի 11, 1994)
Հերթականություն
Ավագ պարգևHero of the Patriotic War? և Hero of the Patriotic War Medal?
Կրտսեր պարգևmedal "For the Homeland"?
 National Heroes of Azerbaijan Վիքիպահեստում

Ադրբեջանի ազգային հերոս (ադրբ.՝ Azərbaycan milli qəhrəmanı), Ադրբեջանի Հանրապետության ազգային բարձրագույն կոչումը։ Ստեղծվել է 1992 թվականի մարտի 25-ին։ 1992 թվականի հուլիսի 15-ի մեկ այլ որոշմամբ ստեղծվել է «Ոսկե աստղ» շքանշանը, որի շնորհումը վկայում է անձի կողմից ազգային հերոսի կոչման ստացումը[1]։ Որոշումն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ազգային հերոսի կոչումը միևնույն անձին Ադրբեջանում կարող է շնորհվել միայն մեկ անգամ[2]։ Ընդորում, այն շնորհվում է բացառապես Ադրբեջանի քաղաքացիներին։

Կոչումը շնորհվում է Ադրբեջանի պաշտպանության հարցում ազգային կարևորություն ունեցող ծառայությունների մատուցման, պետական համակարգի ամրապնդման և ազգային կարևոր արժեքների ստեղծման համար[3]։

Կոչման շնորհման կանոնակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի փետրվարի 6-ից գործում է օրենքի հետևյալ խմբագրումը[4].

  1. «Ադրբեջանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է անձնական քաջության և արիության համար, որը ցուցաբերվում է Ադրբեջանի Հանրապետության ինքնավարության, տարածքային ամբողջականության պաշտպանության և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման ժամանակ։
  2. «Ադրբեջանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը շնորհված անձանց տրվում է «Ոսկե աստղ» մեդալը, որն անձը կրում է կրծքավանդակի ձախ հատվածում։
  3. Նոր մեդալը իրենից ներկայացնում է ոսկյա ութաթև աստղ՝ հարթ երկերեսանի ճառագայթներով, 31,5 մմ տրամագծով, որը երկու մանր օղակների և մեկ օղակ-կապի միջոցով միացված է հնգանկյուն թիթեղիկի հետ՝ 27×20 մմ չափսերով շրջագծով եզրագծված շրջանակով։ Թիթեղի ներքին հատվածը պատված է մուարե ժապավենով, որի գույները համապատասխանում են Ադրբեջանի Հանրապետության դրոշին (կապույտ, կարմիր, կանաչ)։ Մեդալի դարձերեսի կենտրոնում առկա է «Ադրբեջանի ազգային հերոս» գրությունը։ Վերին ճառագայթի վրա փորագրված է հերթական համարը։ Մեդալը կրում են կրծքավանդակի ձախ հատվածում՝ մյուս շքանշաններից և մեդալներից վերև։

Անկախ Ադրբեջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանն ու Հայաստանը ներգրավվեցին Արցախյան հակամարտության մեջ, ինչի հետևանքով մի շարք ադրբեջանցիների շնորհվեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Շքանշանակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «On the title of "National Hero of Azerbaijan"». Azerbaijans.com (անգլերեն).
  2. ↑ «Quliev Madat». Ministry of Internal Affairs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 29-ին.
  3. ↑ ""Azərbaycanın Milli Qəhrəmanı" adının təsis olunması haqqında" Azərbaycan Respublikasının Qanununda dəyişikliklər edilməsi barədə" Azərbaycan Respublikasının 15 iyul 1992-ci il tarixli, 210 nömrəli Qanunu (az)
  4. ↑ Государственные награды Республики Азербайджан Արխիվացված 2012-04-25 Wayback Machine — Официальный сайт председательства Азербайджана
  5. ↑ «President Ilham Aliyev signed order to confer title of National Hero upon Ensign Mubariz Ibrahimov». Azerbaijan Press Agency. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի ազգային հերոս» հոդվածին։