Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն
Azərbaycan Respublikasının Xüsusi Dövlət Mühafizə Xidməti.jpg
Տեսակպետական մարմին
ՏեղագրությունԲաքու
Կառուցվածօգոստոսի 23, 1993
Կայքdmx.gov.az/index.html

Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն (ԱՊՊՀԾ) (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xüsusi Dövlət Mühafizə Xidməti), պետական ռազմական կազմակերպություն, որն ուղղակիորեն ենթարկվում է Ադրբեջանի նախագահին:

Ծառայությունը ապահովում է երկրի նախագահի և պետական մարմինների, ինչպես նաև Ադրբեջան այցելող օտարերկրյա կառավարությունների ու պետության ղեկավարների, նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի անվտանգությունը: Կազմակերպությունը կազմակերպում և ապահովում է պետական մարմինների միջև հաղորդակցությունը և դրա անվտանգությունը:

Պետական հատուկ ծառայությունը կառավարվում է Ադրբեջանի Սահմանադրությամբ, Ադրբեջանի օրենսգրքով[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության պատմությունը սկսվում է 1931 թվականից, Ներքին գործերի ժողովրդական կոմիտեի 5-րդ հատուկ ստորաբաժանման ստեղծումով: 1938 թվականին ստորաբաժանման 2-րդ բաժինը Բաքու քաղաքում ունեցել է Գործադիր մարմնի դեպարտամենտ: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի № 485 հրամանով հրամանով ծառայությունը վերանվանվեց Ներքին գործերի նախարարությանն առընթեր գերագույն պետական և վարչական մարմինների պաշտպանության վարչություն: Դեկտեմբերին կրկին Մութալիբովի հրամանով ստեղծվում է Ադրբեջանի Ազգային գվարդիան, որը մտնում է Պետական պահպանության հատուկ ծառայության կազմի մեջ: 1992 թվականի փետրվարի 25-ից ստեղծվեց Նախագահի անվտանգության ծառայությունը և գերագույն պետական կառավարման և վարչական մարմինների անվտանգության ծառայությունը: 2002 թվականի մայիսի 2-ին կառույցը վերանվանվեց Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն:

MiMil 171AZE.jpg

Կապի և տեղեկատվական անվտանգության պետական հատուկ գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալությունը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին երկրի նախագահի № 708 հրամանով: Գործակալության խնդիրն է` պետական հաղորդակցությունների, նախագահական հաղորդակցությունների, մասնագիտացված տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի, միջգերատեսչական էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգի, կառավարական մարմինների ինտերնետային ցանցերի, դրանց ինտերնետային տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնում տեղակայումը, տեղեկատվական համակարգերի անվտանգության պարամետրերի մոնիտորինգը և անվտանգության ապահովումը:

Գործակալությունը ինֆորմացիոն անվտանգության ոլորտում մասնակցում է պետական քաղաքական ծրագրերի մշակման և դրանց կյանքի կոչման գործնթացին[2]:

Ազգային գվարդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիան ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 25-ին և հանդիսանում է Ադրբեջանի կառավարության զինուժը: Այն սկսեց ակտիվ գործել 1996 թվականի դեկտեմբերից:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 30-ին ստեղծվեց նորագույն սարքավորումներով հագեցած ուսումնական կենտրոն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Официальный сайт

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի զինված ուժեր

Ադրբեջանի Ազգային գվարդիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AZƏRBAYCAN RESPUBLİKASI - XÜSUSİ DÖVLƏT MÜHAFİZƏ XİDMƏTİ»։ dmx.gov.az։ Վերցված է 2019-03-22 
  2. CERT-MF։ «О НАС» (անգլերեն)։ cert.gov.az։ Վերցված է 2019-03-22