Այազ Մութալիբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այազ Մութալիբով
ադրբ.՝ Ayaz Niyazi oğlu Mütəllibov
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1938(1938-05-12)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 27, 2022(2022-03-27)[2] (83 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մայրենի լեզուադրբեջաներեն
Կրոնիսլամ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱդիլա Մութալիբովա
Ծնողներհայր՝ Niyazi Mütəllibov?
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, Ադրբեջանի նախագահ, President of the Azerbaijan SSR?, Chairman of the Council of Ministers of the Azerbaijan SSR?, Deputy Chairman of the Council of Ministers of the Azerbaijan SSR?, Chairman of the State Planning Committee of the Azerbaijan SSR? և Minister of Local Industry of the Azerbaijan SSR?
ԿուսակցությունԽՄԿԿ, Civic Unity Party?, Azerbaijan Social Democratic Party? և անկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
Ստորագրություն
Изображение автографа
 Ayaz Mutallibov Վիքիպահեստում

Այազ Մութալիբով (ադրբ.՝ Ајаз Нијази оғлу Мүтәллибов, Ayaz Niyazi oğlu Mütəllibov, մայիսի 12, 1938(1938-05-12)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2022(2022-03-27)[2], Բաքու, Ադրբեջան), խորհրդային և ադրբեջանցի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1989-1990), Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991), Ադրբեջանի առաջին նախագահ (1990-1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այազ Մութալիբովը ծնվել է 1938 թվականի մայիսի 12-ին Բաքվում՝ շեմախացու ընտանիքում[3]։ Հայրը՝ Նիյազ Մութալիբովը, մասնագիտությամբ վիրաբույժ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մայրը՝ Քուբրա Մութալիբովան, գինեկոլոգ։ 1956 թվականին ավարտել է Բաքվի № 189 միջնակարգ դպրոցը, իսկ 1962 թվականին՝ Ադրբեջանի Նավթի և քիմիայի ինստիտուտը։ 1958 թվականին Մութալիբովն սկսում է աշխատել Ադրբեջանի Հիդրոտեխնիկայի և հողաբարելավման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ տեխնիկ-կոնստրուկտոր, այնուհետև՝ կոնստրուկտորական բյուրոյում՝ ինժեներ, ցեխի վարպետ, կոնստրուկտորական հատուկ բյուրոյի պետ և Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի գլխավոր ինժեներ[4]։ 1963 թվականին մտել է ԽՄԿԿ, 3 տարի անց՝ 1966 թվականին դարձել Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի տնօրեն, իսկ 1974 թվականին՝ Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների արտադրական միության գործադիր տնօրեն[4]։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Այազ Մութալիբովն ընտրվում է Բաքվի Նարիմանովի շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1979-1982 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար։ 1982 թվականին նշանակվում է Ադրբեջանական ԽՍՀ պետպլանի նախագահ և Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1989-1990 թվականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ։ 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողդեպուտատ[5]։ 1990 թվականի հունվարի 25-ին Բաքվի դեպքերից հետո Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի պլենումի ժամանակ ընտրվեց Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար[6]։ 1990 թվականի մայիսի 19-ին Գերագույն խորհրդի կողմից ընտրվել է որպես Ադրբեջանական ԽՍՀ նախագահ[7]։ 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։ 1990 թվականի հուլիսի 13-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։

1991 թվականի օգոստոսի 19-ին, պետական այցով լինելով Իրանում, հայտարարեց Արտակարգ դրության պետական կոմիտեին աջակցելու մասին[8]։ Արտակարգ դրության պետական կոմիտեի ցրվելուց հետո՝ օգոստոսի 30-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» դեկլարացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://vesti.az/politika/skoncalsya-byvsii-prezident-azerbaidzana-ayaz-mutallibov-459853
  3. «МУТАЛИБОВ Аяз Ниязи оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն)։ База данных "Лабиринт 
  4. 4,0 4,1 Николай Александрович Зенькович Самые закрытые люди: энциклопедия биографий. — Olma Media Group, 2002. — С. 391. — ISBN 5948500357, 9785948500355
  5. Николай Александрович Зенькович Самые закрытые люди: энциклопедия биографий. — Olma Media Group, 2002. — С. 393. — ISBN 5948500357, 9785948500355
  6. «БАКУ: ХРОНИКА СОБЫТИЙ» (ռուսերեն)։ Журнал «Власть»։ 29.01.1990 
  7. 09014
  8. Ольга Васильева, «Республики во время путча» в сб.статей: «Путч. Хроника тревожных дней». Archived 2007-10-01 at the Wayback Machine. Печатное издание — издательство «Прогресс», 1991

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]