Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքեր
Նրանց ներկայիս հրամանատարն է գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովը, որը միաժամանակ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարն է[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի ՀՕՊ-ի զորքերի պատմությունը սկսվում է зенитно-артиллерийских частей и истребительно-авиационных отрядов Բաքվի կոմունայի զենիթա-հրետանային զորամասերից և կործանիչ-ավիացիոն ջոկատներից, որոնք գոյություն ունեին 1918 թվականին և 1920-1921 թվականներին Հարավային Կովկասը զավթած Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի զենիթա-հրետանային զորամասերից և կործանիչ-ավիացիոն ջոկատներից։ Սկսած 1930-ական թվականներից Բաքու քաղաքի տարածաշրջանը օդից պաշտպանում էր հատուկ ստեղծված ԽՍՀՄ Զինված ուժերի ՀՕՊ-ի 3-րդ կորպուսը[2]։ 1944 թվականի մարտին ԽՍՀՄ բարձրագույ ռազմական մարմինը՝ ГКО-ն որոշում կայացրեց[3] ՀՕՊ-ի անդրկովկասյան գոտու հիման վրա ստեղծել ՀՕՊ-ի անդրկովկասյան ռազմաճակատը, որի շտաբը տեղղակայվեց Թբիլիսի քաղաքում։ Այդ ռազմաճակատի կազմում ընդգրկվեցին ՀՕՊ-ի Բաքվի բանակը, ՀՕՊ-ի 2-րդ և 8-րդ առանձին բրիգադները և ՀՕՊ-ի 298-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիան։
Այդ ռազմաճակատի գլխավոր խնդիրն էր Բաքվի, իր շրջակայքի և Ապշերոնյան թերակղզու նավթահանքերի հակաօդային պաշտպանությունը։
Ադրբեջանի ներկայիս ՀՕՊ զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմը և հանդերձանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պատկեր | Անվանում | Արտադրող պետություն | Տիպ | Քանակություն | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|---|
| Համալիրներ | |||||
| Երկաթյա գմբեթ | Գործողության փոքր շառավղով զենիթահրթիռային համակարգ | 1 դիվիզիոն (զենիթային գումարտակ)[4]
3-4 արձակման կայանք |
Պայմանագիրը Իսրայելի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2013 թվականին։ | ||
| Բարաք-8 զենիթահրթիռային համալիր | Զենիթա-հրթիռային համակարգ | 1 դիվիզիոն (զենիթային գումարտակ)[4][5]
9 արձակման կայանք |
Պայմանագիրը Իսրայելի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2011 թվականին։ Նաև գնվել է 75 հրթիռ՝ Բարաք-8 համակարգի համար։ Նաև՝ Spyder տեսակի սպառազինություն։ | ||
| Ս-300ՊՄՈՒ2 «Ֆավորիտ»՝ С-300ПМУ2 «Фаворит» | Գործողության միջին շառավղով զենիթահրթիռային համակարգ | 16[5][6] | Առաջին անգամ Ադրբեջանի ՀՕՊ-ի Ս-300-ը ցուցադրվել է 2011 թվականի հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ։ 2010 թվականին մատակարարվել են 2 դիվիզիոն հրթիռային համակարգեր, իսկ 2011-ին՝ ևս 1 դիվիզիոն։ Նաև գնվել են 112 միավոր 48Ն6ՈՒ2/СА-10Е ռուսաստանյան արտադրության հրթիռներ[4]։ | ||
| Ս-200 | Գործողության հեռավոր շառավղով զենիթահրթիռային համակարգ | 4[5] | |||
| Ս-125, Ս-125-2ՏՄ «Պեչորա-ՏՄ»]] | Գործողության փոքր շառավղով զենիթահրթիռային համակարգ | մինչև 54 միավոր արձակման կայանք[5]Արխիվացված 2016-03-04 Wayback Machine | 54 միավոր 2009-2014 թվականներին արդիականացվել է Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից մինչև Ս-125-ՏՄ «Պեչորա-2Տ»-ի մակարդակը[6]։ | ||
| Бук-М1-2/Բուկ-ՄԲ | Զենիթահրթիռային համալիր | 18 արձակման կայանք[5] | |||
| Տոր (զենիթահրթիռային համալիր), Տոր-Մ2Է | Զենիթահրթիռային համալիր | 8[5] | 2014 թվականի դեկտեմբերի սկզբին ԻԼ-76 ինքնաթիռով Ադրբեջան ժամանեց 10 միավոր Տոր-Մ2Է ՀՕՊ սպառազինություն, ինչօես աև դրանց սպասարկման այլ տեխնիկա։ | ||
| Սիտլիետ Տ38՝ «Стилет» | Զենիթահրթիռային համալիր | 2 մարտկոց[7] | Բելառուսական «Տետրաթդր»՝ «Тетраэдр» ընկերության բաժնի պետ Իգոր Նովիկը՝ բելառուս լրագրողների հետ հետ զրույցում նշեցլ է, որ Ադրբեջան է մատակարարվել «Ստիլետ» ԶՀ համալիրների երկու մարտկոց, այժմ կատարվում է Ադրբեջանից ստացված ավելի խոշոր պատվեր։ | ||
| SPYDERSR | Կաղապար:ԻսրայելԻսրայել | Զենիթահրթիռային համալիր | Н/К | 2012 թվականին Ադրբեջանը Իսրայելից գնել է $1,6 մլրդ դոլարի սպառազինություն, այդ թվում՝ SPYDERSR | |
Ռադիոտեղորոշիչ կայաններ (ՌՏԿ-ներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբալայի ՌՏԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]EL/M-2080 Green Pine
[խմբագրել | խմբագրել կոդը]EL/M-2080 Green Pine (եբրայեցերեն՝ אורן ירוק, արտասանվում է [oʁen jaʁok]) հանդիսանում իսրայելական ցամաքային հակաօդային պաշտպանության կայքն։ Դրա մեջ աշխատում է Իսրայելի Aerospace Industries ռազմարդյունաբերական ընկերության Elta դուստր ձեռնարկության արտադրանք հանդիսացող ռադարը։ Green Pine-ը աշխատում է հրթիռների որոնման, հայտնաբերման, հետևման և թիրախավորման ոլորտներում։ Ունակ է հայտնաբերել մինչև 500 կմ (310 մղոն) հեռավորությամբ նպատակակետերը (թիրախները), և կարող է հետևել մինչև 30 նպաակակետեր, որոնք ունեն ավելի քան 3000 մ/վ (10000 ոտնաչափ/վ) արագություն։ Ռադարը լուսավորում է իսկական նպատակակետը և հրթիռները ուղղորդում նրա վրա մինչև 4 մետր ճշգրտությամբ։
80К6M ՌՏԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս-բելառուսական համատեղ արտադրության և ուկրաինական կողմից արդիականացված մոբիլ ՌՏԿ է։ 2013 թվականի հունիսի 26-ին ցուցադրվել է Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ։
ELM-2288 AD-STAR և ELM-2106NG.
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 25 октября 2013 19:46(չաշխատող հղում)
- ↑ «БАКИНСКИЙ ОКРУГ ПРОТИВОВОЗДУШНОЙ ОБОРОНЫ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Постановление № ГОКО-5508сс от 29 марта 1944 г
- 1 2 3 [SIPRI (Stockholm International Peace Research Institute) 2011]
- 1 2 3 4 5 6 Александр Храмчихин Армия одной войны // Военно-промышленный курьер : Газета. — 2016. — № 10 (625). — ISSN 1729-3928. Архивировано из первоисточника 1 հոկտեմբերի 2020.
- 1 2 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Лукашенко продал Азербайджану две батареи ЗРК «Стилет»
| ||||||||||||||||||||||
