Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարություն
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարություն Аzərbаycаn Rеspubliкаsının Мüdаfiə Sənаyеsi Nаzirliyi | |
---|---|
![]() | |
Տեսակ | նախարարություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ԱՌԱՆ |
Ստեղծման թվական | Դեկտեմբերի 16, 2005 |
Ենթարկում | Ադրբեջանի նախագահ |
Շտաբակայան | 40, Մեթբուաթ պողոտա, Բաքու, AZ 1141, Ադրբեջան |
Պատասխանատու նախարար | Յավեր Ջեմալ |
Կայք | mdi.gov.az |
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարություն (ադրբ.՝ Аzərbаycаn Rеspubliкаsının Мüdаfiə Sənаyеsi Nаzirliyi), Ադրբեջանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը պատասխանատու է երկրի ռազմական արդյունաբերության դիզայնի, արտադրության, կարգավորման, բաշխման և սպասարկման համար։
Նախարարությունը ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին նախագահական որոշմամբ։ Ներկայիս նախարարը Յավեր Ջեմալն է։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Արդիականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետևակի մարտական մեքենաների և զրահամեքենաների արդիականացում[1]
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԿՌՀ. 107 մմ տրամագծով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ TR-107 և TRB-107 հրթիռները կարող են թիրախին հարվածել մինչև 11 կմ հեռավորությունից։
Ականանետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 120 մմ տրամագծով Mortar Bomb
Ինքնաձիգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոշոր տրամաչափով դիպուկահար ինքնաձիգ «IST Ինստիգլալ», 14.5 մմ
- Ատրճանակներ․ «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ»
- Խազրի ինքնաձիգ
Զրահամեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 14 տեղանոց «Մատադոր» զրահապատ մեքենա, 45 միավոր (2016 թ․)
- 10 տեղանոց «Մարոդեր» զրահապատ մեքենա, 46 միավոր (2016 թ․)
Գործիքակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Seismic Mine Fuze-5 (Գիզիլջիմ), (Իսկրա), հակաականային գործիքակազմ[2]
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը ռազմական տեխնիկայի արտադրության և արդիականացման բնագավառում համագործակցում է հետևյալ երկրների հետ․
Իսրայել - ռազմական տեխնիկայի արտադրություն և արդիականացում։
Հորդանան - համագործակցություն
Պակիստան - ավիացիոն ռումբերի և հրանոթների տարբեր տրամաչափերի արկերի արտադրություն։
Լեհաստան - համագործակցություն[3].
Ռուսաստան - ինքնաձիգերի արտադրություն։
Թուրքիա - ռազմական տեխնիկայի արտադրություն և արդիականացում։
Ուկրաինա - ռազմական տեխնիկայի արդիականացում։
Հարավաֆրիկյան Հանրապետություն - ռազմական տեխնիկայի արտադրություն և արդիականացում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Energyland.info — Ադրբեջանի հանրապետությունը մտադիր է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն
- ↑ «Seismic Mine Fuze-5»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-20-ին։ Վերցված է 2016-06-06
- ↑ Milaz информационное агентство, Первый независимый военно-информационный информационное агентство Южного Кавказа(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
|