Նախիջևանի առանձին համազորային բանակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 5-րդ բանակային կորպուս (այլ կիրառումներ)
| Նախիջևանի առանձին համազորային բանակ | |
|---|---|
Զինվորական համալիր ԱՀԲ ենթակայության տակ տարածքներից մեկում | |
| Ընդհանուր տեղեկություն | |
| Տեսակ | ռազմական կազմավորում |
| Երկիր | |
| Ենթարկոում | Ադրբեջանի զինված ուժեր և Ադրբեջանի պաշտպանության նախարարություն |
| Մտնում է | Ադրբեջանի ԶՈՒ |
| Թվակազմ | 20-40 հազար[1] |
| . | |
| Տեղաբաշխում | Նախիջևանի ԻՀ |
| Պատմություն | |
| Ստեղծվեց | 2013 դեկտեմբերի 18[2] |
| Ճակատամարտեր | 2018 թվականի հայ-ադրբեջանական բախումներ, 44-օրյա պատերազմ, Հադրութի գրավում, Ճակատամարտ Ֆուզուլիի համար և Շուշիի գրավում |
| Հրամանատարներ | |
| Ներկա հրամանատար | Քերեմ Մուսթաֆաև[3] |
Նախիջևանի առանձին համազորային բանակ (Նախիջևանի ԱՀԲ, ՆԻՀ ԱՀԲ) (ադրբ.՝ Naxçıvan Əlahiddə Ümumqoşun Ordusu), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի հատուկ ստորաբաժանում։ ԱՀԲ հրամանատարն է ԱՀ Պնախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախիջևանի առանձին համազորային բանակ կազմավորվել է 5-րդ բանակային կորպուսի հիման վրա՝ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրության հաստատման վերաբերյալ» (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Müdafiə Nazirliyi haqqında Əsasnamənin təsdiq edilməsi barədə) հրամանագրի համաձայն[2]։
Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2014 թվականի մայիսի 14-ի հրամանագրով ԱՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ – Առանձին համազորային բանակի հրամանատար[3]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն որոշ աղբյուրների, Նախիջևանի ԱՀԲ թվաքանակը կազմում է մոտավորապես 20-40 հազար զինծառայող[1]։ Բացի այդ, Նախիջևանում է տեղակայված հարձակվողական համակարգերով զինված Թուրքիայի ԶՈՒ բազմահազարանոց էքսպեդիցիոն կորպուսը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||