Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մայիս, 2018)
Գյուննուտի բախումներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ղարաբաղյան հիմնախնդիր | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի զիված ուժեր | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Կորուստներ | |||||||
1-ից 3 | 1 |
Գյուննուտի բախումներ (ադրբ.՝ Günnüt döyüşləri), հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թվականի մայիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումներ: Բախումները և ռազմական դիվերսիանները ավարտվեցին Ադրբեջանի՝ իր իսկ ինքնավար հանրապետության տարածքում գտնվող գյուղերի և բարձրակետերի գրավմամբ, որոնք համարվում էին չեզոք տարածք՝ Հայաստանի և Ադրբեջանական շփման գծերի միջև[1]: Մայիսի վերջին Ադրբեջանի նախիջևական ուժերը գրավեցին չեզոք տարածքում գտնվող Գյուննուտը՝ Հայաստանի կողմից 1992 թվականին ոչնչացված մի գյուղ: Ադրբեջանական կողմը նաև գրավեց Կիզիլկայի և Մեհրդաղի կետերը[2]: Նաև ադրբեջանական ուժերը տեղաշարժվեցին Արենի գյուղի մոտակայքում՝ իր իսկ սահմանների ներսում[3][4]:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և քննադատել է ադրբեջանական կողմի սադրանքները՝ դրանք անվանելով «անընդհունելի և անպատասխանատու գործողություններ՝ իրավիճակն էսկալացիային հասցնելու նպատակով»: Նաև նշվել է, որ «դա բավականին տհաճ և միևնույն ժամանակ կանխագուշակելի է, որ Ադրբեջանը հայկական կողմի ամեն մի մարդասիրական կամ բարեգործական գործողություններ օգտագործում է իր քարոզչության համար»: նաև նախազջուշացվել է, որ «ադրբեջանական կողմի ցանկացած մի սադրանք կանխվելու է և բերելու է հայկական կողմի պատասխան գործողություններին»:
Ադրբեջանական կողմի մեկ և հայկական կողմի 3-ից ոչ շատ զինվոր զոհվել են բախումների արդյունքում:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական ուժերը չեզոք գոտում գտնվող Գյուննուտ գյուղը իր կառավարության տակ են վերցրել 1992 թվականին[5]:
2018 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Նրա խոսքերով, ադրբեջանական զորքերի նախիջևանյան մասը ստեղծել էր հատուկ հրթիռային համակարգ, որը իբրև թե կարող է հեշտությամբ հարվածել Հայաստանի մայրաքաղաք Երևանին[6]: Երկու օր անց՝ Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը այցելել էր հայ-նախիջևանյան շփման գիծը՝ ռազմական ուժերի տեղակայությունը ստուգելու համար[7]:
Բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայկական կողմը բախումներից առաջ կրակ էր բացել նախիջևանի ինքնավար հանրապետության շարուրի գավառի ուղղությամբ: Հաջորդ օրը Ադրբեջական կողմը սկսել էր հարձակումը՝ ի պատասխան հայկական կողմի ագրեսիայի: Զաքիր Հասանովի հրամանով՝ նախիջևանի ուժերը սկսեցին պաշտապանական օպերացիա՝ գյուննուտի ուղղությամբ[8] :
Ըստ հայկական կողմի տվյալների՝ ոչ մի ագրեսիա չէր եղել, և ադրբեջանական կողմը ինքն էր սկսել սարդանքը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանդ դեմ:
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյունուտի բախումների 2016 թվականի ապրիլի 5-ից, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին ամենամեծ բախումներն էին: Բախումների նախաջծմանը վերաբերյալ շատ վարկածներ էին ստեղծվել: Ադրբեջանական քարոզչությանը համաձայն՝ Հայկական կողմը իբրև թե պատրաստվում էր նախիջևանի վրա անակնկալ հարձակում կազմակերպել[9]:
2018 թվականի հունիսի 8-ին ադրբեջանական կողմը սկսեց Գյուննուտի մասում մեծ շինարարական աշխատանքներ[10]:
Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 20-ին ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ադիլ Թաթարովի մահվան մասին, ով ծառայում էր հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմը նշեց, որ Ադրբեջանի զինծառայողը հայկական սահմանին հարձակում էր իրագործում[11], և որ Ադրբեջանը խախտում է զինադադարը՝ վերջին ժամանակահատվածներում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր մասերում ինժեներական աշխատանքներ և սահմանի ամրապնդումներ անց կացնելով: Սակայն հունիսի 6-ին Ադիլ Թաթարովը հետմահու պարգևատրվեց Զաքիր Հասանովի կողմից[12]:
Մի շարք ադրբեջանական կայքեր նշում էն, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 7 զինվոր, սակայն այդ վարկածը չի հաստատվել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից:
Կոչում | Անուն | Ծննդյան թիվ | Թաղման թիվ | Թաղման վայր՝ |
---|---|---|---|---|
Նորակոչ | Ադուլ Ալի Օղլի Թաթարով | 1999 | 2018 թվականի մայիսի 22 | Ղըրաղ Քասաման |
Հայկական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն՝ երեք հայկական զինծառայողներ սպանվել են՝ բախումների արդյունքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Մարտին Խաչատրյանի մահը, սակայն ժխտեց Համլետ Գրիգորյանի մահը՝ ըստ ՀՀ ՊԲ տվյալների, նա ինքնասպանություն է իրագործել Արցախի Հանրապետության տարածքում.[13]: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել Հակոբ Հակոբյանի մահվան մասին:
Կոչում | Անուն | Ծննդյան թիվ | Թաղման թիվ | Թաղման վայր՝ |
---|---|---|---|---|
շարքային | Հակոբ Հակոբյան | |||
լեյտենանտ | Մարտին Խաչատրյան | 1999 | 2018 թվականի մայիսի 22 | |
լեյտենանտ | Համլետ Գրիգորյան | 1999 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kucera Joshua։ «Azerbaijani military advances on tense Nakhchivan-Armenia border»։ eurasianet.org (անգլերեն)։ eurasianet.org։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Azerbaijan makes territorial gains in Nakhchivan as fighting with Armenia flares»։ www.intellinews.com (անգլերեն)։ www.intellinews.com։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Azərbaycan Ordusu 11 min hektardan artıq ərazini işğaldan azad edib»։ 1news.az (ադրբեջաներեն)։ 1news.az։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Azərbaycan ordusu Naxçıvan istiqamətində irəlilədi, böyük ərazini nəzarətə götürdü» (ադրբեջաներեն)։ sonxeber.az։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 8, 2018-ին։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ «GÜNNÜT KƏNDİ 26 İLDƏN SONRA İŞĞALDAN AZAD OLUNUB» (ադրբեջաներեն)։ cbc.az։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Prezident İlham Əliyev Naxçıvanda səfərdədir» (ադրբեջաներեն)։ Baku: sputnik.az։ մայիսի 16, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ «Defence minister visits south-western sector of borderline» (անգլերեն)։ Yerevan: Armenian Ministry of Defence։ մայիսի 18, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ «Azərbaycan ordusu daha bir kəndi işğaldan azad etdi - RƏSMİ» (ադրբեջաներեն)։ Sputnik.az։ հունիսի 8, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ «Hərbi ekspert: Laçın yoluna nəzarət işğaldan qurtulmaq üçün addımdır» (ադրբեջաներեն)։ oxu.az։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Naxçıvanda 11 min hektardan artıq ərazi və Şərurun Günnüt kəndi düşməndən azad edilib - RƏSMİ - VİDEO» (ադրբեջաներեն)։ report.az։ հունիսի 8, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ Rzaev Shahin (հունիսի 15, 2018)։ «Op-ed: On the Nakhchivan incident and possible new Karabakh negotiation format» (անգլերեն)։ Baku: jaw-news.net։ Վերցված է հունիսի 21, 2018(չաշխատող հղում)
- ↑ «Şəhid Adil Əli oğlu Tatarov "Şücaətə görə" medalı ilə təltif olunub» (ադրբեջաներեն)։ Agstafa City Government Executive։ մայիսի 22, 2018։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 6, 2018-ին։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ «Զինծառայող Համլետ Գրիգորյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել» (հայերեն)։ aysor.am։ մայիսի 21, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018