Հադրութի գրավում
Հադրութի գրավում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Հրամանատարներ | |||||||
Հադրութի գրավում, սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի սկզբին Հադրութում և դրա շրջակա գյուղերում ու բարձունքներում։ Հադրութը պատմական Խամսայի մելիքությունների Դիզակի մելիքությունն է, որը Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ի մաս էր կազմում և որը երբեք չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Ջաբրայիլ քաղաքը գրավելուց և նույնանուն շրջանի վրա գերակայություն հաստատելուց հետո ադրբեջանական ուժերն առաջացան հյուսիս՝ դեպի Հադրութ։ Ծանր հրետանային մարտերը սկսվեցին հոկտեմբերի 7-ից, իսկ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ուժերը գրավեցին քաղաքին կից ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող գյուղերն ու բարձունքները։ Ի սկզբանե հակամարտության երկու կողմերը պնդում էին, որ քաղաքը իրենց գերակայության տակ է, բայց ըստ երրորդ կողմի աղբյուրների՝ ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 14-ին կամ 15-ին արդեն գրավել էին քաղաքը։ Միևնույն ժամանակ ավելի շատ մարտեր տեղի ունեցան քաղաքի հյուսիսում և արևմուտքում՝ կողմերից յուրաքանչյուրը նպատակ ունենալով գրավել կարևոր նշանակության գյուղեր ու բարձունքներ մինչև հոկտեմբերի 30-ը, երբ երրորդ կողմը հավաստեց, որ ադրբեջանական ուժերը գտնվում են քաղաքի հյուսիսային հովտում[1]։
Իրադարձությունների ետնաբեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադրութն Արցախյան երկրորդ պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի տարածքում։ 1939 թվականի սեպտեմբերի 10-ից Հադրութը եղել է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութ շրջանի մայրաքաղաքը։ Այս կարգավիճակը մնաց մինչև 1991 թվականի նոյեմբերի 26-ը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո կազմալուծվեց նաև ԼՂԻՄ-ը։ 1991 թվականին մայիսին ԽՍՀՄ ԶՈՒ–ի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կարգադությամբ քաղաքը բռնի կերպով հայաթափվեց, որը տեղի ունեցավ Օղակ գործողության արդյունքում[2]։ 1992 թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքն անցավ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գերակայության տակ։ Հադրութի տեղանքը ռազմավարական տեսակետից կարևոր նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է Ղարաբաղը Ստեփանակերտին և Շուշիին կապող օղակը։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի սեպտեմբերի 27-ին բախումներ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, որը դե ֆակտո գտնվում է չճանաչված և ինքնահռչակ Արցախի Հանրապետության հսկողության տակ, բայց դե յուրե Ադրբեջանի մասն է կազմում[3]։ Երկու օր անց ադրբեջանցի պաշտոնյաները պնդեցին, որ նրանք ոչնչացրել են Հադրութի հրամանատարական դիտակետը։
Հոկտեմբերի 1-ին Արցախի իշխանությունները պնդեցին, որ Ադրբեջանի հրետանին ռմբակոծում էր Հադրութը[4]։ Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ նրանք ռմբակոծում էին միայն ռազմական բազաների վրա։
Արցախի իշխանությունները հայտնել են, որ ադրբեջանական ուժերը Սմերչ-ով 2 անգամ թիրախավորել են Հադրութը[5][6]։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը գրավել են Ջաբրայիլ քաղաքը և Ջաբրայիլի տարածքում մի քանի բնակավայր։ Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ Ջաբրայիլի շրջանը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։
Կռիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոկտեմբերի 7-ին հայկական իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական ուժերը ծանր հրետանիով ռմբակոծում էին Հադրութը[7][8]։
Հոկտեմբերի 9-ին մոտ ժամը 17:00-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը քաղաքի հարավարևելյան հատվածի մի շարք գյուղեր։ Սա հերքվեց ինքնահռչակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, ով շեշտեց, որ Արցախի ՊՆ-ն իր վերահսկողության տակ է վերցրել Հադրութը[9]։ Կոմսոմոլսկայա պրավդա և ԲԲՍ-ի ռուսական ծառայությունը հերքեց Ալիևի հայտարարությունները, իբր թե քաղաքը ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է[10][11]։
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանը զեկուցեց, որ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը Մոսկվայում կայացած 10 ժամ տևած բանակցություններից հետո համաձայնվել են մարդասիրական նկատառումներով հրադադար հաստատել[12][13] : Այդ օրը Հադրութում ծանր մարտեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին քաղաքի վրա ռմբակոծություններով։ Ըստ Արցախի արտգործնախարարության՝ ադրբեջանական մի սաբոտաժային և հետախուզական խումբ է ներթափանցել Հադրութ։ Այս խումբը ենթադրաբար բաղկացած էր 200 մարդուց և քաղաքի երկու կողմից էր ներս թափանցել[14]։ Ըստ Հադրութի իշխանությունների՝ Ադրբեջանը հարձակվեց Հադրութի վրա առանց հրետանու ու տանկերի ուղեկցության, վերջինիս նպատակը իր դիրքը դնելն էր[13][15]։ Արցախն ու Ադրբեջանը մեղադրեցին միմյանց Հադրութի վրա հարձակվելու մեջ[16][17][17][18]։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնեց, որ քաղաքը հայերի վերահսկողության տակ է։ Երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը հետ են մղել Տողի վրա հայերի հարձակման փորձը։
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը շեշտեց, որ Հադրութի հարևանությամբ գտնվող գյուղերը Ադրբեջանի հսկողության տակ են և որ Հայաստանի հատուկ նշանակության զորքերը փորձեցին հետ գրավել քաղաքը, բայց չի հաջողվել։ Միևնույն ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ քաղաքը Հայաստանի վերահսկողության տակ է, իսկ Ադրբեջանը անընդհատ փորձեր է ձեռնարկում քաղաք ներխուժելու[19][20][21]։ Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն նոր տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ այն նկարվել է Հադրութի կենտրոնից, բայց ԲԲՍ-ի ռուսական ծառայության թղթակիցը փաստեց, որ այն նկարվել է հարևան բարձունքներից և Թաղասեռից, ոչ թե Հադրութի կենտրոնից[22][23]։ Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ Հադրութում իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ ադրբեջանական ուժերը իրենց վերահսկողության տակ են առել Վարդաշատ բնակավայրը արևմուտքում, ինչպես նաև Հադրութի հյուսիսում գտնվող Քյուրաթաղը, Ջրակուսը և Ուխտաձորը։ Մինչ ադրբեջանական կողմը տեսանյութեր էր տարածում՝ պնդելով, որ Հադրութը և շրջակա կողմերը գտնվում են իր վերահսկողութայն տակ, հայկական կողմը շարունակում էր հերքել[24][25]։
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ իրավիճակը Հադրութում շարունակում էր լարված մնալ։ Հոկտեմբերի 18-ին ՌԻԱ Նովոստիի թղթակիցն իր զեկույցում նշեց Հադրութի մոտակայքում հրետանային փոխհրաձգություն է անցկացվում[26] : Ադրբեջանի Պն-ն շեշտեց, որ հայկական Սու-25 գրոհիչ է գետնին հավասարեցրել, իսկ հայկական կողմը ժխտեց այս փաստը։ Հոկտեմբերի 20-ին առավոտյան ծանր մարտեր ընթացան Հադրութի մոտակայքում՝ Ադրբեջանի կողմից գրոհով։ Երկու օր անց Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ Հադրութ ժամանած կամավորական ուժը լքել է տարածքը, մինչ Արցախի իշխանությունները փաստեցին Կարմիր Շուկայի մոտ տեղի ունեցող բախման մասին։ Հոկտեմբերի 23-ին Հադրութի մոտակայքում բախումներ տեղի ունեցան[27]։ Հոկտեմբերի 27-ին հայկական կողմը շեշտեց, որ ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Մարտունին, ադրբեջանական կողմը հերքեց[28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ryanmofarrell (30 October 2020)։ «Footage of Azerbaijani troops in a pickup confirms that they have crossed the ridge line from Hadrut valley; given the speed they're driving and the terrain, likely hold the next valley as well» (Թվիթ) (անգլերեն)։ Վերցված է 30 October 2020
- ↑ de Waal Thomas (2013)։ Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (2nd (revised and updated) ed.)։ NYU Press։ էջ 116
- ↑ «Armenia and Azerbaijan fight over disputed Nagorno-Karabakh» (անգլերեն)։ BBC։ 27 September 2020։ Վերցված է 15 October 2020
- ↑ «Azerbaijani armed forces strike Karabakh's Hadrut with Smerch MLRS, civilians injured: MOD»։ Aysor.am (անգլերեն)։ 2 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Azerbaijan again targets civilians, attacks Hadrut with artillery: MOD representative»։ Aysor.am (անգլերեն)։ 2 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Azerbaijan strikes Hadrut with Smerch for the second time today: MOD representative»։ Aysor.am (անգլերեն)։ 2 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Karabakh's Hadrut under attack: Artstun Hovhannisyan»։ Aysor.am (անգլերեն)։ 7 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Fighting continues all day long, Armenian troops fulfill their task brilliantly: MOD representative»։ Aysor.am (անգլերեն)։ 7 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «President of Artsakh highly appreciates combat readiness of servicemen in Hadrut»։ Armenpress։ 10 October 2020
- ↑ «На Степанакерт совершена новая атака» (ռուսերեն)։ Komsomolskaya Pravda։ 11 October 2020։ Վերցված է 21 October 2020
- ↑ «Война в Карабахе, день 16-й: умозрительное перемирие и 96 погибших у армян» (ռուսերեն)։ BBC Russian Service։ 12 October 2020։ Վերցված է 21 October 2020
- ↑ «Russia sponsors Nagorno-Karabakh cease-fire talks»։ AP NEWS։ 2020-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2020-10-10
- ↑ 13,0 13,1 Hovhannisyan Nailia Bagirova, Nvard (2020-10-10)։ «Armenia and Azerbaijan accuse each other of violating Nagorno-Karabakh ceasefire»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2020-10-10
- ↑ «Александр Коц, спецкор "Комсомольской правды", о ситуации в Гадруте» (ռուսերեն)։ BBC Russian Service։ 10 October 2020։ Վերցված է 21 October 2020
- ↑ «Armenia and Azerbaijan agree Karabakh truce»։ BBC News (անգլերեն)։ 10 October 2020։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2020-ին։ Վերցված է 10 October 2020
- ↑ «Armenia, Azerbaijan say Nagorno-Karabakh truce fails to hold»։ AP NEWS։ 2020-10-10։ Վերցված է 2020-10-10
- ↑ 17,0 17,1 «Nagorno-Karabakh: Armenia and Azerbaijan shaky ceasefire in force»։ BBC News (en-GB)։ 2020-10-10։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2020-ին։ Վերցված է 2020-10-10
- ↑ «Air raid sirens activated in Stepanakert City» (անգլերեն)։ Armenpress։ 10 October 2020։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2020-ին։ Վերցված է 10 October 2020
- ↑ «Works on blockading and eliminating Azeri sabotage group in Hadrut underway: Defense Army»։ Aysor.am (անգլերեն)։ 12 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Azerbaijan strikes Hadrut with Smerch for the second time today: MOD representative»։ Aysor.am (անգլերեն)։ 12 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Azerbaijanis concentrate large forces in an attempt to penetrate to Hadrut: Artsakh president's spokesperson»։ Aysor.am (անգլերեն)։ 12 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «"The only effective way to prevent the imminent humanitarian crisis is the recognition of the right of the people of Nagorno-Karabakh to self-determination" - PM to foreign diplomats»։ Aysor.am (անգլերեն)։ 12 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Война в Карабахе, день 17-й: тишина в Степанакерте и споры о взятии Гадрута»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-14
- ↑ «Situation in Hadrut unchanged for past 3-4 days: MOD representative»։ Aysor.am (անգլերեն)։ 16 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «Пресс-секретарь МО Армении ушел от ответа на вопрос, сдан ли Гадрут» (ռուսերեն)։ BBC Russian Service։ 16 October 2020։ Վերցված է 21 October 2020
- ↑ «В Карабахе в районе Гадрута продолжается артиллерийское противостояние» (ռուսերեն)։ RIA Novosti։ 18 October 2020։ Վերցված է 18 October 2020
- ↑ «В Баку сообщили о боях в Карабахе в ночь на пятницу» (ռուսերեն)։ RIA Novosti։ 23 October 2020։ Վերցված է 23 October 2020
- ↑ «Азербайджанские военные отрицают, что стреляли по Лачину.» (ռուսերեն)։ BBC Russian Service։ 27 October 2020։ Վերցված է 27 October 2020