Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թուրքմենական ԽՍՀից)
Jump to navigation Jump to search


Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Түркменистан Совет Социалистик Республикасы
Туркменская Советская Социалистическая Республика
 
Flag of the Turkmen Soviet Socialist Republic (1973–1991).svg Emblem of the Turkmen SSR.svg
(Դրոշ) (Զինանշան)

Նշանաբան
Әхли юртларың пролетарлары, бирлешиң! (թուրքմեներեն)
Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք

Քարտեզ

Soviet Union - Turkmen SSR.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Աշխաբադ
Մակերես 488 100 կմ2
(1989 թ.)
Բնակչություն 3 522 700 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, թուրքմեներեն
Հիմն Түркменистан Совет Социалистик Республикасы Дөвлет Гимни
Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգ

Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ ԹԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
Օրենսդրություն Թուրքմենական ԽՍՀ սահմանադրություն

Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Թուրքմենական ԽՍՀ, ԹԽՍՀ, Թուրքմենիա, թուրքմ.՝ Түркменистан Совет Социалистик Республикасы, ռուս.՝ Туркменская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 488,1 հզ․ կմ², բնակչությունը 1989 թվականի դրությամբ կազմել է 3 522 700 մարդ։ Մայրաքաղաքը՝ Աշխաբադ (338 հզ․ մարդ, 1983[1]

Պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

Ստեղծվել է 1921 թվականի օգոստոսի 7-ին՝ որպես Թուրքմենստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1925 թվականի մայիսի 13-ին վերածվել է միութանեկան հանրապետության։ 1990 թվականի օգոստոսի 22-ին հռչակել է ինքնիշխանությունը։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին վերանվանվել է Թուրքմենստանի Հանրապետություն։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Туркменская Советская Социалистическая Республика: Энциклопедический справочник (ռուսերեն)։ Աշխաբադ: Издательство Чувашского обкома КПСС։ 1984