Վարանդա (քաղաք)
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Վարանդա | ||
| ադրբ.՝ Füzuli | ||
| Երկիր | ||
| Շրջան | Հադրութի շրջան | |
| Համայնք | Ֆիզուլիի շրջան | |
| Հիմնադրված է | 1827 թվական թ. | |
| ԲԾՄ | 416 մ | |
| Խոսվող լեզուներ | հայերեն | |
| Բնակչություն | 26,765 մարդ (2010) | |
| Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | վարանդացի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +994 141 | |
|
| ||

Վարանդա (ադրբեջանական անունը՝ Ֆիզուլի), գյուղաքաղաք Արցախի Հանրապետության արևելքում։
Նախկինում եղել է Կարաբուլաղ անունով գյուղ Ելիզավետպոլի նահանգի Կարյագինոյի գավառում։
Ըստ Արցախի վարչական բաժանման՝ քաղաքը 1993 թվականից մտնում է Հադրութի հայաբնակ շրջանի կազմի մեջ[2][3], իսկ Ադրբեջանի Հանրապետությունը այն համարում է 1993-1994 թվականների պատերազմի ընթացքում հայերի կողմից գրավված տարածք, որը ներառվում է ադրբեջանական Ջաբրայիլի շրջանի կազմի մեջ։
2020 թվականի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Ֆիզուլի քաղաքի ազատելու մասին[4]։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ եթերում ասել է. «Փառապանծ ադրբեջանական բանակը ազատագրել է Ֆիզուլի քաղաքը և Ֆիզուլիի շրջանի Գոչահմեդլի, Չիմեն, Ջուվարլը, Փիրահմեդլի, Մուսաբեյլի, Իշըգլը, Դեդելի գյուղերը»[5][6][7]։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս հայտարարությունները[8]։
