Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զանգելանի շրջանից)
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Զանգելանի շրջան
ադրբ.՝ Zəngilan rayonu[1]
ԵրկիրԱդրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԱդրբեջան և ԱԽՍՀ
ՎարչկենտրոնԿովսական (Զանգելան)
Տարածք707
Zangelan Rayon.png
Հիմնադրված է1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-ZAN
Կոորդինատներ: 39°3′56.0000161″ հս․ լ. 46°41′48.99998410001″ ավ. ե. / 39.065555560028° հս․. լ. 46.6969444400277780° ավ. ե. / 39.065555560028; 46.6969444400277780

Զանգելանի շրջանը (ադրբ.՝ Zəngilan rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։ Նրա վարչական կենտրոնը Կովսական (Զանգելան) քաղաքն էր։ Մինչև խորհրդայնացումը մտել էր Հայաստանի Կապանի շրջանի մեջ։ Սահմանակից է Հայաստանի հանրապետությանը արևելքից և Իրանին հարավից և արևմուտքից։

1993 թ․ աշնանը հայկական զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը։ Վարչական միավորը դադարել է գոյություն ունենալուց՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մասը՝ նախկին ադրբեջանական Լաչինի ու Կուբաթլուի հետ։ Արցախի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ ԼՂՀ–ում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։

Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։

Զանգելանի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում, 1993 թվականի աշնանը[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։
  2. Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանը) 21 տարեկան է, Նյուսբոքս (newsbox.am), 2012 թ․ հոկտեմբերի 29