Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեբրաիլի շրջանից)
Ջեբրաիլի շրջան
ադրբ.՝ Cəbrayıl rayonu
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Խորհրդային Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
ՎարչկենտրոնՋեբրաիլ
ԲԾՄ434 մետր
Բնակչություն80 800 մարդ[1]
Տարածք1 050
Հիմնադրված է1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-CAB
Հեռախոսային կոդ994 26
Փոստային ինդեքսներAZ 1400
Ավտոմոբիլային կոդ14
cabrail-ih.gov.az

Ջեբրաիլի շրջանը[2] (ադրբ.՝ Cəbrayıl rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։ Նրա վարչական կենտրոնը Ջեբրաիլ (Մեխակավան) քաղաքն էր։ Սահմանակից է Իրանին հարավից և արևմուտքից։

1993 թ․ օգոստոսի վերջին հայկական զինված ուժերը ազատագրել են Ջեբրաիլի շրջանը։ Այն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի մասն է կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։

Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։

Արցախի կամուրջ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/population_2019.zip
  2. Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։