Ալիֆ Հաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիֆ Հաջիև
ադրբ.՝ Əlif Lətif oğlu Hacıyev
Alif Hajiyev during Nagorno-Karabakh War.jpg
հունիսի 24, 1953(1953-06-24) - փետրվարի 26, 1992(1992-02-26) (38 տարեկան)
ԾննդավայրԻվանյան
Մահվան վայրԻվանյան
ԳերեզմանՇեհիդների պուրակ
ՔաղաքացիությունԱդրբեջան
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱդրբեջանի ազգային հերոսներ և Qizil Ulduz Medal?

Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիև (ադրբ.՝ Əlif Lətif oğlu Hacıyev, հունիսի 24, 1953(1953-06-24), Իվանյան - փետրվարի 26, 1992(1992-02-26), Իվանյան), Ադրբեջանի զինված ուժերի մայոր, Ադրբեջանի Հանրապետության ազգային հերոս[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիֆ Հաջիևը ծնվել է 1953 թվականի հունիսի 24-ին Խոջալու քաղաքում։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր։ 1971 թվականին զորակոչվել է բանակ։ Նա ծառայել է Մինսկում։ 1973 թվականին բանակից զորացրվելուց հետո նա աշխատել է որպես վարորդ՛ Ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունում։

1974-1984 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի ներքին գործերի նախարարությունում և Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունում։

1976 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ Ֆրունզեի անվան հատուկ երկրորդական միլիցիայի դպրոց։ 1979 թվականին ավարտել է այդ դպրոցը, իսկ 1981 թվականին ուսումը շարունակել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայում։

1990 թվականին Հաջիևը վերադարձել է Խոջալու և սկսել աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեում։ 1990 թվականի դեկտեմբերին նա սկսել է աշխատել ներքին գործերի նախարարությունում։ Նշանակ ել է Խոջալու օդանավակայանի ներքին գործերի վարչության պետ։

Նա զոհվել է 1992-ի փետրվարի 25-ին ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թաղված է Բաքվի Շեհիդների պուրակում[4] [5]:

Մայոր Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիևը հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում ՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունիսի 6-ի թիվ 831 հրամանագրով։

Նրա անունն է կրում Բաքվի Նիզամի թաղամասի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիև
  2. Ադրբեջանի ազգային հերոսի մասին
  3. Azərbaycanın Milli Qəhrəmanları
  4. Վերջին գործողությունը Խոջալիում
  5. «Alef Hajiev, the militia leader, helped Hodjali cling on for a few months with little food, no gas, no electricity and firefights around a contracting perimeter.» — Hugh Pope. Sons of the conquerors: the rise of the Turkic world. — New York: The Overlook Press, 2006. — P. 59, ISBN 1-58567-804-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]