Իվանյան (Ասկերանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Իվանյան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 582 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1397[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 26 | |
| ||
Իվանյան, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից` 10 կմ արևելք։ Ունի ինքնակառավարման ենթակառուցվածքներ, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոցում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն անվանված է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի անունով։
Խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը կոչվում էր Խոջալու։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 1077.8 հա տարածք, որից 75.16 հա գյուղատնտեսական նշանակության։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1021 | 1090 | 1198 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1397 մարդ, կա 346 տնտեսություն[4]։ Իվանյան համայնքի հյուսիս-արևելքով հոսում է Կարկառ գետը։ Ջրամատակարարումն իրականցվում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 4 աղբյուրներ` Զինվորի, Հույսի, Շինամեջի և Հիշատակի։ Ոռոգման ջրի համար գործել են այօր չգործող արտեզյան երկու ջրհորներ։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիաով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես վկայում են 20-րդ դարավերջին և 1950-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից։ Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ (սարկոֆագ) էր։ Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է)։ Գտնվել են նաև օբսիդիսնից և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ մարգարիտներ, ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ։ Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին։ Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել[5]։ Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել Թիֆլիսի Կովկասյան թանգարանում[6]։ Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք առանձին գյուղեր էին։ 1897 թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը։ Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է Կարկառ գետ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, ճմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիվ 101 և Նորագյուղ-Ստեփանակերտ-Նորագյուղ թիվ 118 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։
Գյուղի մոտակայքում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իվանյան գյուղի մուտքը
-
Ստեփանակերտի օդանավակայան
-
Իվանյան գյուղի միջնակարգ դպրոցը
-
Խաղահրապարակ, Իվանյանում
-
Հերոս Օնիկ Կարոյի Գրիգորյանին նվիրված հուշարձան
-
Ստեփանակերտի օդանավակայան, Իվանյան
-
Ծխախոտի հումք, Իվանյան
-
Գյուղի տեսարաններից, Իվանյան
-
Ծխախոտի գործարան, Իվանյան
-
Կառուցվող շենք, Իվանյան
-
Իվանյանի մանկապարտեզ
-
Մանկապարտեզ, Իվանյան
-
Հուշարձան, Իվանյան
-
Տեսարան, Իվանյան
-
Գինու գործարան, Իվանյան
-
Գինու գործարանը ներսից, Իվանյան
-
Իվանյանի համայնապատկերը
-
Աղբյուր, Իվանյան
-
Համայնապատկեր, Իվանյան
-
Իսլամական դամբարան
-
Իվանյանի համայնապատկեր
-
Գործարան, Իվանյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Ազգագրական հանդես. Շուշի. 1895. էջեր 37–39.
- ↑ Museum Caukasicum, V,. Tiflis. 1902. էջեր 113–114.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ
|